ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3002 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն ապրումներով լի կլինի: Դրանք ամեն անգամ պատճառ չեն ունենա: Հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, երբեմն էլ ինքներդ ձեզ համար խնդիրներ կհորինեք: Դրա պատճառով դժվար կլինի շտապ ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը:

Ժամանակ պետք է հատկացնեք նաև կենցաղային խնդիրների լուծմանը: Չի բացառվում՝ չծրագրված ծախսերի կարիք լինի: Նկատի ունեցեք, որ գումարի հետ կապված ցանկացած որոշում լավ է առանց շտապելու ընդունեք: Այսօր շատ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է ստեղծագործելու համար: Նույնիսկ միապաղաղ գործերին կարող եք երևակայությամբ մոտենալ, և դուք կփորձեք հենց այդպես էլ վարվել: Դա կզարդարի կյանքը, այն ավելի հետաքրքիր ու հագեցած կդարձնի: Չեն բացառվում համագործակցության անսովոր առաջարկները, որոնք ձեր առաջ նոր հորիզոններ կբացեն:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ գումարը շուտով կարևոր բանի համար է պետք գալու: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող, բարենպաստ օր է: Չի կարելի ասել, որ այն դժվարություններից զուրկ կլինի: Փոքրիկ տհաճություններ հնարավոր են, բայց դուք արագ կկարողանաք հաղթահարել դրանք: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից: Հաճախ հաջողակ կլինեք, և դուք անհրաժեշտ արդյունքներին սպասվածից արագ կհասնեք:

Ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք շատերին կկարողանաք ձեր կողմը գրավել, հետաքրքրել ձեր գաղափարներով: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ երկարատև սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է համախոհների հետ միավորվելու և օգտակար մարդկանց ձեր կողմը գրավելու համար: Վատ մի զգացեք պատմել ձեր գաղափարների մասին, նրա մասին, ինչին կարողացել եք հասնել: Նոր, ազդեցիկ ու հզոր համախոհներ ձեռք բերելու շանս կա:

Առօրյա գործերն ավելի ձանձրալի ու հոգնեցնող կթվան, քան սովորաբար: Մտածեք՝ արդյոք հնարավոր չէ դրանք հետաձգել՝ ազատ ժամանակը ինչ-որ ավելի հետաքրքիր բանի նվիրելու համար: Չի բացառվում՝ ընկերները կամ հին ծանոթները ինչ-որ գրավիչ բան առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Թեթև օր է, որը լի կլինի ոգեշնչող նորություններով ու հաճելի իրադարձություններով: Այն հարմար է նոր բան ստանձնելու համար: Որոշ Առյուծներ առաջարկներ կստանան, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ հրաշալի գաղափարներ կունենան: Շուտով կկարողանան կյանքի կոչել դրանք:

Շատ բան ինքն իրեն լավ կդասավորվի: Միակ ոլորտը, որտեղ կարող են խնդիրներ ծագել՝ ֆինանսներն են: Այստեղ մանրամասն մտածված գործողություններ են պետք: Խորհուրդները, որոնք կտան շրջապատողները, հաճախ անհաջող կլինեն: Ցանկացած տեղեկատվություն պետք է մանրամասն ստուգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը համար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Հիմա դուք կասեք այն, ինչ մտածում եք, իսկ շրջապատողները դրա համար գոհ կլինեն ձեզանից: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր խորհուրդները, ճիշտ եզրակացություններ անել ձեր քննադատություններից: Հավանական են անսպասելի պատահարներ, զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն վերջերս հանգիստ չտվող հարցերը: Չեն բացառվում գումարի հետ կապված հաջող որոշումները:

Ազատ ժամանակը հաճելի անցկացնելու, վաղուց ձեզ դուր եկող գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Եթե մտքում ոչ մի հարմար բան չի ծնվում, նոր բան փորձեք: Ամենայն հավանականությամբ այն ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վառ, հագեցած, հիշարժան օր է: Դուք ոգևորված կլինեք, առանց վախենալու և կասկածելու կստանձնեք նույնիսկ ամենաբարդ գործերը: Հաջողությունը կգա, բայց ոչ միանգամից: Մի փոքր համբերատարությունը ձեզ չէր խանգարի: Մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով նրանց հետ, ովքեր նախկինում արդեն քննադատել են ձեր ծրագրերն ու մտահղացումները: Այդ մարդիկ ձեր տրամադրությունը փչացնել չեն կարողանա, բայց կփորձեն շեղել ձեզ:

Կարող եք ինքնուրույն գործել՝ աջակցություն չսպասելով: Ինտուիցիան կօգնի այնտեղ, որտեղ գիտելիքների ու փորձի պակաս կլինի: Լավ գաղափարները ժամանակին կծնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք օրվա առաջին կեսն առավելագույն արդյունավետ օգտագործել: Հենց այն է խոստանում արդյունավետ լինել, հնարավորություն կտա հաջող ավարտին հասցնել նախկինում սկսած բարդ գործերն ու լուծել լրիվ նոր խնդիրները: Ավելի ուշ հանգստի կարիք կունենաք: Արժե մի փոքր դադար վերցնել, ժամանակը նվիրել ոչ այնքան օգտակար, բայց հաճելի զբաղմունքին:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Ցավոք, այսօր հնարավոր են վիրավորանքներ անհասկացողության պատճառով: Աշխատեք հնարավորինս արագ հարթել բոլոր ոչ միանշանակ պահերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ, բարենպաստ օր է, որը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Հիմա դուք ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, ուշադրություն կդարձնեք նրան, ինչը մյուսները չեն նկատել: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Մարդիկ, որոնց սովոր եք ձեզ մրցակից համարել, իրենց ավելի բարեհամբույր կպահեն, բայց նրանց վստահելը դեռ վաղ է:

Անձնական հարաբերություններում հավանական են նշանակալի դրական փոփոխություններ: Վեճերի առիթներ չեն լինի, ընդհանուր գործերի ու ծրագրերի մասին զրույցները բացառապես հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների, ամենատարբեր հարցեր քննարկելու ու փոխհասկացողություն փնտրելու համար: Հաճախ դուք շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, կկռահեք, թե ինչ են նրանք փորձում թաքցնել: Դա հաճախ օգտակար կլինի: Չի բացառվում՝ գտնեք այն մարդու հետ հաշտվելու ձևը, որի հետ վաղուց էիք վիճել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում և հնարավորություն կտա լուծել կենցաղային խնդիրները, որոնք վերջին շրջանում ձեզ մերթընդմերթ նյարդայնացնում էին: Կարող եք գնումներ անել, բայց լավ է սահմանափակվեք համեստ ձեռքբերումներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին տհաճություններից խուսափել հազիվ թե ստացվի: Դա բավական լարված շրջան է լինելու հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել դրված նպատակներին կամ պարզապես չեն սիրում գործերը հետաձգել: Նույնիսկ ամենահասարակ խնդիրները լուծելու համար սովորականից մեծ ջանքեր պետք է գործադրեք: Երբեմն կնյարդայնացնեն շրջապատողները, որոնք անտեղի ու անժամանակ բացատրություններ կպահանջեն, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երեկոն հաճելի անակնկալներով լի կլինի: Այդ հատվածում հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերեն կամ ձեզ, կամ ձեր ամենամտերիմ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն սկսեք կարևոր բանից: Լուրջ գործում հաջողությունը թև կտա ձեզ, հետո ամեն ինչ հալած յուղի նման կընթանա: Նկատի ունեցեք, որ հակված եք թերագնահատել ձեր ուժերը, օգնության հարցով դիմել այնտեղ, որտեղ կարող էիք միայնակ ամեն ինչից գլուխ հանել: Ինքնուրույն գործելով՝ կարող եք ժամանակ խնայել:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել հաճելի ու հետաքրքիր գործով, մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ: Չեն բացառվում փոքրիկ կենցաղային խնդիրները: Դրանց լուծումը ժամանակատար չի լինի, բայց կապված կլինի անսպասելի ծախսերի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3002 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6