Աստղագուշակ․ հունվարի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1887 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Նույնիսկ համարյա անծանոթ մարդկանց կես խոսքից կհասկանաք: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ նրանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Կիսվեք ձեր գաղափարներով, նույնիսկ եթե դրանք ձեզ չափազանց համարձակ կամ մի քիչ տարօրինակ են թվում: Ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, անսպասելի և շատ հաճելի իրադարձություններ: Օրվա երկրորդ կեսը անակնկալներով լի կլինի. դրանք ձեզ դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է սովորելու, աշխատանքի և կարևոր գործերի համար: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի, փաստացի ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողությունն ուղեկից կլինի: Կարող եք կյանքի կոչել վաղուց մտածածը. ամենայն հավանականությամբ դրանում կօգնեն ընկերները կամ մյուս մտերիմ մարդիկ: Լավ գաղափարներ կհայտնվեն, արժե դրանք քննարկել նրանց հետ, ում վստահում եք: Սակայն հանգստի մասին մոռանալ էլ չի կարելի. ծանրաբեռնվածություն ձեզ պետք չէ: Ավելի լավ է օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող գործեր չծրագրեք: Այդ հատվածը նվիրեք հաճելի զբաղմունքներին, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կօգնեն ավելի առույգ, էներգիայով լի զգալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը լավ գաղափարներով լի կլինի: Իհարկե, դրանք բոլորը միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Ամենայն հավանականությամբ, մի քիչ պիտի սպասեք մինչև մտածածն իրագործելուն անցնելը: Իսկ մինչ այդ կարող եք խորհրդակցել ընկերների և մյուս մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք: Օրվա երկրորդ կեսն արդյունավետ ու հագեցած կլինի: Հնարավոր է՝ չզբաղվեք խիստ լուրջ ու բարդ գործերով, բայց ընթացիկ խնդիրներից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստացեք: Սա ամենալավ օրը չէ բարդ գործեր ստանձնելու, խոշոր ծրագրերը կյանքի կոչելու համար: Հիմա արժե վերականգնել ուժերը՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր, մտածել, թե ինչով կարող եք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին: Կարող եք նոր բան փորձել, վառ տպավորությունները ձեզ կոգեշնչեն: Օգտակար կլինի այն բանին վերադառնալը, ինչը ժամանակին սովորել եք, բայց կես ճանապարհին կանգ եք առել: Հիմա դուք հնարավորություն կունենաք հիշել կիսամոռացված բաներն ու առաջ շարժվել: Չի բացառվում՝ համախոհներ գտնեք, որոնք ժամանակի ընթացքում ընկերներ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև, հաջող օր է: Բազում հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնք կարող եք միանգամից կյանքի կոչել: Ժամանակը զուր մի վատնեք, սկսեք գործել: Ամեն ինչ կստացվի, աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ չծրագրված: Օրն առատաձեռն կլինի հաճելի անակնկալների, անսպասելի նվերների, ուշադրության նշանների մասով, որոնք ձեզ կուրախացնեն: Սիրելի մարդու հետ անցկացրած ժամանակը կոգեշնչի: Նույնիսկ նախկինում լարված հարաբերությունները այսօրվանից կարող են դեպի լավը փոխվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Թեթև, բարենպաստ ու ոգեշնչող օր է: Այն հաճելի հանդիպումներ ու հաջող զուգադիպություններ կբերի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նորը, արագ կսովորեք ու կհասնեք առաջին հաջողություններին: Նշանի որոշ ներկայացուցիչներ անսպասելի կկռահեն, թե ինչպես լուծել անցյալ տարի անհանգստացնող հարցերը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ե՛վ հարազատները, և՛ հին ընկերները լավ լուրեր կբերեն, հետաքրքիր մի բան կառաջարկեն կամ կօգնեն գործերում: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հետաքրքիր ծրագրերով լի կլինի: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք մոտ օրերս իրագործել: Օգտակար կլինի նոր բան մտածելը, իմպրովիզներ անելը, տաղանդներին կիրառում փնտրելը: Ձեր շատ փորձարկումներին կուղեկցի հաջողությունը: Ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, և դա շատ դուր կգա շրջապատողներին: Իսկ օգնել ցանկացողների կամ ձեզ ընկերակցողների պակաս չի լինի: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է շփումների համար: Դուք հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք և մեծ հաճույք կստանաք հին ընկերների հետ հանդիպումներից: Ուրախ կանցնեն իմպովիզացված երեկույթները, և նույնիսկ հասարակ զբոսանքը կարող է զարմանալի արկածի վերածվել: Շրջապատողներն անտարբեր չեն մնա ձեր հմայքին, ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Օրվա առաջին կեսը զվարճալի թյուրիմացություններով, անսպասելի իրադարձություններով լի կլինի: Երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես հաճելի պահեր կպարգևի: Հարմար ժամանակ է ստեղծագործ զբաղմունքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ, արդյունավետ օր է, որը հարմար է ստեղծագործ գործերի և երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք հաճույքով փորձարկումներ կանեք, նոր բան կհորինեք, մեծ հաճույք կստանաք ձեր գաղափարների իրագործումից: Շրջապատողները հաճույքով օգնություն կառաջարկեն, կաջակցեն ձեր գաղափարներին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի լուրերի և հետաքրքիր առաջարկների ժամանակ է: Հնարավոր են անսպասելի նվերներ ինչպես մտերիմ մարդկանցից, այնպես էլ՝ նոր ծանոթներից: Երեկոն հարմար է սիրային հանդիպումների, սիրելիի հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող օր է, դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատ բաների մասին կկարողանաք պայմանավորվել և՛ հին ծանոթների, և՛ նորերի հետ: Հնարավորություն կունենաք զրուցել ձեզ վաղուց հետաքրքրող բաների մասին, քննարկել գաղափարներն ու ծրագրերը, որոնցով նախկինում ոչ ոքի հետ չեք կիսվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ պատասխաններ կստանան անցյալ տարի անհանգստացնող հարցերին: Հավանական են լավ նորություններ: Դրանք կարող են վերաբերել ձեզ անձնապես կամ ձեր ամենամտերիմ մարդկանցից մեկին: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, դրական փոփոխությունները հարազատների հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, արագ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ առաջ շատ էիք վիճում: Նախկինում լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան, և դա, անխոս, ձեր արժանիքը կլինի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, դուք կհանդիպեք մարդկանց, որոնց վաղուց էիք կարոտում: Չի բացառվում զարմանալի սիրային պատմության սկիզբը: Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, մի ստանձնեք չափազանց հոգնեցնող գործերը, հատկապես՝ երեկոյան: Այդ հատվածն ավելի հարմար կլինի հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, աստղերը ձեր կողմից կլինեն, կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, իրադարձությունները, որոնք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, կաշխատեք ցանկացած հնարավորություն օգտագործել անելու համար այն, ինչ մտածել եք: Օրը բարենպաստ է շփումների համար: Հնարավորություն կունենաք քննարկել հետաքրքիր հարցերը ոչ միայն հին, այլ նաև նոր ծանոթների հետ: Որոշ Ձկներ այսօր համախոհներ ու ընկերներ կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|