ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3274 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Նրա առաջին կեսին չեն բացառվում աշխատանքային խնդիրներն ու տնային թյուրիմացությունները: Հատկապես դժվար կլինի բռնկուն Խոյերի համար, ովքեր սովոր չեն վերահսկել իրենց հույզերը: Նշանի նման ներկայացուցիչները երբեմն կոնֆլիկտներ կհրահրեն:

Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, դրա համար ինչ-որ բան անելու կարիք էլ չի լինի: Զգալով, որ դրական միտումների ազդեցությունն ուժեղացել է՝ դուք միանգամից կուզենաք ինչ-որ օգտակար բանով զբաղվել: Եվ դա ճիշտ որոշում կլինի. կարող եք մի շարք բարդ գործերում հաջողությունների հասնել: Բացի այդ, դուք կկարողանաք օգնել բազմաթիվ լավ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին աշխատեք քիչ խոսել ու ուշադիր լսել. բազում հետաքրքիր բաներ իմանալու շանս կա: Ճիշտ է, եզրակացություններ անելուց առաջ ստացված տեղեկատվությունն անհրաժեշտ է ստուգել: Որոշ Ցուլերի հետաքրքիր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն կառաջարկեն:

Օրվա երկրորդ կեսն արժե նվիրել տնային գործերին, քանի որ դրանցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Այդ հատվածում կարող եք պիտանի իրեր գնել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, գումարն էլ զուր չեք ծախսի: Չի բացառվում՝ վերանորոգման, բնակարանը թարմացնելու կամ տեղափոխվելու հետ կապված լավ գաղափարներ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած օր է: Ձեր թշնամիներին միայն կարելի է խղճալ. դուք վայրկենական զինաթափ կանեք նրանց ու կհեռացնեք ձեր ճանապարհից՝ համոզիչ կերպով ապացուցելով ձեր առավելությունը: Հարմար օր է մասշտաբային ու երկարաժամկետ նախագիծ սկսելու համար. դուք ամենայն հավանականությամբ արագ կհասնեք առաջին հաջողություններին:

Մի շտապեք կիսվել ծրագրերով, քանի դեռ ինչպես հարկն է չեք մտածել դրանք: Օրը այնքան էլ հարմար չէ անկեղծ զրույցների, կարևոր խոստովանությունների համար: Զգացմունքները նույնպես արժե ներսում պահել: Մարդը, որի համար դուք կարևոր եք, անպայման կկռահի դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ, որն առատաձեռն կլինի դրական հույզերի մասով: Կիրականանան հին երազանքները, անհնարինը հնարավոր կդառնա: Դուք կուղղեք հին սխալները, կհասկանաք՝ ինչպես կարելի է իրավիճակը դեպի լավը փոխել: Ապագային դուք լավատեսությամբ կնայեք, շրջապատողներին էլ դա դուր կգա: Ամեն տեղ, ուր կհայտնվեք, հարմարավետ ու բարյացակամ մթնոլորտ կստեղծվի:

Միակ բանը, որից պետք է խուսափեք, չծրագրված խոշոր գնումներն են: Հիմա դուք սովորականից շատ հակված կլինեք շատ ծախսելու այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր կարող եք զբաղվել փաստացի ցանկացած գործով: Ձեր ստեղծագործ պոտենցիալն այնքան բարձր կլինի, որ նույնիսկ միապաղաղ աշխատանքը անկանխատեսելի, բայց փայլուն արդյունքով գրավիչ զբաղմունքի կվերածեք: Օրվա կեսին արժե ներողամիտ լինել շրջապատողների հանդեպ. նրանք շնորհակալ կլինեն, իսկ դա օգուտ կտա հարաբերություններին:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դուք կփորձեք դրանցից առավելագույն օգուտ քաղել, ցանկացած շանս կօգտագործեք դրված նպատակներին հասնելու համար: Ձեր հնարամտությունը շուրջը բոլորին կհիացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան ինչ-որ բան ուզածի նման չի ընթանա, չի բացառվում՝ դժվարություններ ծագեն: Ճիշտ է, դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կթվան: Հիշեք, որ շատ խոչընդոտներ հնարավոր է հաղթահարել, եթե հնարամիտ լինեք: Կարևոր զրույցները լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան ուժեղ կդառնան դրական միտումները: Հաճելի լուրեր, հետաքրքիր առաջարկներ կստանաք: Հնարավոր են անսպասելի այցեր հին ծանոթներից, որոնց համար շատ ուրախ կլինեք: Ժամանակահատվածը հարմար է նաև կապերը վերականգնելու, նախկինում բարդ դասավորված հարաբերությունները հարթելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված, բայց հետաքրքիր օր է: Դուք պետք է պնդեք ձերը, շրջապատողներին ցույց տաք, որ ոչ միայն լավ մարդ եք, այլև՝ ուժեղ անձնավորություն, որի հետ պետք է հաշվի նստել: Դա որոշակի ջանքեր կպահանջի, հատկապես՝ նշանի երիտասարդ ներկայացուցիչներից: Նրանք պետք է ոտքի վրա նոր վարքի ձև կառուցեն:

Այսօր ստացած փորձը հետո ձեզ պետք է գալու: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, բայց լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք պնդել ձերը, իսկ երբ է օգտակար զիջումների գնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Չեն բացառվում բարդ իրավիճակները: Մեկ ուրիշին դրանք փակուղու առաջ կկանգնեցնեին, իսկ դուք անպայման իրավիճակից ելք կգտնեք: Ստիպված եք լինելու ղեկավարել շրջապատողներին: Սկզբում դա հոգնեցուցիչ կլինի, բայց հետո հունի մեջ կընկնեք: Որոշ Կարիճներ անկեղծորեն ուրախ կլինեն ուրիշներին ոգեշնչելու, նրանց իրենց գաղափարներով ու ծրագրերով հետաքրքրելու հնարավորությամբ:

Բարենպաստ օր է ինչպես ռոմանտիկ պատմություն սկսելու, այնպես էլ հին հարաբերությունները վերականգնելու համար, որոնց ավարտի համար շատ էիք զղջում: Անկեղծ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հենց դա ձեզ թույլ կտա խուսափել խնդիրներից, նույնիսկ եթե ինչ-ինչ տարաձայնություններ առաջանան: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բազում նորություններ կբերի, որոնք ոչ միայն կստիպեն հուզվել, այլև՝ լրջորեն փոխել ծրագրերը: Հոգ չէ, քանի որ ստեղծված պայմաններից կարող եք օգուտ քաղել, օրվա կեսին էլ կհասկանաք՝ ինչպես անել դա: Բացի այդ, շուտով համախոհներ ձեռք կբերեք, որոնց միջամտությամբ իրավիճակը արմատապես դեպի լավը կփոխվի:

Հարմար օր է գնումների ու ֆինանսական հարցերը լուծելու համար. այստեղ սխալների հավանականությունը նվազագույն է: Որոշ Աղեղնավորներ եկամուտների լրացուցիչ աղբյուր կգտնեն, մյուսները լավ գաղափարներ կունենան՝ կապված բիզնեսի զարգացման հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք կփորձեք հանգստություն պահպանել, բայց երբեմն բացասական հույզերը կհաղթեն առողջ բանականությանը: Առավել բարդ կլինի օրվա առաջին կեսին: Եթե այդ հատվածում հետ կանգնեք չմտածված խոսքերից ու արարքներից, իրավիճակը շուտով առավել բարենպաստ կդառնա:

Կուրախացնեն օրվա կեսին ստացած նորությունները: Երեկոն առատաձեռն կլինի դրամական մուտքերի ու նվերների մասով: Այդ հատվածում հավանական են լավ նորություններ: Կպարզվի այն, ինչ նախկինում անհասկանալի էր, դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից ու ստեղծված իրավիճակից: Կարևոր որոշումներ ընդունելը կհեշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հեշտ չի սկսվի, բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերն էլ կլավանան: Այնպես որ՝ մի շտապեք կարևոր գործեր ստանձնել: Համոզվեք, որ ամեն ինչ պատրաստ է, իրավիճակը վերահսկվում է և ձեզ հասկանալի է, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները:

Լավ կանցնեն օրվա երկրորդ կեսին նշանակված հանդիպումները, ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել այն մարդկանց հետ, ովքեր դժվարությամբ են ուրիշների հետ կապի դուրս գալիս: Կարող եք նաև այցելել ընկերներին կամ նրանց հյուր կանչել ձեր տուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հանգիստ ու հստակ կպաշտպանեք ձեր տեսակետը. նույնիսկ այն մարդիկ, ովքեր մինչև վերջերս կասկածում էին ձեր ճշմարտացիության վրա, ստիպված կլինեն ընդունել այն: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ ու շահավետ գործարքներ: Աշխատանքի մեջ հաջողության կհասնեն այն Ձկները, ովքեր վերջին շրջանում կասկածում էին, որ ճիշտ մասնագիտական ուղի են ընտրել:

Լավ կանցնեն հատկապես ռոմանտիկ ուղևորությունները: Սիրելի մարդու հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու լավատեսություն կհաղորդեն: Ավագ հարազատներն ամեն հարցում ձեզ հետ համաձայն չեն լինի, բայց կնախընտրեն չվիճել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3274 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8