Աստղագուշակ․ հունիսի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3024 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ինքնատիրապետումը պահպանելը դժվար է լինելու: Այսօր ցանկացած դատարկ բան ձեզ կարևոր կթվա, հաճախ կսկսեք առանց պատճառի հուզվել ու անհանգստանալ: Օգտակար կլինի այն առաջադրանքների մասին հիշելը, որոնք արդեն հասցրել եք լուծել, ինչպես նաև նախկինում տարած հաղթանակների մասին հիշելը: Դա կօգնի ձեզ ավելի ինքնավստահ զգալ: Շատ Խոյերի համար դժվար կլինի իրենց համար թանկ մարդկանց հետ լեզու գտնելը: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր կյանքին ու ամեն անգամ նրբանկատ չեն լինի: Դուք բոլոր դեպքերում կփորձեք խուսափել լուրջ կոնֆլիկտներից, և դա ձեզ կհաջողվի անել: Երեկոն լավ լուրեր է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ գործեր լավ է չծրագրեք: Հազիվ թե կարողանաք դրանցից գլուխ հանել: Դժվարությամբ կկենտրոնանաք, ինչ-ինչ մանրուքներ կարող եք աչքաթող անել: Մնացած ամեն ինչ ձեզ մոտ հրաշալի կստացվի, եթե շատ չշտապեք: Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով: Դուք կձգտեք ամեն կերպ պաշտպանել ձեր տեսակետը, չեք մտածի, թե ինչպես ձեր խոսքերը կընկալեն շրջապատողները: Աշխատեք ձեզ բարեհամբույր պահել, խաղաղասեր եղեք: Դա թույլ կտա շատ խնդիրներից խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը համեմատաբար հանգիստ կանցնի: Դուք կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, հանգստանալ ու վերականգնել ուժերը: Նոր ու բարդ գործեր ստանձնելուց առաջ ուսումնասիրեք իրավիճակը, գործողությունների ծրագիր կազմեք, մտածեք, թե ինչ դժվարությունների կարող եք բախվել: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ եք լինելու շրջահայացության համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան շփվել անսովոր մարդկանց հետ, շրջապատողներին պատմել իրենց գաղափարների ու ձեռքբերումների մասին: Այսօր սկսվող հարաբերությունները այնքան արագ ու թեթև չեն զարգանա, որքան կուզենայիք: Ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու շատ խոչընդոտներ հաղթահարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը կարող է ապրումներով լի լինել, բայց լուրջ տհաճություններ չի բերի: Դրված նպատակներին հասնելը սովորականից բարդ կլինի շուրջը տիրող քաոսի պատճառով, նաև նրա, որ միշտ չի հաջողվի պայմանավորվել մարդկանց հետ, որոնք կարող էին օգնել: Մի հուսահատվեք: Դուք կհասնեք ուզածին, եթե համառ ու համբերատար լինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Դուք կկռահեք՝ ինչպես ուրախացել յուրաքանչյուրին ու կփորձեք անել դա: Կարող եք ոչ մեծ ընտանեկան տոն կազմակերպել. այն բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հաջող կսկսվի: Կարող են իրականանալ հին ցանկությունները, կարևոր ծրագրերն իրագործելու բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Հնարավորություն կունենաք լուծել ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը, քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում նվազելու է: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կարող է վատանալ: Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, շուտով ձեզ ավելի լավ կզգաք: Իսկ հիմա խուսափեք ծանրաբեռնվածությունից, աշխատեք օրգանիզմն ամրության փորձության չենթարկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը վատ չի անցնի, եթե հաջողվի հետաձգել բոլոր կարևոր ու լուրջ գործերը: Լավ է թեթև ու հետաքրքիր բանով զբաղվեք: Օգտակար կլինի հին նախասիրությանը վերադառնալը, դրանք վերհիշելը: Դրանց շնորհիվ տրամադրությունը կլավանա: Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Բացի նախապես ծրագրած գնումներից, մյուս գնումներից հրաժարվեք: Արկածախնդրությունների ու կասկածելի նախաձեռնությունների համար օրը հարմար չէ: Չարժե հույս դնել հաջողակ լինելու վրա: Հույսը դրեք սեփական ուժերի վրա և շատ հիասթափություններից կկարողանաք խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած օր է, որը թույլ կտա շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել: Դուք ինքներդ էլ ձեռքներդ ծալած չեք նստի, մյուսներին էլ թույլ չեք տա այդպես անել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարողանան համախոհների թիմ հավաքել, որի շնորհիվ էլ հնարավոր կդառնա այն, ինչ նախկինում անհավանական էր թվում: Մյուսներից վաղ կարևոր բան իմանալու և պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Բարենպաստ օր է հարազատների, ընկերների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Արդյունավետ օր է: Դուք կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե դա մեծ ջանքեր պահանջի: Ցանկացած իրավիճակից ելք կգտնեք: Չի բացառվում՝ հենց այսօր պատասխաններ ստանաք այն հարցերին, որոնց շուրջ բոլորն են մտածում: Հատկապես ուշադիր է պետք լինել ինտուիցիային: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ ու հաճելի անակնկալներ, հեռվից ստացված լուրերն էլ կբարձրացնեն տրամադրությունը: Լավ է նոր գործեր ստանձնեք. դա թույլ կտա շատ բան սովորել, հաճելի ծանոթություններ հաստատել, գտնել ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի օրվա առաջին կեսին և դրանից արժե օգտվել կարևոր հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Գործարքներ կնքել, գնումներ անել, ֆինանսական գործերով զբաղվել խորհուրդ է տրվում մինչև ճաշի ժամը: Օրվա մնացած մասը քիչ հաջող կլինի: Հուզական դաշտը կլարվի, հեշտ չի լինի ինքներդ ձեր ու մյուսների հետ լեզու գտնելը: Բացի այդ, օրվա երկրորդ կեսին ավելի արագ կհոգնեք: Հոգնածությունից ցրված կդառնաք, ցավալի սխալներ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Դուք շատ գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք: Ընդ որում՝ նաև նրանցում, որոնցում նախկինում չէր հաջողվում: Չարժե աջակցություն սպասել. սկսեք ինքնուրույն գործել, իսկ ավելի ուշ համախոհները կձգտեն դեպի ձեզ ու օգնություն կառաջարկեն: Որոշ Այծեղջյուրներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն: Հնարավորություն կունենաք լուծել կարևոր հարցերը, որոնք նախկինում հուզում էին ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Այսօր դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հոգնեցնող օր է: Դուք պետք է բազում միապաղաղ գործեր անեք, լուծեք կենցաղային հարցերը: Ավելի հետաքրքիր ու խոշոր բան կուզենաք, միայն թե այսօր ձեր կյանքում հերոսության համար տեղ չի լինի: Աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը, դատարկ բաների պատճառով չվշտանալ: Օրվա շատ իրադարձությունների կարելի է ու պետք է հումորով վերաբերվել: Դա կօգնի իրավիճակն այլ լույսի ներքո տեսնել: Օգտակար կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք քննադատում են ձեզ, փչացնում են ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ, արդյունավետ օր է, երբ կարելի է շատ բանի հասնել: Դուք հնարամիտ, համառ ու ճարպիկ կլինեք: Հազիվ թե ինչ-որ բան խանգարի ստանալ ուզածը: Ճանապարհին այնպիսի խոչընդոտ չի առաջանա, որը չկարողանաք հաղթահարել: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնց աջակցության շնորհիվ էլ ձեր նախագծերը ավելի մասշտաբային կդառնան, իսկ ջանքերը կպարգևատրվեն: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու, կարևոր փաստաթղթեր կազմելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները կարող են փչանալ տարաձայնությունների պատճառով, բայց ամեն ինչ արագ կհարթվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|