Աստղագուշակ․ հունվարի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1970 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ինչ էլ պատահի, հիշեք, որ այսօր չի կարելի հոսանքով լողալ ու հետևել ուրիշներին: Աշխատեք իրավիճակը վերցնել ձեր հսկողության տակ: Միայն սկսած գործի հանդեպ լուրջ վերաբերմունքի դեպքում կարող եք հույս դնել հաջողության վրա: Դուք կաշխատեք հնարավորինս արագ հասնել նպատակին, բայց երբեմն մինչև նպատակին հասնելը կհոգնեք: Այստեղ կարևոր կլինի ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրելն ու սկսածը կիսատ չթողնելը: Մտերիմ մարդիկ հրաշալի խորհուրդներ կտան, հաճախ կհուշեն, թե ինչպես է պետք վարվել կամ կկիսվեն տեղեկատվությամբ, որը կարող է պետք գալ: Լսեք, թե ինչ են խոսում շուրջը. շանս կա՝ պատահաբար պիտանի տեղեկատվություն ստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները հաճելի կլինեն: Աշխատեք սովորել ուրիշների սխալների վրա, օգտակար փորձ ձեռք բերել. դա կօգնի խուսափել ապագայի շատ սխալներից: Աշխատեք լուրջ ուսումնասիրել ստացվող առաջարկները, նույնիսկ ամենից տարօրինակները: Չի բացառվում՝ դրանցից մեկը ձեր առաջ նոր հորիզոններ բացի: Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել: Զգուշությունը հատկապես պետք է ֆինանսների հետ կապված գործերում: Լավագույն ժամանակը չէ սպոնտան գնումների համար, վտանգ կա՝ դատարկ բաների վրա մեծ գումար ծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հավանական են դրամական մուտքեր, ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Չեն բացառվում անսպասելի թանկարժեք նվերները: Դրանք առանց ամաչելու ընդունեք. դուք արժանի եք լավագույնին, և այսօր դա բոլորին է ակնհայտ: Հնարավորություն կունենաք անկեղծ ու կառուցողական զրուցել մարդկանց հետ, որոնց հետ առաջ չի հաջողվել ընդհանուր լեզու գտնել: Դա շատ օգտակար կլինի, թույլ կտա հաղթահարել բոլոր տարաձայնությունները: Օրվա առաջին կեսը դուք թեթևամիտ տրամադրությամբ կանցկացնեք, իսկ ահա երկրորդին կզգաք, որ պատրաստ եք լուրջ գործեր ստանձնել: Դրա համար հիմա բարենպաստ պահ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու համար: Համախոհները կաջակցեն ձեզ, կօգնեն կյանքի կոչել ծրագրերը: Հնարավոր է երկարաժամկետ արդյունավետ համագործակցության սկիզբ, ջանքերի միավորում, որի շնորհիվ կհաջողվի անհրաժեշտ արդյունքների հասնել: Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար: Դուք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու բազում եղանակներ կգտնեք: Ընտանեկան կյանքի կազմակերպման հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Դուք կգտնեք գործեր, որոնք բոլորին կմիավորեն, կօգնեն մոռանալ տարաձայնությունների ու վեճերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ արդյունավետ օր է: Ձեր աչքից ոչինչ չի վրիպի, դուք կձգտեք հնարավորինս արագ լուծել ցանկացած առաջադրանք, գործերն անավարտ չեք թողնի: Նման պատասխանատու վերաբերմունքը կպարգևատրվի, դուք մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր կարող է պակասել միայն ուրախությունն ու լավ տրամադրությունը, այնպես որ՝ մի փոքր թեթևամտությունը ձեզ չի վնասի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր գիտեն՝ ինչպես ծիծաղեցնել ձեզ: Արժե ժամանակ գտնել զբոսանքի կամ ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է: Դուք ինքներդ ձեզ հետ հաշտ կլինեք ու չեք ձանձրանա, նույնիսկ եթե ինչ-որ ժամանակ միայնակ մնաք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել, մտածել ապագայի մասին, ինչպես նաև քննարկել գաղափարներն այն մարդկանց հետ, ովքեր նախկինում բազմիցս օգնել են ձեզ ամենահամարձակ ծրագրերն իրագործելու հարցում: Նկատի ունեցեք, որ այսօր սովորականից արագ կհոգնեք, այնպես որ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության հարցում զգույշ եղեք: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի համար լուրջ ու հոգնեցնող գործեր կամ հանդիպումներ ծրագրել այն մարդկանց հետ, որոնց հետ սովորաբար լեզու չեք գտնում: Խաղաղությունը, հանգիստն ու հաճելի զբաղմունքները հենց այն է, ինչ ձեզ պետք է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ուշադիր եղեք և աշխատեք մտապահել այն ամենը, ինչ կարևոր է թվում: Այսօր դուք հնարավորություն կունենաք պիտանի տեղեկատվություն ստանալ կամ հմտություններ ձեռք բերել, որոնց միանգամից պրակտիկ կիրառում կգտնեք: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց բավարար ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, հին ընկերների հետ հանդիպելու և լավ ընկերախմբում հաճելի հանգստի համար: Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության ու կծախսեք ավելին, քան պետք էր: Ձեզ դուր եկող, բայց ոչ այնքան պիտանի իրը գնելուց առաջ երկար մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հետաքրքիր ու շատ հաճելի զրույցների օր է: Դուք շրջապատողների հետ ամեն հարցում համաձայն չեք լինի, նույնիսկ մտերիմների հետ երբեմն կվիճեք, բայց հանգիստ ու փաստարկված կպաշտպանեք ձեր տեսակետը, ինչով համընդհանուր հարգանք կշահեք: Կկարողանաք քննարկել բարդ հարցերը, ոչ ոքի հետ չեք վիճի, չեք վիրավորի նույնիսկ ամենատպավորվող մարդկանց: Երեկոն կարող է ուրախացնել ռոմանտիկ անակնկալներով, հաճելի հանդիպումներով, հետաքրքիր ծանոթություններով: Չեն բացառվում չծրագրված ծախսերը, որոնց համար հազիվ թե զղջաք: Սպոնտան գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Սովորական լրջությունը պահպանելը դժվար կլինի, կուզենաք հիմարություններ անել ու զվարճանալ, տրվել քմահաճույքներին ու պահի ցանկություններին: Դա խնդիրների չի հանգեցնի, եթե պահպանեք առողջ բանականությունն ու խոստումներ չտաք, որոնք կատարելը բարդ կլինի: Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներ կանեն: Պարտադիր չէ միանգամից պատասխան տաք, դուք մտածելու համար ժամանակ կունենաք: Խոշոր գնումներից լավ է հետ կանգնեք, դրանք հազիվ թե հաջող լինեն, իսկ ահա փոքրիկ գնումների դեմ աստղերը ոչինչ չունեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է ծանոթությունների համար: Դուք բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք, ինքներդ էլ արագ ճիշտ տպավորություն կկազմեք այն մարդկանց մասին, որոնց հետ գործ կունենաք: Հնարավոր է առաջարկներ ստանաք, որոնք անսպասելի կլինեն, բայց կուրախացնեն ու կհետաքրքրեն: Բարի գործ անելու, բարդ իրավիճակում հայտնված լավ մարդուն օգնելու շանս կլինի: Կկարողանաք գլուխ հանել հին ընտանեկան խնդիրներից, վերջ տալ հարազատների միջև հին տարաձայնություններին: Հիմա դուք հրաշալի կհասկանաք ուրիշներին և կկարողանաք օգնել պայմանավորվելու նրանց, ովքեր նախկինում իրար հետ հաշտ չէին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է հանգստի, թեթև, չպարտավորեցնող զրույցների և տարաբնույթ զվարճանքների համար: Բարդ ու կարևոր գործերը լավ է հետաձգեք. դուք դրանցից, իհարկե, գլուխ կհանեք, բայց ուժեր շատ կծախսեք, այնպես որ՝ արժե ավելի բարենպաստ պահի սպասել: Հնարավոր են ոչ մեծ դրամական կորուստներ: Դուք հակված կլինեք թեթևամտորեն վերաբերվել գումարին և երբեմն դրանք դատարկ բաների վրա կվատնեք: Բայց նման ծախսերի համար զղջալու կարիք չկա, քանի որ շուտով բյուջեն համալրելու հնարավորություն կլինի: Որոշ Ջրհոսներ նույնիսկ կմտածեն՝ ինչպես մեծացնել եկամուտները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ֆինանսների տեսանկյունից բարենպաստ օր է: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ կնքելու շանս կա: Կուրախացնեն հին ծանոթներից, մանկության կամ պատանեկության ընկերներից լուրերը, որոնց երկար ժամանակ չէիք հանդիպել: Հրաշալի օր է հին կապերը վերականգնելու համար: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է ավելի շատ հանգստանալ: Դուք կարող եք արագ վերականգնել ուժերը, տրամադրվել անելու այն գործերը, որոնցով պետք է մոտ ժամանակներս զբաղվեք: Ժամանակը հարմար է նաև բուժիչ պրոցեդուրաների համար. դրանք շատ արդյունավետ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|