ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 18, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2646 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ստանձնեք ամենաբարդ գործերը. ամենայն հավանականությամբ այսօր դրանցից արագ գլուխ կհանեք, անհրաժեշտ արդյունքին հասնելն էլ սպասվածից հեշտ կլինի: Շատ Խոյերի հաճույքով կօգնեն շրջապատողները, ընդ որում՝ ոչ միայն հին ծանոթները, այլև նորերը: Մարդիկ, որոնց հետ այսօր կսկսեք համագործակցել, կարող են ձեր լավագույն ընկերները դառնալ:

Նույնիսկ եթե գործեր շատ ունենաք, դուք հոգնածություն չեք զգա, մինչև երեկո կպահպանեք և՛ էներգիան, և՛ դրական տրամադրվածությունը: Հաճելի կանցնի ռոմանտիկ ժամադրությունը: Այն անսովոր կլինի ու երկար կհիշվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կուրախացնի հաճելի անակնկալներով, լավ նորություններով ու դրական փոփոխություններով այնտեղ, որտեղ անհամբերությամբ էիք դրանց սպասում: Կարող եք նախաձեռնող լինել գործերում, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Մարդիկ, որոնք նախկինում ձեր հանդեպ անբարյացակամորեն են տրամադրված եղել, իրենք նախաձեռնող կլինեն շփման մեջ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես հաջող կդասավորվի: Շատ Ցուլերի այս հատվածում հաճելի հանդիպումներ են սպասվելու: Չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ու հարմար կարևոր գործերի, բարդ առաջադրանքները լուծելու համար: Հնարավորություն կունենաք գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Լավ կանցնեն նաև ձեզ համար կարևոր հանդիպումները: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելը, հասկանալը, թե ինչ կա նրանց հոգում:

Օրվա երկրորդ կեսը կարող է ավելի բարդ լինել: Հավանական են մանր-մունր թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Դրանք ձեզ չեն խանգարի հասնել նպատակներին, բայց տրամադրությունը կարճ ժամանակով փչացնել կարող են: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենահարմար օրը չի լինելու բարդ ու կարևոր գործերի համար. կենտրոնանալը սովորականից դժվար կլինի: Բացի այդ, իրենց օգնությունը խոստացած մարդիկ չեն կարողանա պահել իրենց խոստումը, այնպես որ միայն սեփական ուժերին պիտի ապավինեք: Փոխարենը խնդիրներ չեք ունենա առօրյա մանր-մունր խնդիրները, վաղուց ուշադրություն պահանջող կազմակերպչական հարցերը լուծելիս:

Օրվա առաջին կեսը կարող է բարդ թվալ: Երկրորդն ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է հին ու նոր ծանոթներին հանդիպելու համար: Կարող եք ցանկացած հարց քննարկել. կհաջողվի խուսափել տարաձայնություններից ու բոլորին դուրեկան որոշում ընդունել: Որոշ Առյուծների համար օրը կապված կլինի կարևոր բացահայտումների հետ, մյուսներին աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված լավ նորություններ կբերի:

Մտերիմների աջակցությունն այսօր շատ կարևոր կլինի: Մի վախեցեք կիսվել ձեր տագնապներով ու ապրումներով. ձեզ ճիշտ կհասկանան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց համակրանքը կուզենայիք շահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համառություն դրսևորեք, քանի որ հենց դրա շնորհիվ կկարողանաք մեծ հաջողությունների հասնել: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց անհաղթահարելի խոչընդոտներ ձեր ճանապարհին չեն առաջանա: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Մարդիկ, որոնք կասկածում էին ձեր վստահելի լինելու վրա, կհասկանան, որ շատ են սխալվել:

Կարող եք խոշոր գնումներ անել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, գումարն էլ զուր չեք վատնի: Օրը հարմար կլինի նաև տնային գործերով զբաղվելու, կարգուկանոն հաստատելու, մանր-մունր կենցաղային խնդիրները լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ հին ծանոթները կարող են ձեզ սխալ հասկանալ, սուր արձագանքել անմեղ նկատողություններին, վիրավորվել դատարկ բաների պատճառով: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կնկատեք, որ հարաբերությունները կարգավորվում են, իսկ տարաձայնությունները՝ քչանում:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան, մյուսները հաջողությամբ կավարտեն բարդ բանակցությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել բոլոր խոչընդոտները: Հաջող զուգադիպությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, իսկ անսպասելի իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Մտածած ամեն ինչ միանգամից իրագործել չի հաջողվի, բայց դուք համբերատար կլինեք ու անպայման սկսածն ավարտին կհասցնեք:

Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի կջերմանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը համբերատարություն և ինքնատիրապետում է պահանջելու: Այս հատկանիշները կարևոր կլինեն հատկապես գործնական հանդիպումների գնացող Աղեղնավորների համար: Միանգամից անհրաժեշտ տպավորություն թողնել չի հաջողվի, որոշ ժամանակ է պետք գալու նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելու համար:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան հաջող կդասավորվի: Հավանական են լավ փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Կարող եք քննարկել բարդ հարցերը՝ առանց մտահոգվելու վիրավորանքների և թեժ վեճերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե ստացվի: Դրանց պատճառով մի վշտացեք: Ծագած խնդիրները այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ: Եթե չշտապեք ու առանց երկար մտածելու ոչինչ չնախաձեռնեք, շատ բան ինքն իրեն կկարգավորվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների և անսովոր միջոցառումների այցելելու համար: Դրանց շնորհիվ որոշ Այծեղջյուրներ նորովի կնայեն սովորական դարձած բաներին, կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ով կարող է այդ հարցում օգնել իրենց: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան գործերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչքան էլ ուզենաք ռիսկի դիմել անհապաղ հաջողության հասնելու համար, օրվա սկզբին լավ է խուսափեք դրանից: Զգույշ գործելով՝ շատ բանի կհասնեք, գործադրված ջանքերն էլ զուր չեն լինի: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսին արժե հույս դնել սեփական ինտուիցիայի վրա: Նրա հուշումները տեղին կլինեն անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում: Կհաջողվի հարթել սուր անկյունները, մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ առաջ չգիտես ինչու լեզու չէիք գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կզարմացնի անսովոր իրադարձություններով: Աննշան պատահարներն ու տարօրինակ զուգադիպությունները կօգնեն ձեզ գլուխ հանել բարդ իրավիճակից, ճիշտ որոշում ընդունել: Հնարավոր են մեծ փոփոխություններ: Դրանք հատկապես հավանական են գործնական ոլորտում: Որոշ Ձկներ աշխատանքին կամ երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հետաքրքիր առաջարկներ կստանան:

Հաջողությամբ կլուծվեն ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր ֆինանսական հարցերը: Ընտանեկան հարաբերություններն ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան: Տարաձայնությունները, վեճերն ու փոխադարձ դժգոհությունները կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2646 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0