Աստղագուշակ․ հունվարի 12, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3193 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Ինչ-ինչ դժվարություններ այսօր կարող են առաջանալ, սակայն կգերակշռեն դրական միտումները: Դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ նորերից, և՛ լրիվ անսպասելիներից: Այո, դրա համար հնարամտության կարիք կլինի, բայց լավ գաղափարների պակաս չեք ունենա: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Որոշ Խոյեր կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չեն գտել: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համարձակ ստանձնեք նոր գործերը: Եթե դրանք բարդ լինեն, հոգ չէ. դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է ու կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակին: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել. փորձված համախոհների հուշումների շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք գործի: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես՝ աշխատանքի հետ կապված: Հազիվ թե այսօր կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի հարց լուծել: Երեկոյան կզգաք, որ հանգստի կարիք ունեք: Հոգսերից շեղվելու հնարավորություն կընձեռվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի, նույնիսկ փոքրիկ դժվարությունները ձեզ լուրջ խնդիր կթվան: Ամենատպավորվող Երկվորյակները միայն օրվա վերջին կվերականգնեն հոգեկան հավասարակշռությունն ու կխոստովանեն, որ ոչ մի վատ բան իրականում տեղի չի ունեցել: Տանը հոգսեր շատ կլինեն, իսկ որոշ կենցաղային հարցերի լուծում կարող է ձգձգվել: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, և դրա համար նույնիսկ շատ մեծ ուժեր չեք գործադրի: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Նրանք հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին, կաջակցեն ձեր ամենաանսովոր գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, արագ գլուխ կհանեք մի բանից, ինչը նախկինում բարդ է թվացել: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, որոշ Խեցգետիններ ազդեցիկ համախոհներ կգտնեն, կստանան այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Կարող եք գործնական ուղևորությունների մեկնել. դրանք կարդարացնեն ձեր ակնկալիքները: Չնայած՝ տանը մնացած Խեցգետիններն էլ գոհ կմնան: Նրանք կհասցնեն օգտակար բաներ անել և՛ իրենց, և՛ մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսին շահավետ գնումներ անելու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ոչ մի տեղ մի շտապեք: Ձեզ բարենպաստ օր է սպասվում, կհաջողվի անել ամենը, ինչ ծրագրել էիք, և նույնիսկ ավելին: Ինչ-որ մեկի օգնության կարիքը հազիվ թե ունենաք, իսկ ահա ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները լսելը օգտակար կլինի: Հավանական են անսովոր հանդիպումներ ու պիտանի ծանոթություններ: Այսօր մասնագիտական միջոցառումներին ելույթ ունեցող Առյուծները շատ գրավիչ գործնական առաջարկներ կստանան: Օրը հարմար կլինի նաև անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Ինտուիցիան կհուշի, որ եկել է դեպի ձեզ դուր եկող մարդն առաջին քայլն անելու ժամանակը: Դուք կլսեք նրան ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործնական հանդիպումները սպասվածից լավ կանցնեն: Չի բացառվում ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն, իսկ մարդիկ, որոնց պատճառով առաջ խնդիրներ շատ եք ունեցել, այլևս չեն կարողանա վնասել ձեզ: Հնարավորություն կունենաք ոչ ֆորմալ միջավայրում շփվել նրանց հետ, ում հետ նախկինում միայն գործնական հարաբերություններն էին կապում: Միակ ոլորտը, որտեղ արժե զգույշ լինել, ֆինանսներն են: Այսօր դուք գումարի հետ կապված հարցերում հակված կլինեք որոշակի թեթևամտության: Ուստի զուր ծախսերի, անհաջող գործարքների ու գնումների վտանգ կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր ձեզ վրա ուշադրություն շատ եք գրավելու և գտնելու եք դրանից օգուտ քաղելու ձևը: Որոշ Կշեռքներ կօգտվեն իրենց հմայքից նոր համախոհներին իրենց կողմը գրավելու, ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալու համար: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Դուք արագ դրանցից գլուխ կհանեք, ոչ մի դժվարություն չի առաջանա: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ, արժեքավոր նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար: Այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ են հայտնվել, դուք խուճապի չեք մատնվի, արագ իրավիճակից ելք կգտնեք: Ավելի վաղ սկսած գործերը հաջողությամբ ավարտելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Որոշ Կարիճներ միանգամից կպարգևատրվեն կատարած աշխատանքի դիմաց: Օրվա սկզբին կայուն հուզական ֆոնը հետո կլարվի: Ուստի կարող եք բարկանալ դատարկ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել աննշան պատահարները, վիրավորվել նույնիսկ անմեղ նկատողություններից: Այս հատվածում լավ է ոչ մի կարևոր բան չստանձնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Շատ Աղեղնավորներ հնարավորություն կունենան կենտրոնանալ իրենց հետաքրքրող բանի վրա: Նման գործերում նշանի ներկայացուցիչները կհասնեն ամենանշանակալի հաջողություններին: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսպասելի իրադարձություներ, որոնցից անպայման օգուտ կքաղեք: Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ուզենալու եք հանգստանալ, փոխել պայմանները, շփվել հին ընկերների կամ պարզապես ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ: Եվ նման հնարավորություն դուք կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենանկատելի հաջողություններին կհասնեք երևակայություն, ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերում: Ձեզ կարող են ոգեշնչել և՛ ուղևորությունները, և՛ անսպասելի իրադարձությունները, և՛ շրջապատողների պատմությունները: Այսօր առաջ եկած լավ գաղափարները կհաջողվի մոտ ժամանակներս կյանքի կոչել: Արժե լսել ձեզ վաղուց ճանաչող մարդկանց խորհուրդները: Նման մարդիկ ձեր ուշադրությունը կհրավիրեն այն բանի վրա, ինչն առաջ աննկատ է մնացել, կմատնանշեն նոր հնարավորությունները: Երեկոն հրաշալի նորություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, սակայն փոքրիկ տարաձայնությունների ու երբեմն առաջ եկող վեճերի պատճառով անհանգստանալ չարժե: Շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամեն ինչ կկարգավորվի. ձեզանից միայն աննշան զիջումներ են պահանջվելու: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ հետ համաձայն չէին, օրվա երկրորդ կեսին կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը: Հնարավոր է հենց նրանք էլ ձեր ամենահուսալի համախոհները դառնան: Օրը հաջող կլինի նաև ֆինանսների տեսանկյունից. հավանական են հաջող գործարքներ ու դրամական մուտքեր: Ճիշտ է, որոշ Ջրհոսների նաև ծախսեր են սպասվելու: Ամենայն հավանականությամբ դրանք կապված են լինելու ընտանեկան միջոցառումների կազմակերպման հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արժե շտապել: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի օրվա առաջին կեսին, իսկ հետո կարող է նվազել: Ուստի լավ է չհետաձգեք ո՛չ բարդ գործերը, ո՛չ կարևոր հանդիպումները, ո՛չ ավելի վաղ առաջ եկած գաղափարների իրագործումը: Հաջող կանցնեն նաև ուղևորությունները, ընդ որում՝ կարևոր չէ՝ դրանք աշխատանքի, թե անձնական բնույթի հարցերի լուծման հետ կապված կլինեն: Նոր գործերը լավ է մինչև օրվա կեսը ստանձնեք, քանի որ հետո դրանց վրա կենտրոնանալը դժվար է լինելու: Իսկ երեկոն հարմար կլինի հանգստի, հաճելի զբաղմունքների, չպարտավորեցնող հանդիպումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|