Աստղագուշակ․ հունվարի 1, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2394 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անսովոր ու հիշարժան օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ կուզենաք նոր բանով զբաղվել կամ կյանքի կոչել մինչև վերջերս համարձակ թվացող գաղափարը: Պայմանները բարենպաստ կլինեն, ընկերները ու պարզապես լավ ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու համար, ձեր մասին կարող եք հիշեցնել մարդկանց, որոնց հետ ժամանակին շատ եք շփվել: Սակայն կարևոր կլինի գերհոգնածությունից խուսափելը: Երեկոյի համար չարժե հեռավոր ուղևորություններ ու բարդ գործեր ծրագրել: Լավ է պարզապես հանգստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը գործնական ոլորտում փոփոխություններ հազիվ թե բերի: Սակայն այն հրաշալի կլինի ապագայի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու համար: Չի բացառվում ձեզ հուշեն, թե ինչպես ավելի հեշտ հաջողության հասնեք, կամ էլ խորհուրդ տան, թե ում կարող եք դիմել աջակցության հարցով: Օրվա հուզական դաշտը բարենպաստ կլինի, ուրախության առիթներ էլ քիչ չեք ունենա: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոշ Ցուլերի ճակատագրի նվերներ են սպասվում: Չեն բացառվում դրամական մուտքերը, հաջող գործարքներն ու գնումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին չարժե կարևոր որոշումներ ընդունել: Ամենայն հավանականությամբ մտքերը հավաքելը դժվար է լինելու, ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա: Մի փոքր սպասեք. շատ շուտով իրավիճակը կփոխվի, դուք ավելի լուրջ կտրամադրվեք, իսկ ինտուիցիան էլ կհուշի՝ ինչպես արժե գործել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ցանկացած ստեղծագործ զբաղմունքի համար: Երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերն անելու հարցում ձեզ հետ համեմատվել ոչ ոք չի կարողանա: Այս հատվածը հարմար կլինի նաև ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ անսովոր հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ ու լավ նորություններ են սպասվում: Չեն բացառվում շատ հաճելի ծանոթությունները, որոնցից մեկը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դառնալ: Մարդու մասին ճիշտ տպավորություն կազմելու համար ձեզ շատ ժամանակ պետք չի գա: Ինտուիցիան միանգամից կհուշի, թե ով է ձեզ հոգեհարազատ, իսկ ում հետ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը: Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի: Երկրորդն ավելի հագեցած կլինի: Չի բացառվում նոր գաղափարներ ունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Ձեր կողքին կլինեն ձեզ օգնելու պատրաստ մարդիկ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ կհաջողվի արագ կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը: Որոշ Առյուծներ հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ մյուսների մոտ ոչինչ չի ստացվել: Հիշեք, որ ամեն ինչից միանգամից գլուխ հանելու անհրաժեշտություն չկա: Որոշ գործեր կարելի է հանգիստ հետաձգել. ինտուիցիան կհուշի, թե կոնկրետ որոնք: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, միանգամից դուր կգաք նոր ծանոթներին, իսկ մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Նախկինում լարված հարաբերությունները կարող են դեպի լավը փոխվել, և դա ձեր արժանիքը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հազիվ թե հանգիստ անցնի: Հավանական են անսովոր, հուզիչ իրավիճակներ, զարմանալի զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում որոշեք չծրագրված ուղևորության մեկնել ու պարզապես հրաշալի ժամանակ կանցկացնեք: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, հաճելի կլինի նրանց հետ կրկին շփվելը: Որոշ Կույսեր պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս մտորում էին: Տնային գործերն արժե հետաձգել. այսօր դրանք կարող են շատ հոգնեցնող թվալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դրական միտումների ազդեցությունը ողջ օրվա ընթացքում կգերակշռի: Առավոտյան մտերիմների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ավելի ուշ կկարողանաք հաջողության հասնել կարևոր գործում, իսկ երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Բացի այդ, շատ Կշեռքներ այսօր հրաշալի գաղափարներ կունենան, որոնք կկարողանան մոտ ժամանակներս կյանքի կոչել: Օգտակար կլինի հին ընկերների հետ զրուցելը, որոնք ոչ միայն լավ լուրեր կհայտնեն, այլև ինչ-որ պիտանի բան խորհուրդ կտան: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հագեցած օր է սպասվում. գործեր սպասվածից շատ կունենաք: Բայց դուք չեք բողոքի, քանի որ պիտի իսկապես հետաքրքիր բանով զբաղվեք: Բացի այդ, ձեզ հրաշալի մարդիկ կշրջապատեն, ձեզ կօգնեն հենց այն մարդիկ, որոնց հետ հաճելի է շփվելը: Ժամանակ կմնա նաև հանգստի համար, կարող եք այցելել ընկերներին կամ նրանց հյուր կանչել: Բոլոր դեպքերում չեք ձանձրանալու: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ծրագրեր կառուցելու և դրանք քննարկելու համար: Կասկած չկա, որ կգտնեք մտածածն իրագործելու եղանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն առանձնապես արդյունավետ չի լինի, բայց ուրախ կանցնի, կուրախացնի հաճելի իրադարձություններով: Հավանական են անսպասելի այցեր, հյուր կարող են գալ մարդիկ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք: Կարող եք նոր բան ստանձնել, ինտուիցիան կհուշի, թե ինչպես արագ հաջողության հասնեք: Որոշ Աղեղնավորներ իսկապես կտարվեն մի բանով, ինչը նախկինում հետաքրքրություն չի առաջացրել: Չի բացառվում նոր նախասիրություն ձեռք բերեք, որը ժամանակի ընթացքում եկամուտների նոր աղբյուրի կվերածվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Արժե մտածել ապագայի մասին: Օրը լավը կլինի ողջ տարվա նպատակները որոշելու և դրանց հասնելու գործողությունների ծրագիր կազմելու համար: Ինչ-որ մեկի հետ ծրագրերով կիսվել չարժե. դրա համար հարմար պահը հետո կգա: Իսկ մինչ այդ կարելի է քննարկել ընթացիկ գործերը, զրուցել հաճելի մանրուքների մասին: Նույնիսկ եթե այսօր ոչ մի կարևոր բան տեղի չունենա, անսովոր ու ոգեշնչող պահեր շատ կլինեն: Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որի գաղափարներն ու հայացքները ձեզ շատ կհետաքրքրեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, կնախընտրեք գլուխ հանել վաղուց ուշադրություն պահանջող գործերից, կամ էլ ավարտել ավելի վաղ սկսածը: Շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք մի քանի բարդ առաջադրանքից: Բավարար ժամանակ կմնա հաճելի զբաղմունքների, մտերիմների հետ շփվելու, ժամանցային միջոցառումների մասնակցելու համար: Որոշ Ջրհոսներ կհիշեն իրենց հին նախասիրության մասին, և այն կրկին բազում դրական հույզեր կպարգևի, մյուսները անսպասելի լրիվ նոր բանով կտարվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք ձեզ առույգ ու էներգիայով լի կզգաք: Որոշ Ձկներ կուզենան անմիջապես ստանձնել գործերը, մյուսները՝ հակառակը՝ կուզենան օրը նվիրել ակտիվ հանգստին և հյուրեր ընդունելուն: Բոլոր դեպքերում հրաշալի ժամանակ կանցկացնեք, դրական հույզեր կստանաք: Չի բացառվում ուսման, աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված գաղափարներ ունենաք: Դրանք միանգամից իրագործել չի հաջողվի, ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու համար էլ օրը հազիվ թե հարմար լինի: Մտածածին դուք ավելի ուշ կվերադառնաք, իսկ մինչ այդ գրի առեք մանրամասները, որ չմոռանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|