Աստղագուշակ․ հունվարի 16, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2278 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը թեթև ու անհոգ չի անցնի, բայց դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեզ, այլև ուրիշների համար: Անսպասելի նոր գործեր, անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Դրանցից գլուխ հանելուն կօգնի համառությունը: Հենց դրա շնորհիվ դուք անհրաժեշտ արդյունքը կստանաք այնտեղ, որտեղ մյուսներին իրավիճակը համարյա անհույս էր թվում: Կուրախացնեն հին ընկերների, հոգեհարազատ մարդկանց հետ շփումները: Ավելի դժվար կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, բայց փոխհասկացողության միանգամից հասնել չի ստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բավական անհանգիստ օր է սպասվում: Շտապ գործեր ու անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Մի հուզվեք ու մի փորձեք ամեն ինչով միանգամից զբաղվել. դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու շատ չշտապեք: Ուրիշների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն անպայման ճշգրիտ կլինեն: Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները մտերիմների հետ: Սակայն ձեզ կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի տնային գործերի համար, որոնք հոգնեցնող չեն թվա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին հանգստություն պահպանեք: Հավանական է՝ ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Չեն բացառվում անսպասելի դժվարությունները, շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Բայց շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ կսկսի դեպի լավը փոխվել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու, կարևոր որոշումներ ընդունելու համար: Արժե լսել խորհուրդները: Դրանք կտան մարդիկ, որոնք լավ են ճանաչում ձեզ: Չի բացառվում, որ հենց նրանց հուշումների շնորհիվ ուշադրություն դարձնեք մի բանի, ինչն առաջ չեք նկատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հարմար կլինի պատասխանատու հանդիպումների, լուրջ որոշումների, ինչպես նաև ուղևորությունների համար, որոնց հետ մեծ հույսեր եք կապում: Կարող եք նաև ուսում սկսել, ինքնուրույն կամ ինչ-որ մեկի օգնությամբ գլուխ հանել մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել: Դուք ուշադիր կլինեք, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, արագ կմտապահեք ամենը, ինչ կարող է պետք գալ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հանգստի, հաճելի զբաղմունքների և համակրելի մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Խեցգետիններ կկարողանան շփվել նրանց հետ, ում մասին նախկինում շատ են լսել, և ուրախ կլինեն դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը բազում նոր հնարավորություններ կբացի, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են հաջող զուգադիպություններ, հետաքրքիր իրադարձություններ, նորություններ, որոնք կօգնեն որոշակիություն մտցնել մոտ ապագայի ծրագրերում: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք թույլ կտան չծրագրված գնումներ անել: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել ձեզ միշտ աջակցող մարդկանց հետ, որոնք գիտեն՝ ինչպես ուրախացնել ձեզ: Սիրահարված Առյուծներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի վաղուց սկսած գործերն ավարտելու համար: Ինտուիցիային արժե շատ ուշադիր լսել, քանի որ այն կօգնի հասկանալ՝ ինչպես արժե գործել: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից ձեզ համար կարևոր ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Հնարավոր է ձեզ մոտ ամեն ինչ միանգամից լավ չստացվի, սակայն անհրաժեշտ արդյունքին դուք անպայման կհասնեք: Իսկ փորձը, որը կստանաք, ձեզ բազմիցս պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հազիվ թե թեթև ու անհոգ անցնի: Կարող են դժվարություններ առաջանալ, սակայն անհաղթահարելի արգելքներ ձեր ճանապարհին չեն առաջանա, դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք ու սպասվածից ավելիին կհասնեք: Արժե զգույշ լինել գումարի հետ, հատկապես օրվա սկզբին: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական շփումների, աշխատանքային կապերն ամրապնդելու, նոր համախոհներ փնտրելու համար: Դժվարություններ չեն առաջանա մտերիմների հետ շփվելիս: Նրանք ձեզ ցանկացած պարագայում կաջակցեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի, երկարատև ուղևորությունների, պատասխանատու բանակցությունների համար: Լավ է կենտրոնանաք վաղուց ծանոթ առաջադրանքների վրա, որոնց լուծումը լուրջ ջանքեր չի պահանջում: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կզգաք, որ պատրաստ եք ավելի լուրջ բան ստանձնել: Օրվա երկրորդ կեսը հագեցած ու արդյունավետ կլինի: Չի բացառվում վերադառնաք հին ծրագրերին ու հասկանաք, որ եկել է դրանք կյանքի կոչելու համար հարմար պահը; Դժվար չի լինի այնպիսի մարդկանց գտնելը, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ մտածածը կազմակերպելու հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին դրական տրամադրվեք: Դրանում կարող են օգնել հեշտ, բայց օգտակար գործերը: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի առաջարկներ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ մոտեցում կցուցաբերեք նոր ծանոթներին: Չի բացառվում ձեզ հետ հարաբերությունները կարգավորել փորձեն ոչ վաղ անցյալի մրցակիցներն ու թշնամիները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ոչ մի տեղ մի շտապեք. այսօր ծրագրածից ավելին կհասցնեք անել: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, հաջողությամբ կավարտեք բարդ գործերը: Օրվա կեսին առաջ եկած գաղափարները կարող են զարմացնել շրջապատողներին: Ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր վարքի դրդապատճառները: Սակայն դրա պատճառով լարված պահեր չեն առաջանա, դուք համբերատար կլինեք, ժամանակն էլ չեք խնայի բացատրությունների համար: Երեկոն նվերներ, դրամական մուտքեր ու անսպասելի առաջարկներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն արժե սկսել հասարակ գործերից, մանր-մունր առաջադրանքները լուծելուց: Ամեն անգամ հեշտ չեն տրվի շրջապատողների հետ հարաբերությունները, ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են և՛ աշխատավայրում, և՛ տանը: Սակայն բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի, դուք արագ կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Լավ է խոշոր գործարքներ չկնքեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել, չշտապեք խոշոր գնումների հարցում: Երեկոն լավ նորություններով կուրախացնի վերջին ժամանակներս բարդ ընտանեկան գործերով զբաղված Ջրհոսներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Այս հատվածում դժվար չի լինի որոշելը, թե ինչպես եք գործելու, ինչից եք ինքնուրույն գլուխ հանելու, իսկ ինչն եք ձեր օգնականներին վստահելու: Լավ խորհուրդներ կտան մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ ու հոգնեցնող կլինի: Հուզական դաշտը կլարվի, դուք սուր կարձագանքեք մանրուքներին, կհուզվեք մի բանի պատճառով, ինչին մի ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Մտերիմները կաջակցեն ձեզ, ձեր օգնության խնդրանքը չեն մերժի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|