Աստղագուշակ․ հունվարի 13, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1973 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ ու արդյունավետ կլինի օրվա սկիզբը, ուստի կարևոր ու բարդ գործերը լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Առավոտը հրաշալի գաղափարներ կտա այն Խոյերին, որոնք վերջին ժամանակներս մտածում են աշխատանքի մեջ հաջողության հասնելու մասին և նրա մասին, թե ում կարելի է դիմել մասնագիտական աջակցության խնդրանքով: Օրվա երկրորդ կեսին լավ է ոչ մի յուրահատուկ բան չծրագրեք, քանի որ ամենայն հավանականությամբ կենտրոնանալը դժվարանալու է, ուզենալու եք հանգստանալ, թեթև ու հաճելի բանի անցնել: Հաջող կանցնեն ժամանցային ուղևորությունները, կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին կարևոր կլինի վեճերից խուսափելը: Շրջապատողներն այդ հատվածում կարող են սխալ հասկանալ ձեզ, անտեղի խորհուրդներ տալ կամ տհաճ նկատողություններ անել: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել, քանի որ շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ միակ ճիշտ ուղին եք ընտրել ու արժանի եք գովասանքի, այլ ոչ թե քննադատության: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ընկերների և մտերիմների հետ շփվելու համար: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելը, քանի որ հակված կլինեք թեթևամտության, կարող եք մեծ գումար վատնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Օրվա առաջին կեսին նույնիսկ աննշան իրադարձությունը կարող է հանել ձեզ հավասարակշռությունից: Բացի այդ, հավանական են ցավալի սխալներ, որոնք միանգամից նկատել և ուղղել ոչ բոլոր Երկվորյակները կկարողանան: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Այն հարմար կլինի ուղևորությունների համար, հատկապես լավ ժամանակ կանցակցնեն ընկերների հետ միասին ճամփա գնացող Երկվորյակները: Հավանական են չծրագրված դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար կլինի ձեզ համար լրիվ նոր առաջադրանքների լուծման համար: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Լուրջ դժվարությունների բախված Խեցգետիններին անպայման կօգնեն հին համախոհներն ու նոր ծանոթները: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել. հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Օրը բարենպաստ կլինի ցանկացած գործի ստեղծագործաբար մոտեցող Խեցգետինների համար, որոնք չեն վախենում կյանքի կոչել համարձակ գաղափարները, միշտ պատրաստ են համարձակ փորձարկումների: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բացառապես արդյունավետ կանցնի: Դուք միանգամից կկենտրոնանաք ամենալուրջ հարցերի լուծման վրա, ժամանակը մանրուքների վրա չեք վատնի: Նման մոտեցումը կօգնի արագ հասնել անհրաժեշտ արդյունքի: Կհաջողվի կյանքի կոչել այն, ինչը վաղուց էիք մտածել, ինչպես նաև իրագործել լրիվ նոր գաղափարները: Նշանակալի հաջողությունների կհասնեն օրը ուսմանը կամ հետազոտական գործունեությանը, ինֆորմացիա հավաքելուն ու վերլուծելուն նվիրած Առյուծները: Շատ սուր կլինի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ անմիջապես կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի և՛ գործնական շփումների, և՛ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք հետաքրքրել ձեր ամենևին ոչ մասնագիտական որակներով: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք: Օրվա երկրորդ կեսին շատ Կույսեր ուզենալու են մենակ մնալ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար դա պարզապես անհրաժեշտություն կլինի մտքերը հավաքելու և հետագա գործողությունների ծրագիր կազմելու համար: Բոլոր դեպքերում եզրահանգումների հարցում մի շտապեք. դուք մտածելու ժամանակ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա շատ բան կհասցնեք անել: Բայց մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել: Ավելի օգտակար կլինի համախոհներին ներգրավելը, աջակցության հարցով այն մարդկանց դիմելը, որոնց նպատակները նման են ձերինին: Նման մարդկանց գտնելը դժվար չի լինի. ոմանց իսկապես կհետաքրքրեն ձեր գաղափարները, մյուսները չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին: Կարևոր զրույցները լավ է մինչև երեկո չհետագձեք, քանի որ դրանց համար լավագույն ժամանակահատվածը օրվա առաջին կեսն է լինելու: Ավելի ուշ ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար բարենպաստ շրջան կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բաց մի թողեք գործերում նախաձեռնող լինելու, ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և ցանկացած պիտանի զբաղմունքի համար: Կարևոր չէ՝ կորոշեք ինքնուրույն գործել, թե կփորձեք համախոհներ գտնել. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները: Օրը հարմար կլինի նաև կուտակված կենցաղային գործերն անելու, վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Դուք կաշխատեք դրանք արագ անել, այնպես որ ժամանակ կմնա նաև ինչ-որ յուրահատուկ բանի, օրինակ՝ հին ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համարձակ ստանձնեք բարդ ու մասշտաբային գործերը: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաջողության հասնելն էլ դժվար չի լինի: Դուք կօգտվեք բարենպաստ պայմաններից, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կնախընտրեք վճռական գործել, տեղում չդոփել: Սկզբում շրջապատողները կարող են ձեզ մեղադրել չափից դուրս մեծ ինքնավստահության մեջ, բայց ավելի ուշ կհասկանան, որ դուք ձեր ուժերը ճիշտ եք գնահատել: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Գնումների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը, երբ իսկապես լավ իրեր ընտրելը հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք անմիջապես դուր կգաք նոր ծանոթներին, արագ կշահեք սովորաբար չափազանց զգույշ մարդկանց վստահությունը, որոնք նախընտրում են միայն իրենց վրա հույս դնել: Լավ կանցնի ձեր մասնագիտական գործունեությանը վերաբերող ցանկացած բանակցություն ու հանդիպում: Չի բացառվում ձեզ հրավիրեն անսովոր միջոցառման կամ հետաքրքիր ուղևորությունների: Այստեղ չծրագրված ծախսերից խուսափել հազիվ թե ստացվի, բայց ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, ոչ միայն դրական հույզեր կստանաք, այլև էներգիայով կլիցքավորվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Դա ամենաբարենպաստ շրջանը չի լինելու շփումների համար. անբարյացակամորեն տրամադրված մարդիկ կարող են փորձել ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների կամ պարզապես անհարմար վիճակի մեջ դնել: Լավ է ոչ մի խոստում չտաք, քանի որ խոսքը պահելը դժվար է լինելու: Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Միայն մի քանի ժամ է պահանջվելու ձեզ վաղուց հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Որոշ Ջրհոսներ կգտնեն բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին օգնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հավանական են հեռվից լավ նորություններ, լուրեր մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք: Չեն բացառվում շատ գրավիչ գործնական առաջարկները: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան միանալ հեռանկարային ու շատ խոստումնալից նախագծի վրա տարվող աշխատանքին, նոր բան սովորել ու պիտանի ծանոթություններ հաստատել: Աստղերը խոստանում են աջակցել նրանց, ովքեր չեն սահմանափակվի սեփական նպատակներին հասնելով, այլ կաշխատեն օգնել աջակցության կարիք ունեցողներին: Չի բացառվում, որ հենց ձեր ջանքերի շնորհիվ հաջող հանգուցալուծում ստանա բարդ իրավիճակը կամ վերականգնվի արդարությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|