ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2675 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփումների հարցում զգույշ եղեք: Այո, դուք շատերին դուր կգաք, կգտնվեն ձեզ ավելի մոտ ճանաչել ցանկացողներ: Բայց շրջապատողները հարցեր կտան, որոնց ավելի լավ է չպատասխանել: Հնարավոր է՝ պատահական շատ կարևոր ինֆորմացիա տաք կամ բացահայտեք ուրիշի գաղտնիքը: Լավ է խոսեք միայն սեփական պլանների մասին. այստեղ մի փոքր խորհրդավորությունը ձեզ չի վնասի:

Երեկոյան հավանական են սիրային խոստովանություններ ու անակնկալներ: Բարենպաստ ժամանակ է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Ձեր հմայքին դիմակայելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Համախոհների, ընկերների ու մտերիմների հետ կարող եք լրիվ անկեղծ լինել. նրանք ձեզ ճիշտ կհասկանան: Նոր ծանոթներից էլ ոչինչ չեք ուզենա թաքցնել, բայց այստեղ ձեր անկեղծությունը կարող է սխալ ընկալվել, այնպես որ՝ մի շտապեք բացել ձեր սիրտը:

Չի բացառվում վառ ու անսովոր սիրային հարաբերությունների սկիզբը: Շատերի մոտ համակրանք կառաջացնեք, բայց ինքներդ էլ կարող եք կորցնել ձեր գլուխը: Աշխատեք ղեկավարվել առողջ բանականությամբ, որը կօգնի սխալներ չանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար է ինչ-որ հետաքրքիր, անսովոր ու նոր բանով զբաղվելու համար: Հաճախ համարձակ պլանները կհաջողվի իրագործել իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի շնորհիվ: Մյուսները խուճապի կմատնվեն ու տեղում կդոփեն, իսկ դուք ելք կգտնեք իրավիճակից ու կշարժվեք դեպի այդ ելքը: Պետք կգա վաղուց ստացած փորձը: Ճիշտ ժամանակին կհիշեք կարևորի մասին ու սխալներ չեք անի:

Կլուծվեն ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված խնդիրները, կարող եք ձեզ խոշոր գնումներ թույլ տալ, այդ թվում՝ չպլանավորված: Հաջող ներդրումներ անելու կամ պարզապես գումարը խելամիտ ծախսելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կուրախացնեն անսպասելի նվերներն ու հաճելի անակնկալները: Հնարավոր են զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Օրվա առաջին կեսը հարմար է նոր, բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Ունակ կլինեք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, չեք վախենա որոշումներ ընդունել, որոնցից շատ բան կախված կլինի:

Ավելի ուշ հարազատների հետ շփվելու, ընտանեկան կապերն ամրապնդելու համար լավ ժամանակ կգա: Բայց եթե երեկոյան ուզենաք միայնակ մնալ, ձեզ մի զրկեք այդ հաճույքից: Հանգիստ մտորումների ժամանակ լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դժվարությունները չեն բացառվում, խոչընդոտներ կարող են ծագել, բայց այդ ամենը չի խանգարի իրագործել մտածածը: Կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում, ձեր աշխատանքի համար առատ վարձատրություն կստանաք: Կարող եք հպարտանալ ձեզանով ու չթաքցնել դա. շրջապատողները ամեն ինչ կհասկանան ու կուրախանան ձեզ համար:

Չի բացառվում՝ օրը երկար ընկերության կամ գեղեցիկ սիրավեպի սկիզբ դնի, բայց ամեն ինչ կախված է ձեր ցանկությունից: Հույս դրեք ինտուիցիայի վրա, և այն ձեզ հուսախաբ չի անի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ հին ծանոթների հետ: Չի բացառվում՝ այն հարաբերությունները վերականգնելու ցանկություն ունենաք, որոնք ժամանակին ավարտվել են ձեր նախաձեռնությամբ: Բայց այդ ուղղությամբ քայլ անելուց առաջ մտածեք, թե ինչ եք ուզում: Հնարավոր է՝ հասկանաք, որ այդ մարդը վաղուց արդեն չի հետաքրքրում ձեզ: Այնպես որ՝ արժե պարզել, թե որքան դժբախտ է նա առանց ձեզ:

Օրը բարենպաստ է բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: Կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, կնկատեք այն, ինչին մյուսները ուշադրություն չեն դարձրել, այնպես որ՝ մրցակիցներին հետևում կթողնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ պլանավորված եք ճամփա ընկնում, թե այդ որոշումն անսպասելի եք ընդունել. բոլոր դեպքերում ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում: Ճանապարհի ընկերներ գտնելը հեշտ կլինի, դժվար կլինի նրանցից լավագույնին ընտրելը: Ցավոք, չեք կարող բոլորին ձեզ հետ վերցնել: Բայց ինչ էլ այսօր անեք, ձեզանից ոչ ոք չի վիրավորվի:

Շրջապատողների հետ հարաբերությունները բացառապես ներդաշնակ կլինեն: Ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միակ ճիշտը սեփական կարծիքն էին համարում: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ ու ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ստեղծագործեք, քանի որ դա այսօր ձեզ մոտ հրաշալի կստացվի: Չի լինի մի գործ, որին չկարողանաք ստեղծագործաբար մոտենալ, չի լինի մի հարց, որի համար ինքնատիպ պատասխան չգտնեք: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտ ծանոթանալ, բայց բոլորին չարժե վստահել: Ընտրեք սրտով. այն ձեզ չի ստի:

Երեկոն հարմար է զբոսանքների ու ակտիվ հանգստի, ինչպես նաև աշխարհիկ միջոցառումներին այցելելու համար: Հեշտությամբ կշահեք շրջապատի հարգանքն ու վստահությունը: Կարող եք պատմել ձեր նախագծերի ու պլանների մասին, կգտնվեն նաև մտահղացումներն իրագործելուն օգնել պատրաստ մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավատեսությամբ լի կլինեք ու վստահ կլինեք, որ կարող եք ցանկացած խնդրից գլուխ հանել: Բայց դա այդպես չէ. չնայած դրան՝ շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Այնպես որ՝ ստանձնեք բարդ գործերը, ձեր առաջ բարձր նպատակներ դրեք, ձեզ շրջապատեռք մարդկանցով, որոնք երբեք կանգ չեն առնում ձեռք բերածի վրա:

Շատ բարենպաստ օր է ռոմանտիկ պատմության սկզբի համար: Նոր հարաբերությունները շատ վառ հույզեր կպարգևեն ու կօգնեն նորովի նայել սովորական իրերին: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ նախկինում շատ կապված եք եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դատարկ բաների համար քիչ անհանգստացեք. օրվա խնդիրներն այնքան լուրջ չեն, որ դրանք սրտին մոտ ընդունեք: Դժվարությունները արագ կմնան անցյալում, իսկ եթե ձեզանից ջանքեր պահանջվեն, ապա՝ աննշան: Ցանկալի է ֆինանսական գործերում զգույշ լինել: Հակված կլինեք վատնող լինել, գումարն այնպիսի բաների վրա կծախսեք, որի համար հետո կզղջաք:

Շատ կարևոր զրույցներ կունենաք՝ և՛ գործնական, և՛ անձնական: Չեն բացառվում անսովոր մարդկանց հետ ծանոթությունները, որոնք նման չեն լինի նրանց, ում ճանաչում եք: Նման փորձը շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ պլան է պետք: Մի ծուլացեք կազմել այն, նույնիսկ եթե հստակ նպատակներ չունեք: Եթե դա չանեք, ժամանակը զուր կվատնեք, իսկ երեկոյան կբարկանաք ձեր ու շրջապատողների վրա: Անգործության մատնվելը վտանգավոր է. այն վատ կանդրադառնա և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության վրա:

Օրվա վերջին հավանական են հաճելի հանդիպումներ հին ծանոթների հետ: Կհաջողվի հանգիստ զրուցել ինչ-որ կարևոր բանի մասին, քննարկել ոչ վաղ անցյալի իրադարձությունները, որոնց մասին տարբեր հիշողություններ են մնացել: Հնարավոր է հաշտվեք վեճից հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի օր է նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը հիմա շատ արագ կլուծվեն: Օգտակար կլինի նախաձեռնող լինելն ու գաղափարներով կիսվելը: Հազիվ թե ինչ-որ մեկի մտքով անցնի քննադատել ձեզ: Իսկ ահա աջակցել ցանկացողներ ամենայն հավանականությամբ կգտնվեն:

Օրվա կեսին ստիպված եք լինելու լարված պահեր ապրել: Դրանք ամենայն հավանականությամբ կապված կլինեն անցյալի տհաճ հուշերի հետ: Երեկոն կուրախացնի լավ գաղափարներով ու նոր հնարավորություններով: Դուք կփորձեք ոչինչ չհետաձգել և ճիշտ կվարվեք. հիմա շատ բանի հասնելու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2675 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5