Աստղագուշակ․ հունիսի 6
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հեշտ օր չի լինելու, բայց ծագած դժվարությունները ձեզ չեն խանգարի խոշոր հաջողությունների հասնել: Հիմա կարևոր կլինի արագ գործելը: Մտածելու ժամանակ քիչ կա, բայց ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես է պետք վարվել: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, շահել այն մարդկանց հարգանքը, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են:
Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք ամենատարբեր մարդկանց դուր կգաք: Երբեմն մի քանի բառն էլ բավական կլինի ինչ-որ մեկի սիրտը գրավելու համար: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, եթե դուք դեմ չլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հանգիստ, հաճելի օր է: Չի կարելի ասել, որ ամեն ինչ բացառապես լավ է դասավորվելու, բայց դուք գործերում հրաշալի արդյունքների կհասնեք, եթե ջանքեր գործադրեք: Հնարավոր են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, որոնց հետ շփումներից հետաքրքիր բաներ կիմանաք: Չի բացառվում՝ հաջողությամբ լուծեք վերջին շրջանում անհանգստացնող հարցը:
Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Կուրախացնեք ձեզ համար թանկ մարդկանց: Լավ ժամանակ է գաղափարներով կիսվելու, ծրագրերի մասին խոսելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով, դատարկ բաների պատճառով ուժեղ ապրումներ կունենաք, շատ բան մռայլ լույսի ներքո կտեսնեք: Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, նույնիսկ անմեղ զրույցը փոխադարձ դժգոհություններով ու վիրավորանքներով կավարտվի: Լավ է հետաձգեք կարևոր զրույցները:
Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին: Հիմա դուք ճիշտ կգնահատեք իրավիճակը, ոչ մի մանրուք բաց չեք թողնի: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ կարողանա մոլորության մեջ գցել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Գումարը և ունեցվածքը վտանգի մի ենթարկեք: Ձեր կամ ձեր մտերիմների բարեկեցության հետ կապված ցանկացած հարց լուծելիս զգուշություն է պետք: Լավ է հաջողակ լինելու վրա հույս չդնեք. պայմանները ձեր դեմ են լինելու: Իրավիճակը փոխելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել:
Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա դեպի լավը փոխել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Կկարողանաք լուծել ընտանեկան խնդիրները, շփվել հարազատների հետ, որոնցից վերջին շրջանում լուրեր չունեիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Լավագույն օրը չէ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հարցերը լուծելու համար: Ձեզ համար դժվար կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Շրջապատողներին կթվա, թե ուզում եք ամեն ինչ ու միանգամից: Աննշան տարաձայնությունները կարող են լուրջ կոնֆլիկտի վերաճել, եթե ժամանակին քայլեր չձեռնարկեք ու չփոխեք ձեր վարքը:
Մի քիչ հանգստանալու և ապագայի ծրագրերի մասին մտածելու համար օգտակար կլինի դադար վերցնելը: Դա չի նշանակում, որ պետք է անգործ նստեք: Փնտրեք զբաղմունքներ, որոնք կոգեշնչեն ու հաճելի հույզեր կպարգևեն: Հենց այդպես կարող եք լրացնել էներգիայի պաշարները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Դուք արագ կգործեք, վճռական կքայլեք դեպի նպատակը, ոչինչ չեք հետաձգի: Այդ ամենը ձեզ հնարավորություն կտա շատ բան հասցնել, հասնել նրան, ինչը չի հաջողվել մյուս նշանների ներկայացուցիչներին: Ուշադրություն դարձրեք շրջապատողների տված խորհուրդներին. չի բացառվում՝ օգտակար հուշումներ ստանաք:
Դուք հրաշալի գլուխ կհանեք պրակտիկ գործերից, շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Շատ Կույսեր ուշադիր կլինեն մանրուքներին, ոչ մի բան բաց չեն թողնի, այնպես որ՝ սխալներ էլ չեն անի: Կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Ոչ մի վատ բան տեղի չի ունենա, բայց ձեզ ցանկացած տհաճություն աղետ կթվա: Որոշ Կշեռքներ այսօր զգայուն կլինեն ուրիշների ասածների հանդեպ: Նշանի նման ներկայացուցիչները պետք է ընտրողաբար մոտենան շփումներին: Ցանկալի չէ օրվա համար կարևոր հանդիպումներ նշանակելը. վտանգ կա՝ ձեր վարքով ամեն ինչ փչացնեք:
Հարմար օր է ստեղծագործ մոտեցում, երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Կարող եք հիշել հին նախասիրությունների մասին. դրանք կրկին դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Փոքրիկ թյուրիմացություններ հնարավոր են, բայց օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ, հիշել ամենակարևոր նպատակների մասին: Առաջնահերթությունները ճիշտ դնելով՝ կկարողանաք խուսափել կասկածներից, ժամանակը և ուժերը զուր վատնելուց:
Կարևոր զրույցները արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում մարդկանց հետ լեզու գտնելն առավել հեշտ կլինի: Օրվա այդ հատվածում օգտակար կլինի նաև կարևոր բանի մասին մտածելը: Օրինակ՝ ապագայի ծրագրերի: Չի բացառվում՝ ուզենաք փոխել դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ձեզ պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, նրանց մոտեցում գտնելու ունակությունը: Չի բացառվում՝ այսօր գտնեք համախոհների, որոնց շնորհիվ կլուծեք կարևոր մասնագիտական խնդիրները: Սակայն անհրաժեշտ արդյունքի հասնել արագ չի ստացվի: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու հաստատակամ եղեք:
Չեն բացառվում ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական կորուստները: Դրանց պատճառը ձեր շտապողական որոշումները, իրավիճակից գլուխ հանելու, մանրուքների մեջ խորանալու ցանկության բացակայությունը կլինեն: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ոչ ոքի հետ չվիճելը դժվար կլինի, բայց փորձեք: Հենց ամենատարբեր մարդկանց հետ շփվելու ունակությունից այսօր կախված կլինի ձեր հաջողությունը: Ինքնուրույն գործելով՝ դուք կկարողանաք քիչ թե շատ լավ արդյունքների հասնել ինչպես լրիվ նոր գործերում, այնպես էլ նրանցում, որոնցով նախկինում էլ եք զբաղվել:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ճիշտ եզրակացություններ կանեք նրանից, ինչ կհաջողվի իմանալ: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Չնայած օրվա բերած դժվարություններին, դուք չեք կորցնի ինքնավստահությունն ու լավատեսությունը: Կհաջողվի հաղթահարել խոչընդոտները, որոնցից մյուսները գլուխ չեն հանել, լուծել բարդ խնդիրները: Արժե զգույշ լինել շփման մեջ: Այսօր դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, և նրանց մտադրություններն ամեն անգամ լավը չեն լինի:
Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ ավագ հարազատների հետ: Հումորի զգացումը կօգնի հարթել սուր անկյունները: Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին ստացված տեղեկատվությանը: Սկզբում այն աննշան կթվա, բայց հետո կկարևորվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Խուսափեք երկար ու դատարկ վեճերից այն մարդկանց հետ, որոնց պարզապես դուր է գալիս սեփական տեսակետն առաջ տանելը: Օգտակար կլինի այն գործերի վրա կենտրոնանալը, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել, առանց ինչ-որ մեկի օգնության: Այստեղ պետք կգա այն, ինչ հասցրել եք վաղուց սովորել:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերին: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի: Այդ հատվածում կարևոր ու հաճելի զրույց կունենաք մի մարդու հետ, որի մասին վերջերս շատ էիք մտածում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: