ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 14, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1961 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ համար ավելի հեշտ կլինի բարդ առաջադրանքները ինքնուրույն լուծելը, քան ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Նախկինում ձեր ցանկացած նախաձեռնություն հաճույքով աջակցող մարդիկ չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով, իսկ նոր ծանոթները միանգամից չեն հասկանա, թե ինչ եք նրանցից ուզում:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու շանս կլինի: Շատ Խոյեր տան համար պիտանի իրեր ձեռք կբերեն, որոնցից երկար կօգտվեն մտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Խառնաշփոթից չեն կարողանա խուսափել նույնիսկ ցանկացած պարագայում կարգուկանոնին հետևելու և հետևողականորեն գործելու սովոր Ցուլերը: Շրջապատողները կարող են սովորականից հաճախ խառնվել ձեր գործերին: Երբեմն դա շատ կնյարդայնացնի:

Օրվա սկզբին ոչ այնքան ուժեղ դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի գործերից ինքնուրույն գլուխ հանելը, շրջապատողների հետ ջանքերը միավորելու մասին պայմանավորվելը և ընդհանրապես ուրիշների հետ լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կարող է լարված լինել: Մանր-մունր դժվարություններ կառաջանան, որոնք սրտին չափազանց մոտ կընդունեք, չեն բացառվում տարաձայնությունները հին համախոհների հետ, ընտանեկան վեճերը: Սակայն բավական արագ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ հուզական դաշտը կկայունանա. դուք ձեզ ավելի լավ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու կարևոր հանդիպումների ու լուրջ զրույցների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Կոլեգաներն ու գործընկերները հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դուք դրանք արագ կհաղթահարեք: Շատ Խեցգետինների ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող են լուծել վաղուց առաջ եկած խնդիրները և հաղթահարել դեպի կարևոր նպատակը տանող խոչընդոտները: Դժվար չի լինի համախոհներ գտնելը. ձեզ ամենատարբեր մարդիկ հաճույքով կաջակցեն:

Կարող եք քննարկել մասնագիտական ծրագրերը, հանդիպել պոտենցիալ համախոհների, գործընկերների հետ: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր նոր աղբյուրներից, անսպասելի ու հաճելի նվերներ: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտյան պիտի որոշ լարված պահեր ապրեք, բայց օրն ընդհանուր առմամբ բավական բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար. այստեղ անսպասելի դժվարություններ չեն առաջանա, դուք գոհ կմնաք ստացած արդյունքից: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ:

Օրվա երկրորդ կեսին շատ Առյուծներ կուզենան կենտրոնանալ անձնական գործերի վրա, ուշադրություն հատկացնել մտերիմներին, ժամանակ անցկացնել իրենց համար թանկ մարդկանց հետ: Նման հնարավորություն անպայման կընձեռվի: Հաջող կանցնեն ուղևորությունները, նաև նախապես չծրագրվածները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք սովորականից հաճախ պիտի աչքի առաջ լինեք: Որոշ Կույսեր համարյա ողջ օրը ուշադրության կենտրոնում կլինեն, և դա նրանց ամենևին չի հոգնեցնի: Հավանական են շատ հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Չի բացառվում ընկերանաք մարդկանց հետ, որոնք կյանքին այլ կերպ են նայում, և դուք ինքներդ շատ բաներ նոր լույսի ներքո կտեսնեք:

Լավ է օրվա համար շատ կարևոր ու բարդ գործեր չծրագրեք: Ավելի օգտակար կլինի հանգստանալը, կարճ ժամանակով հոգսերից շեղվելը: Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, առանց դժվարության լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, առաջին հայացքից սերն էլ շատ հնարավոր է: Շատ Կշեռքներ այս հատվածում հեշտությամբ որոշումներ կընդունեն, քանի որ ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել:

Օրվա երկրորդ կեսին, հակառակը, կուզենաք խուսափել ավելորդ կապերից, մենակ մնալ: Կուզենաք զբաղվել հետաքրքիր գործերով, կենտրոնանալ մի բանի վրա, ինչը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կուզենաք նոր բան ստանձնել, և նման հնարավորություն դուք անպայման կունենաք: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն օրվա սկզբին: Դուք կաշխատեք միանգամից կյանքի կոչել մտածածը, և դա միայնակ անելու կարիք չի լինի, քանի որ ձեր կողքին կլինեն ամեն ինչում օգնելու պատրաստ մարդիկ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների և պայմանները փոխելու, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար: Որոշ Կարիճների այս հատվածում չծրագրված ծախսեր են սպասվելու, բայց բյուջեին լուրջ վտանգ չի սպառնում. խոսքը ամենայն հավանականությամբ բավական համեստ գումարի մասին է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հանգիստ օր է սպասվում: Այն հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի համար, փոխարենը ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Որոշ Աղեղնավորներ կլուծեն ընտանեկան խնդիրները, կօգնեն բարդ իրավիճակներում հայտնված հարազատներին:

Օրվա երկրորդ կեսին լավ է հոգնեցնող զբաղմունքներ չծրագրեք: Ամենայն հավանականությամբ էներգիա քիչ եք ունենալու, ուժերը վերականգնելու համար էլ դադարի կարիք կլինի: Լավ է խուսափեք ցանկացած ավելորդությունից ու գոնե ժամանակավորապես հրաժարվեք վնասակար սովորույթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է ուսման և մտավոր աշխատանքի, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում եք ունեցել, շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Որոշ Այծեղջյուրներ կօգնեն շրջապատողներին գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, ելք գտնել բարդ վիճակից:

Լուրջ զրույցները լավ է հետաձգեք: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր հեշտ չի լինի, ձեզ հաճախ սխալ կհասկանան: Չարժե շտապել նաև անձնական հարաբերություններին վերաբերող որոշումներում: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ամեն ինչ կշռադատելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական գործեք ու ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք. այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Գաղափարները, որոնցով կկիսվեք, միանգամից դուր կգան շրջապատողներին: Եթե մտածածն իրագործելու համար օգնության կարիք ունենաք, դրանում չեն մերժի ո՛չ հին, ո՛չ նոր ծանոթները:

Օրը բարենպաստ կլինի լրիվ նոր գործեր ստանձնած Ջրհոսների համար, կամ էլ նրանց, ովքեր կփորձեն գլուխ հանել նախկինում շատ բարդ թվացող բաներից: Նշանի ներկայացուցիչները շատ բան ոտքի վրա կյուրացնեն, արագ կսովորեն ամենը, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուր եկել կամ անբարյացակամ են տրամադրված եղել: Որոշ Ձկներ նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին համախոհների կվերածեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, երկրորդն ավելի հագեցած կլինի: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկները, որոնց միանգամից կուզենաք համաձայնել: Հավանական են հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1961 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 2.0/1