ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3110 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Նրա առաջին կեսին հնարավոր են տհաճ պատահարներ, անհաջող զուգադիպություններ: Որոշ Խոյեր չեն կարողանա ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը և դրա պատճառով շատ կչարանան: Աշխատեք շրջապատողների վրա շատ չբարկանալ, նույնիսկ եթե նրանք իրենց ամեն անգամ անթերի չպահեն:

Ավելի ուշ կուժեղանան դրական միտումները: Չեն բացառվում լավ նորություններն ու գրավիչ առաջարկները: Կկարողանաք ուղղել նախկինում գործած սխալները: Հեշտությամբ հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի: Այդ հատվածում հավանական են հաջող զուգադիպություններ, անսովոր, ոգեշնչող ու տրամադրություն բարձրացնող պատահարներ: Չի բացառվում՝ լրիվ նոր գաղափարներ ունենաք: Ընկերների հետ կիսվեք դրանցով. ամենայն հավանականությամբ, ձեզ կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի ու ավելի հարմար է հանգստի, քան լուրջ գործերի համար: Կարևոր որոշումների ընդունումը նույնպես արժե հետաձգել. ստեղծված իրավիճակն ու ձեր արարքների հնարավոր հետևանքները գնահատելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ վրա չափազանց շատ բան մի վերցրեք, աշխատեք չհոգնել: Օրն ավելի հարմար է հանգստի, քան վճռական գործողությունների կամ բարդ, հոգնեցնող աշխատանքի համար: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք, շատ բաներ քննարկել նրանց հետ: Չի բացառվում՝ աջակցություն ստանաք, որի հույսը նախկինում չունեիք:

Որոշ Երկվորյակներ կգտնեն բարդ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու, մտերիմների հետ տարաձայնություններին վերջ տալու ձևը: Կհաջողվի հանգիստ զրուցել բոլորի համար կարևոր բաների մասին և պարզ կդառնա, որ վիճելու բան չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով, դուք չեք կարողանա ամբողջությամբ խուսափել տհաճ պահերից: Դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ վեճեր կառաջանան: Դուք ամեն անգամ պատրաստ չեք լինի զիջումների գնալ, երբեմն ինքներդ կոնֆլիկտներ կհրահրեք, չափազանց կհամառեք:

Օգտակար կլինի այն գործերի վրա կենտրոնանալը, որոնցում կարող եք արագ անհրաժեշտ արդյունքի հասնել: Հաջողությունները, թեկուզ՝ համեստ հաջողությունները, թև կտան ու կոգեշնչեն, դրանց շնորհիվ կուզենաք առաջ շարժվել: Երեկոյան հավանական են լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Շատ հարցերում հաջողակ կլինեք, և դրանից արժե օգտվել լուրջ խնդիրները լուծելու, վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերին պատասխաններ գտնելու համար: Նույնիսկ դժվարությունների հետ բախվելիս հանգստություն կպահպանեք: Հենց դա էլ կօգնի արագ լուծել բոլոր խնդիրները:

Մտերիմներին ուրախացնելու, բարդ իրավիճակում հայտնված մարդուն աջակցելու հնարավորություն կունենաք: Դուք ուշադիր կլինեք այն մարդկանց հանդեպ, որոնք թանկ են ձեզ համար. նրանք էլ կփորձեն նույնկերպ պատասխանել: Երեկոն դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վատ օր չէ, որը կարող է ավելի լավը դառնալ, եթե որոշումներն ինքնուրույն ընդունեք, պրովոկացիաներին չտրվեք ու վատ խորհուրդները չլսեք: Օրվա առաջին կեսին կարևոր կլինի սեփական գործերի վրա կենտրոնանալը, դրանց առավելագույն ուշադրություն դարձնելը: Այդպես կարող եք հրաշալի արդյունքի հասնել:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք կարող եք օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել ֆինանսական խնդիրները: Որոշ Կույսեր այդ հատվածում եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին տհաճություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Այդ հատվածը հարմար է լուրջ գործերի համար, ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը, ամեն ինչ ձեռքից կգնա: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Մի վշտացեք, քանի որ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործերում, որոնցից գլուխ հանել նախկինում չէր ստացվում: Տրամադրությունը կլավանա, դուք շատ բաների լավատեսությամբ կնայեք ու այլևս չեք կասկածի ձեր ուժերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Եթե դա ձեզ հաջողվի անել, անպայման կգտնեք օրվա բերած բոլոր խնդիրները լուծելու ձևը: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Այն Կարիճները, որոնք արդեն հասցրել են բազում դժվարություններ հաղթահարել, արագ կհասկանան՝ ինչ անել:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափել գերհոգնածությունից, կենսական պոտենցիալը ցածր է լինելու, ինքնազգացողությունը կարող է վատանալ: Ցանկալի չէ խոսել գործերի մասին, քննարկել վաղուց հանգիստ չտվող հարցերը: Դուք շատ ցավագին կարձագանքեք քննադատություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պետք չէ շտապել: Օրը բավական անհաջող կսկսվի, և նրա առաջին կեսի համար կարևոր կամ բարդ բան մի ծրագրեք: Դուք հաճախ կբարկանաք մանրուքների պատճառով, կշեղվեք գործերից ու կսխալվեք: Ե՛վ սեփական անուշադրությունը, և՛ շրջապատողների ոչ հուսալի լինելը կվշտացնեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսը ավելի լավ կդասավորվի: Այդ հատվածը հարմար է վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու համար: Ինտուիցիան սուր կլինի ու անսխալ կհուշի, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գումարի հետ կապված ցանկացած գործում զգուշություն է պետք: Դուք հաճախ տարօրինակ թեթևամտություն կդրսևորեք այնտեղ, որտեղ խոսք կգնա ֆինանսների մասին: Կթվա, թե փողի մեծ պաշար ունեք: Մի շտապեք գործարքներ կնքել կամ խոշոր գնումներ անել:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա լուծել անձնական խնդիրները, հարթել մտերիմների հետ հարաբերությունները: Դուք կաջակցեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, կոգեշնչեք նրանց, ովքեր կասկածում են իրենց վրա: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, ում հետ վիճել էիք: Հին վիրավորանքները կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կգերակշռեն դրական միտումները: Ինչ-ինչ դժվարություններ հնարավոր են, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու, անհրաժեշտ արդյունքների հասնելու ձևը: Շատ Ջրհոսների կօգնեն հին ծանոթները: Հնարավորություն կունենաք ամրապնդել արդեն գոյություն ունեցող գործնական կապերը կամ նորերը ձեռք բերել: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք՝ ինչպես ամրապնդել մասնագիտական դիրքերը, հասնել մասնագիտական աճի:

Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ՝ կապված ձեր կամ ձեր մտերիմ մարդկանց հետ: Տրամադրությունը կլավանա, ապագային լավատեսությամբ նայելու հիմքեր կստեղծվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ օր է, բայց ոչ այնքան վատը, որքան կարող է սկզբում թվալ: Դուք հաճախ ստիպված եք լինելու շտապել, ոտքի վրա որոշումներ ընդունել, իսկ դա կստիպի նյարդայնանալ: Հնարավոր են թյուրիմացություններ, տարօրինակ պատահարներ, որոնք կշեղեն, կխանգարեն ժամանակին կյանքի կոչել ծրագրերը: Մի հուսահատվեք: Դուք անպայման կլրացնեք կորցրածը, կուղղեք ձեր սխալներն ու կստանաք այն, ինչին վաղուց եք ձգտում:

Շատ բան կախված կլինի ձեզ շրջապատող մարդկանցից: Աշխատեք շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր հասկանում և աջակցում են ձեզ, այլ ոչ թե ամեն քայլը քննադատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3110 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5