ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1904 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ ու արդյունավետ օր է: Կարող եք նոր գործեր, մասշտաբային ու լուրջ նախագծեր ստանձնել: Կարևոր չէ, թե ինչով եք զբաղված՝ բիզնես-պլաններ եք կազմում, վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր եք գնում, թե՞ ընտանեկան խնդիրներ եք լուծում. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն: Եթե հավատաք սեփական ուժերին, շատ բան հնարավոր կդառնա, այնպես որ՝ մի կասկածեք ձեր հաջողության վրա, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չէ:

Ներդաշնակ կդասավորվեն շրջապատի հետ հարաբերությունները, լավ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում միայն վիճում էիք: Հին ընտանեկան տարաձայնությունները կարգավորելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մտերիմների հետ հարաբերությունները հարթ չեն լինի: Այսօր հատկապես դժվար կլինի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ լեզու գտնելը: Ձեր ընդգծված անկախ դիրքը նրանց համար վիրավորական կարող է թվալ: Ձեզ հեռու մի պահեք ընտանեկան գործերից, աշխատեք կիսել այն մարդկանց հոգսերն ու ապրումները, որոնց սիրում եք:

Աշխատանքային խնդիրները սովորականից արագ կլուծվեն: Հաճախ դրանցից գլուխ հանելու համար պարզապես պետք է կարգապահ ու հաստատակամ լինեք: Շատ Ցուլերի պետք կգա նախկինում ստացած փորձը: Եթե զգույշ լինեք, չեք կրկնի հին սխալները ու կգտնեք նպատակին տանող ճիշտ ճամփան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք է զգույշ գործեք, հակառակ դեպքում հաջողության չեք հասնի: Ինչ էլ որ պլանավորեք, նկատի առեք, որ ձեզ հետևելու են: Անփութությունը, ծուլությունն ու անուշադրությունը աննկատ չեն մնա: Փորձեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Եթե ձեզ ճիշտ պահեք, շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում և տանը: Դրանք կարելի է հաղթահարել, բայց դրա համար պետք է զիջումների գնաք, ինչ-որ դեպքերում էլ ուրիշների հետաքրքրությունները գոնե ժամանակավորապես վեր դասել սեփականից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատանքի տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ: Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, փոխարենը թյուրիմացությունները չեն բացառվում: Հնարավոր է՝ դժվարությունները հաղթահարելու համար ինչ-որ մեկի օգնության կարիքն ունենաք: Հետաքրքիր առաջարկներ կստանաք, բայց մի շտապեք պատասխանել դրանց, մանրամասն ուսումնասիրեք բոլոր պայմանները:

Անձնական հարաբերություններում գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը: Մտերիմների հետ առանց դժվարության կկարողանաք փոխհասկացողության հասնել: Ընդհանուր պլանները քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է խոշոր գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հնարավոր են խնդիրներ գործնական ոլորտում: Ցանկացած հարցի լուծում սովորականից ավելի ժամանակատար կլինի: Բայց եթե համառ լինեք, կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Կարևոր է առաջին անհաջողություններից հետո չնահանջել: Մտերիմներից մեծ զիջումներ մի ակնկալեք: Դա թույլ կտա խուսափել հիասթափություններից ու զուր հույսերից:

Չի բացառվում՝ ստիպված լինեք հիշել հին ընտանեկան խնդիրների մասին ու կենտրոնանալ դրանց լուծման վրա՝ հետաձգելով մյուս գործերը: Դրա համար այնքան էլ ուրախ չեք լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է նախկինում սկսած գործերն ու նախագծերն ավարտին հասցնելու համար: Բացասական միտումների ազդեցությունը նշանակալի չի լինի, ճանապարհին առաջ եկած խոչընդոտներն էլ հաղթահարելի կլինեն: Նոր գաղափարների հետ զգույշ վարվեք: Դրանք այնքան լավն ու հեշտ իրագործելի չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան:

Հնարավոր են ծանոթությունները, բայց դրանցից մեծ ակնկալիքներ մի ունեցեք: Ինչպիսի բնույթ էլ որ կրեն այսօր սկսվող հարաբերությունները, դրանք դանդաղ կզարգանան և ձեզանից շատ բան կախված կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ֆինանսական տեսանկյունից հրաշալի օր է: Հավանական են շահավետ գործարքներ, չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք: Բարենպաստ օր է գործնական բանակցությունների համար: Դրանք լավ է անցկացնեք ոչ ֆորմալ միջավայրում: Գնումների հարցում զգույշ եղեք; Այսօր ճիշտ ընտրություն կատարելը բարդ կլինի, վտանգ կա շատ ծախսեք անպիտան իրերի վրա:

Գաղափարներով կիսվելուց առաջ մտածեք՝ արդյոք պատրաստ են ձեր զրուցակիցները գնահատել դրանք: Այսօր ձեզ ավելի շատ կքննադատեն, քան կգովեն: Սուր կարձագանքեք նկատողություններին ու հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործնական տեսանկյունից բարդ օր է: Հավանական են տարաձայնություններ գործընկերների հետ, հնարավոր են խնդիրներ մոտ ապագայի համար նախատեսված նախագծերը քննարկելիս: Ցանկալի չեն պետկազմակերպությունների և հատկապես հարկային մարմնի ներկայացուցիչների հետ կապերը:

Օրը անձնական հարաբերություններում փոփոխություններ կբերի: Ռոմանտիկ տրամադրություն կունենաք, և շրջապատը կնկատի դա: Հնարավոր են անսովոր, հիշարժան հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք հետո կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է: Ընտրված ուղուց չեք շեղվի, կշարժվեք դեպի ձեր նպատակը, դրա հետ մեկտեղ, կկարողանաք լուծել երկրորդական հարցերն ու զինաթափել թշնամիներին: Կարող եք անցնել մասնագիտական աճին ու սեփական բիզնեսին վերաբերող պլանների իրագործմանը: Ինչքան քիչ կասկածեք ձեր ուժերին, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը:

Արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, շատերին դուր կգաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Այստեղ լավ է չշտապեցնել իրադարձությունները: Թույլ տվեք, որ դրանք իրենց հունով ընթանան, և ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան հաջող է ամեն ինչ դասավորվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ: Անակնկալ, ինքնատիպ ու շրջապատին զարմացնող որոշումները ձեզ հեշտությամբ կտրվեն: Հենց դրանց շնորհիվ էլ կկարողանաք զինաթափել թշնամիներին, արագ լուծել աշխատանքային ու անձնական խնդիրները: Ձեր դիվանագիտական ունակությունները շատ օգտակար կլինեն գործնական բանակցությունների ժամանակ ու թույլ կտան արագ համաձայնության հասնել:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ընտանեկան գործերին: Այսօր մտերիմները ձեր ուշադրության կարիքը կզգան: Մի մերժեք նրանց, ովքեր կդիմեն օգնության խնդրանքով: Օրվա երկրորդ կեսին հավանական են չպլանավորված այցեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող ու խոստումնալից օր է: Ամենակարևորը որ այն ձեզանից կպահանջի՝ առաջնահերթությունները որոշելն է: Մի գործից մյուսին մի անցեք, հետևողական գործեք, կիսատ մի թողեք սկսածը: Հաջողությունը մեծ մասամբ կախված կլինի կարգապահությունից, դժվար պահերին հոգեկան հավասարակշռությունը պահպանելու ունակությունից:

Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդուն, նրա համար ինչ-որ օգտակար բան անել: Շատ Ջրհոսներ այսօր շրջապատին հիանալի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ ու ոչ միանշանակ օր է: Շատ առաջարկներ կստանաք, բայց դրանք բոլորը լուրջ վերաբերմունքի արժանի չեն լինի, լավ գաղափարներն այնքան էլ շատ չեն լինի: Կապերին ընտրողաբար մոտեցեք, հակառակ դեպքում խաբեբաների զոհը դառնալու, վստահող լինելու պատճառով գումարը կորցնելու վտանգի առաջ կկանգնեք:

Շատ կարևոր է ցանկալին իրականության տեղ չընդունել ո՛չ աշխատանքի մեջ, ո՛չ էլ անձնական հարաբերություններում: Եթե պատրաստ եք խոստովանել, որ որոշ խնդիրներ գոյություն ունեն, դրանց լուծման հավանականությունը կմեծանա: Օգնության խնդրանքով դիմեք լավ ծանոթ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1904 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5