Աստղագուշակ․ հունվարի 19
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Վճռական գործեք: Հաջողությունն այսօր կայցելի բացառապես նրանց, ովքեր պատրաստ են առանց որևէ բանի առաջ կանգ առնելու շարժվել դեպի նպատակը: Առանց վեճերի չի լինելու: Դուք դրանցից հաղթող դուրս կգաք, բայց, միևնույն է, կզղջաք, որ այդքան ժամանակ է ծախսել սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար:
Շատ Խոյերի աստղերը դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ են խոստանում: Գործնական ինտուիցիան նշանի ներկայացուցիչներին հուսախաբ չի անի: Իսկ ահա այնտեղ, որտեղ խոսքը անձնական հարաբերությունների մասին է, նրա հուշումները երբեմն սխալ կլինեն: Այստեղ եզրակացությունների հարցում մի շտապեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի: Բազում գործեր ուշադրություն կպահանջեն, միայն քիչ բան հնարավոր կլինի հետաձգել կամ ուրիշին հանձնարարել: Մեկ ուրիշի տրամադրությունը ձեր փոխարեն կփչանար, բայց դուք ուրախ կլինեք ժամանակն օգտավետ անցկացնելու համար:
Հնարավոր են անսովոր պատահարներ, որոնք կհետաքրքրեն ձեզ ու կհուշեն՝ ուր շարժվել: Բարենպաստ օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել և ուր է պետք շարժվել: Էներգիան ու ինքնավստահությունը ձեզ հետ կլինեն, այնպես որ՝ հաջողության վրա կասկածելու պատճառ չկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Դուք հաջողության կհասնեք մտերիմ մարդկանց աջակցության շնորհիվ: Նրանք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը, կօգնեն գլուխ հանել գործերից, որոնք ձեզ այնքան էլ չեն հետաքրքրում: Միայնակ գործելով ավելի համեստ արդյունքների կհասնեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից:
Օրվա երկրորդ կեսին հավանական են հետաքրքիր հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Դուք շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք, ուստի զարմանալի չէ, որ շրջապատողները կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հակասական ու ոչ միանշանակ օր է, բայց այն հետաքրքիր կանցնի: Շատ Խեցգետիններ այսօր փորձ ձեռք կբերեն, որը ապագայում դեռ շատ պետք կգա կամ ինչ-որ կարևոր բան կիմանան: Դուք հեշտությամբ կծանոթանաք մարդկանց հետ, խոսելու թեմա կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Հմայքը կօգնի գործերում, բայց դուք կփորձեք չչարաշահել շրջապատողների բարությունը, իսկ դա շատ դուր կգա նրանց:
Հնարավոր են նվերներ ու հաճելի անակնկալներ: Գնումների հարցում մի շտապեք, քանի որ հիմա հակված կլինեք շատ ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դուք կհավատաք ձեր նախաձեռնությունների հաջողությանը, և հենց դա կօգնի ձեզ հաղթահարել դժվարություններն ու անհրաժեշտ արդյունքների հասնել: Համախոհները ձեզ նման հետաքրքրված կլինեն նպատակին հասնելու հարցով, այնպես որ՝ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը հեշտ կլինի: Համագործակցությունը ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի կլինի: Այն երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնի:
Հարմար օր է տնային գործերի համար: Դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, դուք ստեղծագործաբար կմոտենաք այն ամենին, ինչը մեկ ուրիշ ժամանակ միապաղաղ կհամարեիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ժամանակը զուր մի վատնեք: Այսօր շատ նպատակների կարող եք արագ հասնել, բայց դրա համար պետք է հնարավորինս շուտ գործեք: Մի սպասեք, որ ուրիշները ձեր փոխարեն կատարեն բարդ աշխատանքը կամ ստանձնեն ձեր խնդիրների լուծումը: Դա ինքներդ արեք, քանի որ ձեզանից լավ դրանից ոչ ոք գլուխ չի հանի: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:
Գնումների համար հարմար է օրվա երկրորդ կեսը: Այն բարենպաստ է ընտանեկան գործերի, ինչպես նաև այն հարցերի քննարկման համար, որոնք կարևոր են ոչ միայն ձեր, այլև ձեր բարեկամների համար: Կկարողանաք ընդհանուր կարծիքի գալ, որոշել, թե ինչ պետք է անեք հետո:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շատ բան իմանալու հնարավորություն կունենաք, բայց տեղեկատվությունը պետք է ինքներդ պեղեք, քանի որ հազիվ թե այն ինչ-որ մեկը սկուտեղի վրա մատուցի: Շատ հարցերի պատասխաններ մակերեսին դրված չեն լինի, հաջող որոշումներն էլ միշտ չէ, որ նշմարելի կլինեն: Մի խոսքով, նպատակին ոչ հեշտ ճանապարհով գնալու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա:
