Աստղագուշակ․ հունվարի 19, 2024 թ.
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը հարմար չի լինի միաժամանակ մի քանի գործով զբաղվելու և միաժամանակ բազմաթիվ հարցեր լուծելու համար: Ավելի հեշտ ու արդյունավետ կլինի հետևողականորեն գործելը: Բացի այդ, ձեզ չի խանգարի հանգիստը: Այնպես որ բաց մի թողեք թեկուզ կարճ ժամանակով առօրյայից շեղվելու հնարավորությունը:
Կարող եք գնումներ անել, և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել եք: Օրը բարենպաստ կլինի հատկապես կահույք ու խոշոր կենցաղային տեխնիկա գնելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Չարժե օրն սկսել կարևոր զրույցներից. դրանք հազիվ թե ձեր ուզածի նման անցնեն: Իսկ ահա տարաձայնությունների ու թեժ վեճերի հավանականությունը բավական մեծ կլինի: Չարժե հույս ունենալ, որ բոլորն անմիջապես կհամաձայնեն ձեզ հետ: Օրվա առաջին կեսը հարմար կլինի առօրյա հասարակ գործերով զբաղվելու, ձեզ միշտ աջակցող մարդկանց հետ շփվելու համար:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ պիտանի գործերի, և՛ լուրջ հարցերը քննարկելու համար: Ամեն ինչից միայնակ գլուխ հանելու կարիք չի լինի, շատերը ուրախությամբ ձեզ օգնության կշտապեն: Չեն բացառվում անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկները: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Դուք շատ բան պիտի անեք: Պետք կգա իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, առանց երկար մտածելու որոշումներ ընդունելու ունակությունը: Կհաջողվի հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել ավելի վաղ մտածածը: Շատ հարցեր կկարողանաք ինքնուրույն լուծել: Բայց եթե ձեր լավ ծանոթներից մեկն օգնություն առաջարկի, մի մերժեք. ընդհանուր գործերը օգուտ կտան ձեր հարաբերություններին:
Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Երկվորյակներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Հնարավոր է ընկերական հարաբերությունների կամ գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ստանձնեք այն, ինչին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից: Պետք կգա ավելի վաղ սովորածը, բայց քիչ կարևոր չի լինի նաև իմպրովիզներ անելու, իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակությունը: Շրջապատողներն ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին: Նախկինում ձեր տաղանդներին կասկածող մարդիկ հաճելիորեն կզարմանան:
Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Գումարին վերաբերող հարցերում համարձակ հույս դրեք ինտուիցիայի վրա. այն ձեզ չի հիասթափեցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկզբին ձեզ համար դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, գլուխ հանելը, թե ինչ է կատարվում: Հատկապես զգույշ պիտի լինեն այն Առյուծները, որոնք պիտի խառնվեն ուրիշների գործերին. այստեղ տաք գլխով սխալներ կարող եք անել: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, արդեն մի քանի ժամից հետո կզգաք աստղերի աջակցությունը:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կհեշտանա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հարմար օր է կարևոր զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնք առաջ վեճեր են հարուցել: Դուք կզարմանաք, թե ինչ լավ են ձեզ հասկանում ամենատարբեր մարդիկ, ինչ հաճույքով են ձեզ աջակցում: Շատ Կույսեր այսօր նոր ընկերներ կգտնեն կամ կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ երկար կհամագործակցեն:
Կարևոր բանով զբաղվելու, ոչ միայն ձեզ, այլև մյուսների համար պիտանի բաներ անելու հնարավորություն կունենաք: Դուք կաջակցեք բարդ իրավիճակում հայտնվածներին, կաշխատեք ոչ մեկի օգնության խնդրանքը չմերժել: Ավելի ուշ դուք ձեզ շնորհակալ կլինեք, որ հենց այդպես եք վարվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ցանկացած լուրջ ծրագրի իրագործման այսօր արժե հնարավորինս վաղ անցնել: Կարևոր զրույցները նույնպես լավ է չհետաձգել, քանի որ օրվա սկիզբը դրանց համար շատ հարմար կլինի: Այս հատվածը բարենպաստ կլինի ուսման և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել:
Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Դուք հրաշալի կհանգստանաք, կկարողանաք հանդիպել ընկերներին, շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Հավանական են լավ նորություններ հեռվից: Որոշ Կշեռքների հյուր կկանչեն հենց այնտեղ, որտեղ նրանք վաղուց էին երազում լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դուք արագ գլուխ կհանեք այսօր առաջ եկած խնդիրներից, կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Շատ Կարիճներ կիրագործեն հին ծրագրերը, կստանան այն, ինչին վաղուց էին ձգտում:
Ֆինանսների հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել, քանի որ նրա հուշումները ձեզ կօգնեն շահավետ գործարքներ կնքել, գումարն էլ զուր չծախսել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Մի շտապեք ստանձնել բարդ ու պատասխանատու գործերը: Ամենայն հավանականությամբ ինտուիցիան կհուշի, որ դրանց հարցում լավ է չշտապեք: Այն չի սխալվի, ավելի հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելը, եթե սպասեք ավելի բարենպաստ պահի, իսկ այն շատ շուտով կգա:
Շատ Աղեղնավորներ լավ հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենան: Եթե ուզենաք հանդիպել ընկերների հետ, հրաշալի է. նրանք ուրախ կլինեն հանդիպման համար: Բացի այդ, կարող եք ժամադրության կանչել ձեզ վաղուց դուր եկող մարդուն: Ամեն ինչ նույնիսկ սպասվածից լավ կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հաջող կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Չի բացառվում հասկանաք, թե ինչպես կարող եք մեծացնել եկամուտները կամ գործարքներ կնքեք, որոնք շահույթ կբերեն: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:
Բայց կյանքի մյուս ոլորտներում էլ նկատելի կլինեն բարենպաստ միտումները: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, նրանց վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Լսեք ինտուիցիային, որի հուշումները կօգնեն ձեզ արագ հասնել նպատակին: Խորհուրդներն էլ հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք տան մարդիկ, որոնք նախկինում բազմիցս են հուշել՝ ինչպես վարվեք: Այնպես որ պատրաստ եղեք ցանկացած որոշում ինքնուրույն ընդունել:
Օրվա առաջին կեսին շատ Ջրհոսներ կուզենան փոխել ծրագրերը զբաղվել լրիվ նոր բանով: Պայմանները դրա համար բարենպաստ կլինեն: Ավելի ուշ պիտի վերադառնաք առօրյա գործերին: Դուք ինքներդ էլ դրանցից հրաշալի գլուխ կհանեք, և դրա համար մեծ ժամանակ չի պահանջվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Չնայած փոքրիկ դժվարություններ կարող են առաջանալ, բայց օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Դուք աննշան պատահարների կամ հեշտ ուղղվող ցավալի սխալների պատճառով չեք հուզվի; Շրջապատողներին դուր կգա ձեր դրական տրամադրվածությունը, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ընկերանալ:
Օրվա երկրորդ կեսին որոշ Ձկներ կազմակերպչական հարցերը լուծելիս օգնության կարիք կունենան: Այդ հարցով արժե դիմել ընկերներին կամ հին համախոհներին: Նրանք չեն մերժի, հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները, հրաշալի խորհուրդներ կտան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: