Աստղագուշակ․ հունիսի 30
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է աշխատանքի, օգտակար գործերի ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Ինտուիցիան սուր կլինի այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին. դուք չեք սխալվի: Կարող եք գործարքներ կնքել, որոնք շահավետ կլինեն: Չծրագրված գնումների համար զղջալու կարիք չի լինի: Շատ Խոյեր մտերիմների համար հրաշալի նվերներ կգնեն:
Առավոտյան պետք է որոշ ժամանակ ծախսեք ուրիշների սխալներն ուղղելու վրա: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է ժամանակ անցկացնել մտերիմների հետ, զրուցել ընտանեկան գործերի մասին: Չի բացառվում՝ ամենաթանկ մարդկանցից մեկը ձեր օգնության կարիքն ունենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք արագ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն չի սխալվի ո՛չ մանրուքներում, ո՛չ լուրջ հարցերում, կօգնի արագ որոշումներ ընդունել: Շրջապատողներին ձեր արարքները չմտածված և նույնիսկ հիմար կթվան, բայց դուք կիմանաք՝ ինչ և ինչու եք անում և կստանաք այն արդյունքները, որոնց ձգտում եք:
Կապերին ընտրողաբար մոտեցեք. հեռու մնացեք կասկածելի հեղինակություն ունեցող մարդկանցից, նաև նրանցից, որոնք հայտնի են բամբասանքների հանդեպ սիրով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շատ բան պետք է հասցնեք: Հեշտ չի լինելու, բայց դուք գլուխ կհանեք: Ճիշտ է, նպատակին հասնելու համար պետք է օգտվեք ոչ ստանդարտ մեթոդներից, ռիսկի գնաք, բայց դա ձեզ չի վախեցնի: Շատ Երկվորյակներ վճռական կստանձնեն այն, ինչ մյուսների ուժերի սահմաններում չի եղել և արագ հաջողության կհասնեն:
Նոր ծանոթությունները՝ նույնիսկ բացառապես ֆորմալ բնույթ կրող, սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք: Դուք հմայիչ կլինեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Չեն բացառվում հաճելի անակնկալները, ուշադրության նշաններն ու նվերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է գործնական բանակցությունների կամ անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով և հասնել այն մարդկանց աջակցությանը, որոնք դեռ վերջերս ձեր թշնամիների կողմից էին:
Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Դուք գոհ կմնաք, կհասկանաք, որ ուժերը զուր չեք վատնել: Օգտակար ինչ-որ բան սովորելու կամ այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կունենաք, որոնք ուրախությամբ ձեզ հետ կկիսվեն իրենց փորձով: Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար, նաև նրանք, որոնց պատճառով տարաձայնություններ են ծագել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա առաջին կեսն ավելի հագեցած ու արդյունավետ կլինի, քան երկրորդը: Հենց այդ հատվածի համար արժե ծրագրել և՛ կարևոր գործերը, և՛ հանդիպումները, որոնց ելքից շատ բան կարող է կախված լինել: Դուք կհասցնեք ավելի շատ անել, քան ծրագրել էիք, եթե ժամանակը զուր չվատնեք:
Երեկոյան մոտ էներգիայի պաշարները կնվազեն, տրամադրությունն էլ կփչանա: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, երբեմն երկար բացատրությունների կարիք կլինի, պետք է համբերությամբ զինվեք: Վեճերից խուսափելու համար զիջող եղեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Դուք կարող եք ավարտին հասցնել սկսած գործերը, լուծել վերջին օրերին առաջացած հարցերը: Հնարավորություն կունենաք ուղղել սխալները, քանի դեռ մյուսները դրանք չեն նկատել ու խնդիրներ չեն առաջացել:
Ավելի ուշ անսպասելի իրադարձություններ կլինեն, որոնք կստիպեն հետաձգել ծրագրած գործերը: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ հաջողության հասնելու համար: Մտերիմները հաճույքով կօգնեն կյանքի կոչել նոր գաղփարները, կաջակցեն ձեր բոլոր նախաձեռնություններին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն իրադարձություններով հագեցած կլինի: Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց դուք ավելի շատի կձգտեք, այդ իսկ պատճառով երբեմն դժգոհ կլինեք և՛ ինքներդ ձեզանից, և՛ շրջապատողներից: Աշխատեք բացասական հույզերին չտրվել. դրանք կբարդացնեն ձեր կյանքը: Ինչքան շուտ հավաքեք ձեզ ու կառուցողական տրամադրվեք, այնքան արագ տեղի կունենան դրական փոփոխությունները:
Օրվա երկրորդ կեսին ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կլինի: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Հնարավոր են հաջող գնումներ: Որոշ Կշեռքներ կկարողանան իրեր ձեռք բերել, որոնց մասին վաղուց էին երազում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դժվարությունները չեն բացառվում: Դրանք հատկապես շատ կլինեն օրվա առաջին կեսին: Այդ հատվածում հնարավոր են տհաճ պատահարներ, տարաձայնություններ, որոնք կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա: Բայց դուք արագ գլուխ կհանեք դժվարություններից, կհաղթահարեք խոչընդոտները, խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Շատ տեղին կլինի կենսափորձը, որի շնորհիվ կխուսափեք սխալներից, որոնք մյուսներն անպայման ձեր փոխարեն կանեին:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք լուծել կենցաղային խնդիրներն ու օգտակար իրեր գնել տան համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Կարևոր կլինի որոշումների և արարքների հարցում չշտապելը, շտապելով լուրջ եզրակացություններ չանելը: Աշխատեք նույնիսկ մանրուքների հարցում կարգապահ լինել, հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն ձեր ուզածի նման կդասավորվի: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ լավ են ճանաչում: Նրանք կհուշեն՝ ինչպես է պետք գործել խնդիրներից ու կորուստներից խուսափելու համար:
Օրվա երկրորդ կեսն առաջինից հաջող կդասավորվի: Այն հարմար է ընկերական հանդիպումների և սիրային ժամադրությունների համար, հնարավորություն կտա ուրախ ժամանակ անցկացնել համակրելի մարդկանց հետ: Սիրելի մարդը կուրախացնի հաճելի անակնկալով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք պետք է դժվարություններ հաղթահարեք, այնպես որ՝ հավաքեք ուժերն ու լուրջ տրամադրվեք: Կօգնեն հին ընկերներն ու փորձված համախոհները, համատեղ գործունեությունն էլ օգուտ կտա հարաբերություններն: Երբեմն ընդհանուր գործը հենց այն է, ինչ պետք է հաշտվելու համար նրանց հետ, որոնց հետ վիճել էիք:
Հնարավոր են դրամական մուտքեր: Որոշ Այծեղջյուրների կվերադարձնեն պարտքերը, որոնց մասին նշանի ներկայացուցիչներն արդեն համարյա մոռացել էին: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսը հարմար է սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Չի բացառվում՝ իրենց աջակցությունը առաջարկեն մարդիկ, որոնցից նախկինում նման բան չէիք սպասի: Ոչ վաղ անցյալի ծանոթները պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել, հարցը միայն այն է՝ արդյոք դա ձեզ պետք է:
Ավելի ուշ գործնական ակտիվությունը նվազելու է: Գալու է հանգստանալու, չհոգնեցնող, բայց գրավիչ, տրամադրություն բարձրացնող գործով զբաղվելու համար հարմար ժամանակը: Արժե երեկոյի համար անսովոր բան ծրագրել. նոր տպավորությունները ձեզ չեն խանգարի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հավանական են տարաձայնություններ ու վեճեր: Այսօր դուք հակված կլինեք կտրուկ ու ոչ միանշանակ արտահայտություններ անել, երբեմն չեք էլ մտածի, թե ինչպես են հնչում ձեր խոսքերը: Շրջապատողները, որոնք սովոր են ձեր նրբանկատությանը, տհաճ կերպով կզարմանան: Բայց դա չի խանգարի, որպեսզի նրանք լսեն ձեր կարծիքը, իսկ հետո նաև համաձայնեն ձեզ հետ:
Հնարավորություն կունենաք շատ կարևոր գործերում հաջողությունների հասնել: Հիմա դուք համառ կլինեք, չեք հանձնվի, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: