ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7547 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարող եք ստանձնել բարդ գործերը: Հնարավորություն ունեք գլուխ հանել դրանցից ու մեծ հաջողության հասնել: Շատ հաճախ նպատակին հասնելուն կօգնի ինտուիցիան: Քանի դեռ մյուսները դոփում են տեղում, դուք միակ ճիշտ ճանապարհը կընտրեք: Լավ գումար աշխատելու շանս կա, բայց այն կտրվի միայն նրանց, ովքեր չեն վախենա նոր պարտականություններից:

Հիշեք, որ դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կնվազի, այնպես որ՝ երեկոն բավականին բարդ է լինելու: Օրվա երկրորդ կեսին կարևոր հանդիպումներ մի պլանավորեք՝ ո՛չ գործնական, ո՛չ էլ անձնական: Այդ հատվածում սովորականից ավելի հուզական կլինեք, այնպիսի բան կասեք կամ կանեք, որի համար հետո կզղջաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար է ձեզ մոտ կենդանի հետաքրքրություն առաջացնող զբաղմունքների համար: Մեկ այլ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի, իսկ եթե դուք ստիպեք ձեզ անել դա, արագ կհոգնեք: Չեն բացառվում սխալները հաշվարկների մեջ: Դրանք հատկապես հաճախ կծագեն այնտեղ, որտեղ խոսք գնա ֆինանսների մասին: 

Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Հաճելի ժամանակ կանցկացնեք սիրելիի հետ, կփորձեք ուրախացնել նրան, նա էլ նույնկերպ կպատասխանի: Չեն բացառվում նվերներն ու անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է: Շատ բան կհասցնեք, գլուխ կհանեք այն գործերից, որոնք դեռ միայն վերջերս չափազանց բարդ էին թվում: Մի վախեցեք մեծ նախագծերից. եթե դրանց անցնեք այսօր, ապա ամեն ինչ կես ճանապարհին թողնելու ցանկություն հազիվ թե ունենաք: Օրը հարմար է գործնական հանդիպումների, համագործակցության հեռանկարները քննարկելու, ապագայի մասին զրուցելու համար:

Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք սկզբում ձեզ կստիպեն խուճապի մատնվել, բայց հետո շատ կուրախացնեն: Որոշ Երկվորյակներ կհասկանան՝ ինչ է պետք անել դրական փոփոխությունների համար ու կանցնեն մտածածը կյանքի կոչելուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ֆինանսական հարցերը լուծելու համար բարենպաստ օր է: Կարևոր չէ՝ արդյոք նախկինում զբաղվել եք կոմերցիոն գործունեությամբ: Փորձի պակասը չի խանգարի շահավետ գործարքներ կնքել, ճիշտ տնօրինել գումարը: Չեն բացառվում ձգձգումները գործերում ու տնային դժվարությունները: Բայց դրանք ձեզ չեն ստիպի անհանգստանալ: Կհամարեք, որ բոլոր խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում ու չեք սխալվի:

Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Նրանց համար ձեր արարքների մոտիվները հասկանալի չեն լինի. բացատրությունների համար ժամանակ մի խնայեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է շփումների համար: Այն հնարավորություն կտա դեպի լավը փոխել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Կկռահեք նրանց գաղտնի հույսերի ու ցանկությունների մասին, հոգ կտանեք, որ երազանքները կատարվեն: Սիրահարները կմոռանան տարաձայնությունների, խանդի ու վիրավորանքների մասին:

Հեշտությամբ չեն տրվի առօրյա գործերը. հաճախ կշեղվեք ու կսխալվեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով պատրաստ կլինի օգնել: Ուղևորությունները հաջող կանցնեն, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել: Ճանապարհին ձեզ վառ տպավորություններ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հոգսեր ու նոր խնդիրներ կբերի: Բայց դրանցից հրաշալի գլուխ կհանեք, հիանալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Վերջին շրջանում իրավաբանական խնդիրների հետ բախված Կույսերը կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի դրանք մնան անցյալում:

Սովորական գործերն ավելի ժամանակատար կլինեն, քան սովորաբար: Բայց դուք չեք բողոքի, քանի որ գործերը, որոնցով հիմա զբաղված եք, իրոք հետաքրքրում են ձեզ: Բացի այդ, օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հագեցած ու արդյունավետ օր է սպասվում: Գործեր սովորականից շատ կլինեն: Սակայն դուք ժամանակ կգտնեք ինչպես ընկերների հետ հանդիպելու, այնպես էլ ընտանեկան գործերի ու սիրելիի հետ շփումների համար: Կենսական պոտենցիալը բարձր է, կարող եք չվախենալ գերհոգնածությունից:

Օրը շատ հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար: Չի բացառվում՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ: Նրանց հետ շփումները հետաքրքիր կլինեն ու իսկական ընկերության սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը լուծելու համար: Ոչինչ աչքաթող չեք անի, կվերլուծեք բոլոր փաստերն ու ճիշտ եզրակացություններ կանեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, հեշտությամբ կմտապահեք այն ինֆորմացիան, որը կարող է օգտակար լինել ու ոչինչ չեք մոռանա: Շրջապատողները հաճույքով կկիսվեն ձեզ հետ իրենց փորձով, խորհուրդներ կտան, որոնք լավը կլինեն:

Երեկոն հարմար է տնային գործերի համար: Դրանք հոգնեցուցիչ չեն թվա, իսկ մտերիմները հաճույքով ամեն ինչում կօգնեն: Նույնիսկ եթե ինչ-որ հարցում համաձայն չեք շրջապատողների հետ, կոնֆլիկտներ հազիվ թե ծագեն. ինչ-որ մեկն անպայման զիջումների կգնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք, արագ կշահեք նոր ծանոթների վստահությունը, շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք: Հավանական են անսովոր հանդիպումներ, որոնք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Օրվա երկրորդ կեսին հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք, կհաշտվեք մեկի հետ, ում հետ վիճել էիք, անցյալում կթողնեք բոլոր տարաձայնությունները:

Միայնության մեջ շատ ժամանակ մի անցկացրեք. նման պահերին տհաճ մտքերին ու մռայլ հուշերի կտրվեք: Շատ ավելի լավ է ուրախ ընկերախումբ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ այնքան էլ վատ չի ընթանա, բայց դուք ուշադրություն կդարձնեք միայն օրվա թերություններին ու չեք նկատի հաճելի պահերը: Ինչ-որ մեկը կփորձի բարձրացնել ձեր տրամադրությունը, բայց արագ կհասկանա, որ դա համարյա անհույս գործ է: Միայն դուք ինքներդ կկարողանաք գլուխ հանել սեփական հույզերից ու լավատեսորեն տրամադրվել: Երբեմն դա էլ բավական կլինի հին հաջողությունները հիշելու համար:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր պատահարներ: Դրանց շնորհիվ ձեր կյանքում ինչ-որ բան դեպի լավը կփոխվի, բայց կարևոր է խուճապի չմատնվել ու ճիշտ պահին վճռականություն ցուցաբերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի վախեցեք բանեցնել երևակայությունը: Այսօր հենց այն կօգնի հաղթահարել դժվարությունները: Եթե ինչ-որ խնդրի բախվելիս խուճապի չմատնվեք, այլ փորձեք իրավիճակին այլ կերպ նայել, անպայման կհասկանաք, թե ինչպես կարելի է հասնել ուզածին, ինչ է պետք անել արմատական դրական փոփոխությունների հասնելու համար:

Հաճախ ձեր ինքնատիպ գաղափարները օգտակար կլինեն շրջապատողներին: Շատերին հրաշալի խորհուրդներ կտաք, հաճույքով կօգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Բայց եթե ինչ-որ մեկը փորձի չարաշահել ձեր բարությունը, անպայման հակահարված կտաք նրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուշադիր ու զգույշ եղեք: Օրը շատ իրադարձություններ կբերի ու շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կապ ունեն դրանք մեկը մյուսի հետ: Շրջապատողները կարող են շտապեցնել ձեզ, տարահամոզել, ճնշում գործադրել ձեզ վրա: Բայց հիմա շատ կարևոր է ղեկավարվել սեփական առողջ բանականությամբ: Խորհուրդների մեծ մասն անօգուտ կլինի, մնացածները՝ նույնիսկ վնասակար: Ինքնուրույն ընդունած որոշումների համար չեք զղջա:

Շատ Ձկներ նոր պլաններ կունենան: Դրանք կյանքի կոչելու հարցում մի շտապեք. մի քիչ սպասեք և կգա վճռական գործողությունների համար բարենպաստ ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7547 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5