Օգտակար կլինի նաև ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք պետք է շփվեք շատ անսովոր, նույնիսկ տարօրինակ մարդկանց հետ: Նրանց մոտեցում գտնել կհաջողվի, բայց՝ ոչ միանգամից: Չի բացառվում գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբը, իսկ ահա ռոմանտիկ պատմությունները քիչ հավանական են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դուք լավ կհասկանաք, թե ինչի ու ինչու եք ձգտում: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ կամ ստիպել սխալ անել: Աշխատանքի մեջ հաջողության կհասնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեն համառություն դրսևորել: Այնպես որ՝ նոր դժվարությունների առաջ մի ընկրկեք ու աշխատեք սկսածն ավարտին հասցնել:
Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, լուրջ տարաձայնություններ չեն ծագի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում կարող եք հաջող գնումներ անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ամեն ինչ չէ, որ ծրագրվածի նման կընթանա, օրը բազում անակնկալներ կբերի: Մյուսները ձեր փոխարեն կհուզվեին, իսկ դուք կուրախանաք, քանի որ այդպես ավելի հետաքրքիր կլինի: Հնարավորություն կունենաք շրջապատողներին զարմացնել ձեր տաղանդներով ու գիտելիքներով: Նրանք, ովքեր նախկինում չէին նկատում ձեզ, ավելի բարեհամբույր կդառնան, կուզենան շփվել:
Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Դա լավագույն ժամանակը չէ հերոսությունների համար: Փոխարենը այն հրաշալի է տանը հանգստանալու, մտերիմների հետ շփվելու, ինչ-որ ոչ հոգնեցնող ու հետաքրքիր բանով զբաղվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հարմար օր է լուրջ աշխատանքի համար: Ստանձնեք այն, ինչ իսկապես դժվար է: Այսօր ձեր ուժերի սահմաններում կլինեն ամենաբարդ առաջադրանքները: Հավանական է հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ, դուք ճիշտ կտնօրինեք գումարը: Ինքնուրույն ընդունած որոշումների համար ստիպված չեք լինելու զղջալ: Դուք ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակն ու սեփական ուժերը:
Ձեզ կուրախացնեն ուղևորությունները, նույնիսկ ոչ մեծ սիրային ճամփորդությունը շատ հաճելի կլինի: Մի կորցրեք սիրելիին ուրախացնելու, լավ նորությամբ կիսվելու կամ անակնկալ անելու շանսը, որը դեռ շատ երկար կհիշվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարենպաստ օր է: Դուք ճարպկորեն գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, անպատասխան չեք թողնի նույնիսկ բարդ հարցերը: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ հաջողության հույսը չունեիք: Կարևոր կլինի արագ գլուխ հանել, թե ինչն ինչոց է ու բաց չթողնել ձեր շանսը:
Շատ բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, և դա կօգնի ոչ միայն աշխատանքի մեջ, այլ նաև թույլ կտա ինչ-որ բան դեպի լավը փոխել անձնական կյանքում: Դուք արագ կկողմնորոշվեք ոչ ստանդարտ իրավիճակներում, ճիշտ որոշումներ կընդունեք, թույլ չեք տա, որ հույզերը հաղթեն առողջ բանականությանը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դուք կկարողանաք լուծել այն խնդիրները, որոնց շուրջ երկար մտորել եք: Համարձակ ու ինքնատիպ գաղափարներ կունենաք, իսկ դրա հետ միասին վստահություն, որ մտածածն իրագործելը ձեր ուժերի սահմաններում է: Շատ ուժեղ կլինի ընկալունակությունը, դուք կզգաք մարդկանց, ովքեր շրջապատում են ձեզ, կկռահեք նրանց բոլոր ցանկություններն ու կփորձեք կատարել դրանք:
Կկարողանաք ուրախացնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ինտուիցիան կօգնի կռահել մտերիմների գաղտնի ցանկությունները, իսկ առողջ բանականությունն ու փորձը կհուշեն՝ ինչ է պետք անել, որպեսզի դրանք իրականանան: Հնարավոր են անսովոր առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: