Աստղագուշակ․ հունվարի 11, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2243 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը կուրախացնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք միանգամից կյանքի կոչել: Այս հատվածը հարմար կլինի նաև սովորելու, ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու հետ կապված բարդ առաջադրանքները լուծելու համար: Լավ կանցնեն աշխատանքային ուղևորությունները, այդ թվում՝ նախկինում չծրագրվածները: Օրվա երկրորդ կեսին գործերի վրա կենտրոնանալը կդժվարանա, փոխարենը հրաշալի հանգստանալու, նոր ու հին ծանոթների շրջանում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի շփումների, աշխատանքային հարցերն ու անձնական խնդիրները քննարկելու համար: Դուք բաց չեք թողնի մյուսներից վաղ արժեքավոր ինֆորմացիա ստանալու հնարավորությունն ու անմիջապես կիրառում կգտնեք դրան: Որոշ Ցուլերի հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան կամ ժամանակին կմատնանշեն թույլ տված սխալներն ու կօգնեն ամեն ինչ ուղղել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու շանս կա, սակայն շտապել չարժե, քանի որ մի քանի տարբերակից լավագույնն ընտրելու համար ժամանակ է պահանջվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Լավ է չշտապեք: Օրվա սկզբին դժվար կլինի կենտրոնանալն ու գործնական տրամադրվելը, կշռադատված որոշումներ ընդունելը: Շատ Երկվորյակների կվշտացնի այն, որ ծրագրի համաձայն գործել չի ստացվի, պիտի լրիվ նոր բան մտածեն: Դուք ամեն ինչից լավ գլուխ կհանեք, բայց որոշ լարված պահեր պիտի ապրեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում դուք շատերին կես խոսքից կհասկանաք, հեշտությամբ կկռահեք նոր ծանոթների մտադրություններն ու միանգամից կհասկանաք՝ ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է լավ հեռու մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հրաշալի կլինի բարդ առաջադրանքները լուծելու կամ համարձակ ծրագրերը կյանքի կոչելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք դա չէր սպասում: Նոր բան սովորելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց փորձը շուտով ձեզ պետք կգա: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր աջակցության կարիքն ունենա: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված են լինելու հարազատներին ուրախացնելու կամ սիրելի մարդու համար հաճելի անակնկալ կազմակերպելու ձեր ցանկության հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինտուիցիան կհուշի, որ եկել է նոր գործեր ստանձնելու ժամանակը, և այն չի սխալվի: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչի վրա արժե անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը կարելի է կարճ ժամանակով հետաձգել: Նոր ծանոթների մասին միանգամից ճիշտ տպավորություն կկազմեք, ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորեցնել, շեղել: Ժամանակը զուր չեք վատնի, կհասցնեք օգտակար բաներ անել և՛ ձեզ, և՛ շրջապատողների համար: Օրվա երկրորդ կեսին ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Եթե այդ հատվածում համարձակ գաղափարներ ունենաք, անպայման կկարողանաք մոտ ժամանակներս կյանքի կոչել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին տարաձայնություններից ու վեճերից խուսափել հազիվ թե ստացվի, և այդ հատվածն ընդհանուր առմամբ բարենպաստ չի լինի շփումների համար: Նույնիսկ հին ծանոթները կարող են ձեզ սխալ հասկանալ, քննադատել գործերին ձեր մոտեցումը կամ բավական կտրուկ նկատողություններ անել: Բայց դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Գործնական տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Կույսերը հրաշալի գլուխ կհանեն աշխատանքից, նրանցից շատերը դրա համար օգնության կարիք էլ չեն ունենա: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից ու արժեքավոր նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործումը հետաձգել չարժե: Սկսեք հնարավորինս վաղ գործել, և այդ դեպքում հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի: Շատ Կշեռքներ կհասկանան, որ ընտրված մեթոդները այնքան էլ արդյունավետ չեն ու միանգամից նոր բան կմտածեն: Եթե օգնության կարիք ունենաք, դրանում չեն մերժի ո՛չ հին, ո՛չ նոր ծանոթները: Օրվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ, թեկուզ կարճ ժամանակով շեղվել գործերից: Նման հնարավորություն կլինի, ամենայն հավանականությամբ ընկերները կամ մյուս թանկ մարդիկ կառաջարկեն հանդիպել կամ ձեզ հետաքրքիր ուղևորության կհրավիրեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը շատ արդյունավետ կլինի: Դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Աշխատանքի մեջ ամենանկատելի հաջողություններին կհասնեն այսօր պոտենցիալ գործընկերների հետ հանդիպման գնացող, կարևոր բանակցություններ անցկացնող, մասնագիտական միջոցառումներին իրենց գաղափարների և ծրագրերի մասին պատմող Կարիճները: Չնայած դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, ձեր տրամադրությունը երբեմն կարող է փչանալ: Եվ ամենը լարված հուզական դաշտի պատճառով, որը թույլ չի տա հանգստություն պահպանել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Աշխատեք չհոգնել, խնայեք ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին գործնական տրամադրվելը դժվար կլինի, շրջապատողներն էլ ձեզ սովորականից հաճախ կշեղեն: Որոշ Աղեղնավորներ ընդհանրապես պիտի հետաձգեն սեփական ծրագրերի իրագործումը բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու համար: Հանդիպումներն ու բանակցությունները սպասվածի նման չեն անցնի: Սակայն շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կյանքի բոլոր ոլորտներում լավ փոփոխություններ կնկատեք: Հետաքրքիր ու հեռանկարային գործ ստանձնելու հնարավորություն կլինի, կկարողանաք ցույց տալ, թե ինչի եք ունակ: Հմայքի և ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ դուք արագ համախոհներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը կարևոր կլինի նրանց համար, ովքեր վերջին ժամանակներս կասկածում էին ավելի վաղ ընդունած որոշումների վրա, մտածում էին կյանքում ինչ-որ բան փոխելու մասին: Դուք պիտանի հուշումներ կստանաք, կտեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում աննկատ են մնացել: Ինտուիցիան կհուշի, թե երբ և ինչպես արժե գործել: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան հաշտվել վեճից հետո: Նոր ծանոթությունը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզ հաջող օր է սպասվում: Շատ բան նույնիսկ սպասվածից լավ կդասավորվի, և դուք բաց չեք թողնի հաջողության հասնելու հնարավորությունը: Լրիվ նոր ծրագրեր կհայտնվեն, որոշ Ջրհոսներ անհապաղ կանցնեն դրանց իրագործմանը: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել կամ պիտանի խորհուրդ տալ: Օրը հարմար կլինի աշխատանքային հարցերը քննարկելու համար: Ձեր կարծիքով շատերը կհետաքրքրվեն, չեն վիճի նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ոչ մեկի հետ չէին համաձայնում: Մարդը, որի հետ վաղուց լեզու գտնել չէր ստացվում, ինքը շփման մեջ նախաձեռնող կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ առաջադրանքների լուծումը և չեք սխալվի: Այսօր աստղերը ձեզ ամեն հարցում կաջակցեն, իսկ շրջապատողները միայն կզարմանան, թե ինչպես է ձեզ հաջողվում գլուխ հանել մի բանից, ինչը մյուսների մոտ չի ստացվել: Որոշ Ձկներ արագ կլուծեն կազմակերպչական հարցերը, կգտնեն բյուրոկրատական արգելքները հաղթահարելու ձևը: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում անբարյացակամ տրամադրված, դժվարությամբ կապի դուրս եկող մարդկանց հետ հարաբերություններում: Դուք արագ կհասկանաք, թե որոնք են շրջապատողների իրական մտադրություններն ու ինչ են նրանք սպասում ձեզանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|