Աստղագուշակ․ հունիսի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2787 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից, լավագույն կողմերով ինքնադրսևորվել: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, և դուք շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Շատ Խոյերի պետք կգա մանրուքներին ուշադրություն դարձնելու, նույնիսկ աննշան մասերը նկատելու և արագ ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը: Երեկոն արժե անցկացնել ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ. դուք հետաքրքիր բաներ կիմանաք, դրական հույզեր կստանաք: Կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումը. նրանք լավ նորություններ կհայտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդյունավետ օր է: Այսօր դուք համառ կլինեք, այդ իսկ պատճառով կհասնեք ձեր նպատակներին, նույնիսկ եթե պայմանները շատ հաջող չդասավորվեն: Շատ Ցուլեր կհասկանան՝ ինչպես հաղթել հին մրցակիցներին ու պաշտպանվել թշնամիների հարձակումներից: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Հաճախ դրանց հասնելուն կօգնեն վաղուց ստացած գիտելիքները: Երեկոն հարմար է հին ընկերների հետ հանդիպելու համար: Արժե նրանց հետ քննարկել ամառվա ծրագրերը. հանգստի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Չի հիասթափեցնի սիրային ժամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն անակնկալներ կբերի: Հավանական են իրադարձություններ, որոնք ձեզ կստիպեն փոխել ծրագրերը կամ նորովի նայել ոչ վաղ անցյալի իրադարձություններին: Գործեր ու հոգսեր էլ շատ կլինեն, բայց դա ձեզ չի վշտացնի: Հակառակը, դուք ուրախ կլինեք բարդ խնդիրները լուծելու, դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու հնարավորության համար: Չեն բացառվում անսովոր հանդիպումներն ու ծանոթությունները. դուք ուրախ կլինեք դրանց համար: Որոշ Երկվորյակներ կկարողանան հանդիպել մարդկանց հետ, որոնց կարոտել են: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, և ընդհանրապես՝ ընդհանուր ծրագրեր կարող են հայտնվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ բան հնարավոր կդառնա, բայց անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պիտի վճռական գործեք: Այդ իսկ պատճառով ժամանակը զուր մի վատնեք: Ինչքան շուտ մի կողմ վանեք կասկածները, այնքան արագ կստանաք այն, ինչին ձգտում եք: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, հանդիպումներ, որոնք ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացեն: Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. այսօր հակված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով հնարավոր են չարդարացված ծախսեր: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի, բարենպաստ և արդյունավետ օր է: Դուք հնարամիտ և ուշադիր կլինեք, իսկ դա կօգնի պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Ուսումը հեշտությամբ կտրվի, Առյուծներն արագ կմտապահեն ամենն, ինչ կարող է պետք գալ: Նոր գիտելիքները շուտով կօգնեն ձեզ հասնել կարևոր նպատակին: Օրը հարմար է գործնական բանակցությունների, համագործակցությանը վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Կարող եք ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ գտնել: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ոչ ֆորմալ բնույթ կստանան, եթե ինքներդ ցանկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը կարող է ուրախացնել հաճելի անակնկալներով, անսպասելի դրական փոփոխություններով: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը, վճռական գործողությունների համար բարենպաստ պահը բաց չթողնելը: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչ է պետք նախաձեռնել, այնպես որ՝ նրան ուշադիր լսեք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները. շատ ու շատ կարևոր հարցեր արժե քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը: Հին ծանոթները կարող են հետաքրքիր մի բան առաջարկել կամ հրաշալի խորհուրդ տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անակնկալներով լի կլինի, ինչպես հաճելի, այնպես էլ՝ ոչ այնքան: Դուք շատ բան պիտի անեք: Ծրագրի համաձայն գործել հազիվ թե ստացվի. ավելի հավանական է, որ ստիպված լինեք իմպրովիզներ անել և ոտքի վրա որոշումներ ընդունել: Լուրջ սխալներ դուք չեք գործի, իսկ ահա ցավալի փոքրիկ թերացումները չեն բացառվում: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի ժամանակին նկատել և ուղղել դրանք: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Օրը հարմար է տան համար օգտակար իրեր գնելու համար: Դրանք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, ինչ-որ ցավալի պատահարներ: Բայց դրանք ձեր տրամադրություն չեն փչացնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք համառ կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ կլինի և հաճախ նույնիսկ սպասվածից մեծ հաջողության կհասնեք: Օրը հարմար է գործնական բանակցությունների, համագործակցության պայմանները քննարկելու համար: Հուսալի համախոհներ ձեռք կբերեք: Որոշ Կարիճներ անսպասելի առաջարկներ կստանան: Ինտուիցիան կհուշի, որ արժե առանց երկար մտածելու դրանց համաձայնությամբ պատասխանել, և այն չի սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսին հավանական են հետաքրքիր հանդիպումներ, իսկ որոշ Աղեղնավորներ նաև առաջարկներ կստանան, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները: Բացի այդ, այս շրջանը հարմար կլինի կարևոր հարցերի քննարկման համար: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ հետ համաձայն չէին, պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք հեշտությամբ կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը, կանհանգստանաք դատարկ բաների պատճառով: Դա շատ նկատելի կլինի օրվա առաջին կեսին. երբեմն աննշան պատահարն էլ բավարար կլինի, որպեսզի տրամադրությունը փչանա: Բայց շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի, իսկ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի, ոգեշնչող լուրեր կբերի: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էին, վերականգնել հին կապերը: Կուրախացնեն հին ընկերների և նախկին գործընկերների հետ հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք յուրաքանչյուրին կկարողանաք մոտեցում գտնել: Երբեմն մի քանի րոպե զրույցն էլ բավարար կլինի նոր ծանոթի մասին ճիշտ տպավորություն կազմելու, հասկանալու համար, թե ինչով կարելի է նրան հետաքրքրել: Ավելի ուշ պետք կլինի կարևոր գործի վրա կենտրոնանալ: Սկսածն ավարտին հասցնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Դուք պատրաստ կլինեք աշխատել նպատակին հասնելու համար, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Այսօր ստացած փորձն ավելի ուշ ձեզ դեռ շատ պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վատ օր չէ: Այն կարող է այնքան էլ բարենպաստ չլինել, բայց լավ գաղափարներ կբերի, որոնք շուտով կյանքի կկոչեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված անսովոր առաջարկները: Պատասխանի հարցում լավ է չշտապեք: Աշխատեք հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ, այն ինչպես հարկն է վերլուծեք: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի համար: Մտերիմները շնորհակալ կլինեն օգնության, աջակցության և ուշադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|