ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2788 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է շփումների, համագործակցության, ջանքերը միավորելու համար: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում լեզու չէիք գտնում: Ոչ մի լուրջ տարաձայնություն չի առաջանա: Չի բացառվում՝ նպատակներին հասնելուն օգնեն մարդիկ, որոնց նախկինում կարևոր ծառայություններ եք մատուցել:

Շատ Խոյերի օրը նշանակալի դրամական մուտքեր է խոստանում: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Կարող եք տան համար իրեր գնել. այստեղ ձեր ընտրությունն անթերի կլինի: Մյուս ձեռքբերումների հարցում լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների տեսանկյունից հեշտ օր է: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, հաճախ կես խոսքից կհասկանաք մարդկանց, որոնց հետ առաջին անգամ եք գործ ունենում: Ձեզ կհաջողվի համախոհներ գտնել: Նրանց շնորհիվ կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ մտածել եք կամ իրագործել լրիվ նոր ծրագրերը: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր առաջնահերթություններից:

Միապաղաղ գործերը ավելի ձանձրալի ու հոգնեցնող կթվան, քան սովորաբար, կուզենաք նոր ու ավելի գրավիչ բանով զբաղվել: Դուք հաճախ կշեղվեք, երբեմն սխալներ կանեք: Մի ծուլացեք ուղղել դրանք. ավելի ուշ դա անելը դժվարանալու է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ որ ծրագրեք, աշխատեք զգույշ գործել: Շտապողական, չմտածված խոսքերն ու արարքները կարող են տհաճությունների հանգեցնել: Մի շտապեք կիսվել ստացված տեղեկատվությամբ, պատմել ձեր գաղափարների ու ծրագրերի մասին: Շատ Երկվորյակների համար ավելի հեշտ կլինի ինքնուրույն հաջողության հասնելը, քան օգնականներ գտնելը, որոնց վրա կարող են հույս դնել:

Մտերիմների հետ կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք: Հիմա ձեզ ճիշտ չեն հասկանա, ցանկացած դատարկ բանից լուրջ տարաձայնություններ կառաջանան: Արժե նախապատվությունը տալ նոր ու հաճելի զրույցներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա մեծ մասը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու կամ ընթացիկ հարցերն ու խնդիրները լուծելու համար: Դա բավական ձանձրալի կլինի, բայց դուք կփորձեք չշեղվել, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի:

Ամեն հետաքրքիր բան կսկսվի երեկոյան մոտ: Հենց այդ հատվածում հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք կամ էլ անսովոր ծանոթություններ կհաստատեք: Շատ Խեցգետիններ այս հատվածում որոշումներ կընդունեն, որոնք կորոշեն նշանի ներկայացուցիչների կյանքը առաջիկա շաբաթների ընթացքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործնական տեսանկյունից ամենահասարակ ու հաջող օրը չէ: Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի, երբեմն սկսածն ավարտին չեք կարողանա հասցնել: Կարող են հուսախաբ անել համախոհները, որոնց աջակցության վրա հույս էիք դրել:

Անձնական հարաբերությունների ոլորտում կգեշակշռեն դրական միտումները: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, հաճախ կես խոսքից կհասկանաք մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար: Կարող եք քննարկել ընդհանուր գործերն ու ապագայի ծրագրերը, միասին երազելն էլ օգտակար կլինի: Օրվա վերջին հավանական են դրամական մուտքեր կամ գումարի հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր կլինի անգործ չնստելը: Ժամանակը անգործության մեջ անցկացնելը չի ուրախացնի, իսկ ահա հետաքրքիր զբաղմունքները կոգեշնչեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ցանկալի չէ օրվա նշանակած հանդիպումները հետաձգելը: Արժե առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի դրանք ժամանակին սկսվեն:

Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ: Հաճախ վեճերի պատճառ կդառնա գումարը, ավելի ճիշտ՝ այն, թե ինչպես եք նրա հետ վարվում, ինչի վրա եք ծախսում կամ ինչի վրա եք ծրագրել ծախսել: Ֆինանսական հարցերը քննարկելիս դժվար կլինի հանգստություն պահպանելը: Սակայն եթե դա ձեզ հաջողվի, կկարողանաք բոլորին գոհացնող լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է, որը թույլ կտա կարևոր հարցերի շարք լուծել, շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել: Դուք կկարողանաք օգտակար բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների համար. հազիվ թե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, որոնք կարող են ձեզ կանգնեցնել: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կա: Նրանց թվում կլինեն շատ ազդեցիկ մարդիկ, որոնց որոշումներից շատ բան կախված կլինի:

Արժե ավելի շատ ժամանակ տրամադրել մտերիմների հետ շփումներին: Խոսելու բան կգտնեք. չի բացառվում՝ խոսք գնա կարևորի մասին: Դուք ուշադիր կլինեք ուրիշների հանդեպ, կաշխատեք միշտ հաշվի առնել ուրիշների հետաքրքրությունները: Դա թույլ կտա լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Դուք կարող եք հրաշալի արդյունքների հասնել շատ գործերում, կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Շրջապատողները հաճախ կօգնեն ձեզ, ընդ որում՝ խնդրելու կարիք էլ չի լինի: Հրաշալի գաղափարներ կունենաք: Մի ծուլացեք գրի առնել դրանք, որպեսզի ավելի ուշ անպայման վերադառնաք դրանց:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, կարող են խախտվել պայմանավորվածությունները, որոնց կարողացել եք մեծ դժվարությամբ հասնել: Ձեզ համար շատ օգտակար կլինի պասիվ հանգիստը: Դրա շնորհիվ կվերականգնեք ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հոգնեցնող օր է: Բազում գործերից պետք է գլուխ հանել: Դրանցից մի քանիսն իսկապես հետաքրքիր կլինեն, բայց հանգստի ժամանակ չի մնա, հոգնածության պատճառով նյարդային ու անհամբեր կդառնաք: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Աջակցությունն այսօր ձեզ չէր խանգարի:

Շրջապատողների հետ լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, բայց միայն այն բանի շնորհիվ, որ նրանք կփորձեն հարթել սուր անկյունները, զիջումների կգնան խաղաղություն պահպանելու համար: Երեկոյան կուզենաք միայնակ մնալ: Հենց դա կօգնի վերականգնել ուժերն ու ավելի լավատեսորեն տրամադրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք կհավատաք ձեր ուժերին, և դա շատ կօգնի գործերում: Օրը հարմար է նոր նախաձեռնությունների համար, հնարավորություն կտա իրագործել համարձակ ծրագրերը: Դուք հաճույքով փորձարկումներ կանեք, նպատակին տանող սեփական ուղին կփնտրեք, չեք վախենա խախտել ավանդույթները, եթե դա կարող է օգտակար լինել:

Շատ լավ գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կարող եք իրագործել ընկերների աջակցության շնորհիվ: Բարենպաստ օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար՝ ինչպես հոգեհարազատ, այնպես էլ ձեզանից շատ տարբերվող մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն ապրումներով լի կլինի: Դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումը, բայց դա ամեն անգամ չի հաջողվի: Հաճախ մտերիմների աջակցության կարիքը կունենաք, բայց որպեսզի ստանաք այն, պետք է պատմեք ձեր սխալների մասին: Բոլոր Ջրհոսները պատրաստ չեն լինի նման զրույցի:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե ինչում եք սխալ եղեք, որպեսզի այլևս չկրկնեք սխալները: Այդ հատվածում հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Այս շրջանի իրադարձությունները կօգնեն շատ բաների նորովի նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Հուսալի համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք կաջակցեն ձեր շատ նախաձեռնություններին: Որոշ Ձկներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին կամ կվերականգնեն նախկինում մի փոքրիկ հիմարության կամ իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով վերջ տրված հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսը գործերով լի կլինի: Դուք շատ բան պետք է հասցնեք: Ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Երբեմն ավելի հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելը՝ ինքնուրույն գործելով, քան ինչ-որ մեկին օգնության դիմելով: Չեն բացառվում չծրագրված ծախսերն ու ֆինանսական կորուստները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2788 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5