Աստղագուշակ․ հունիսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2754 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը: Ամեն ինչ այնքան հեշտ ու ակներև չի լինի, որքան կարող է թվալ, և շտապողական որոշումները հազվադեպ ճիշտ կլինեն: Լսեք մարդկանց, որոնց փորձին վստահում եք. այսօր նրանք շատ օգտակար բաներ կպատմեն: Վատ մի զգացեք բարդ հարցեր տալուց. կգտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան պատասխանել դրանց: Օրվա երկրորդ կեսին պարզ կդառնա՝ ինչի վրա արժե կենտրոնանալ, ինչում կարելի է հաջողության հասնել: Հին ընկերներն ու մյուս մտերիմները ուրախ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին: Երեկոն հարմար է ընտանեկան գործերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Վճռական գործեք: Օրը կարող է բավական անհաջող սկսվել, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Մի վախեցեք փորձարկումներ անելուց, նոր բան սկսելուց: Ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ծրագրած գործերը անսպասելի հայտնված խնդիրները լուծելու համար: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Դա ձեզ հեռու կպահի հիասթափություններից ու շատ տհաճ պահերից: Օրվա երկրորդ կեսին աշխատեք ժամանակ հատկացնել մտերիմներին: Շփումները հաճելի կլինեն և՛ ձեր, և՛ նրանց համար: Կհաջողվի բազմաթիվ կարևոր հարցեր քննարկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է կարևոր աշխատանքի համար: Կարող եք ստանձնել այն գործերը, որոնց նախկինում չէիք համարձակվում անցնել, գլուխ հանել բարդ գործերից: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, իսկ դա դուր կգա շրջապատողներին. շատերը ձեզ օգնություն կառաջարկեն, չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը: Օրն այնպես ծրագրեք, որպեսզի հանգստի համար էլ ժամանակ մնա: Ձեզ համար օգտակար կլինի ուժերը վերականգնելը: Հաճախ դրա համար անհրաժեշտ է միայնակ մնալ, լռել, մտորել ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ: Շրջապատողներին դա միշտ չէ, որ հասկանալի կլինի, բայց կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա առաջին կեսը թյուրիմացություններ ու փոքրիկ դժվարություններ կբերի: Աշխատեք դրանք սրտին մոտ չընդունել, թույլ չտալ, որպեսզի իրադարձությունների անհաջող ընթացքը փչացնի ձեր տրամադրությունը: Շրջապատողների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Պրովոկացիաներին մի տրվեք: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի: Վճռական տրամադրվեք ու աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ պատասխանատու պահերին, օգնության հասնել, եթե դրա կարիքը լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգիստ, հագեցած, բայց բավական հաջող օր է: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Նման մոտեցումը թույլ կտա ավելի շատ բան հասցնել, քան ծրագրել էիք: Հաճախ օգտակար կլինի ինչ-որ մեկի հին փորձը, որի շնորհիվ ժամանակը փորձարկումների, նպատակին տանող ճիշտ ուղին փնտրելու վրա չեք ծախսի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքն ստանալու համար: Հավանական են կարևոր նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Ստացված տեղեկատվությունը կազդի ձեր ծրագրերի վրա, կօգնի ճիշտ դնել առաջնահերթությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հեշտ չի անցնի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի այն արդյունավետ դարձնելը: Սկսեք ամենակարևոր գործերից: Շուտով դուք կհասնեք առաջին հաջողություններին: Դրանք կոգեշնչեն, ինչի շնորհիվ էլ կկարողանաք առաջ շարժվել: Անսպասելի հեշտ կլինի երկար ժամանակ ձեզ հանգիստ չտվող հարցերին պատասխաններ գտնելը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնց հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք կամ պարզապես ընկերություն եք արել: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հետաքրքիր օր է, որը լի կլինի հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով: Դուք կփորձեք օգտագործել յուրաքանչյուր բարենպաստ պահը, ոչ մի հնարավորություն բաց չթողնել ու շատ կարևոր գործերում հաջողությունների կհասնեք: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ պետք կգա: Վատ մի զգացեք պատմել ձեր գաղափարների ու ծրագրերի մասին: Ամենայն հավանականությամբ, դրանք աջակցություն կստանան: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք բազում օգտակար բաներ կիմանաք, մտորելու համար նոր բան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Արդյունավետ օր է: Կարող եք բազմաթիվ գործերից գլուխ հանել, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Կհաջողվի գտնել մարդկանց, որոնք ձեզանից պակաս չեն ուզենա հասնել ընդհանուր նպատակներին: Նրանց հետ հաճելի կլինի ոչ միայն համագործակցելը, այլև պարզապես շփվելը, այնպես որ՝ ընկերական հարաբերությունների սկիզբը չի բացառվում: Հավանական են լավ նորություններ՝ կապված հարազատների կամ հին ծանոթների հետ: Հնարավորություն կունենաք հանգիստ քննարկել կարևոր ընտանեկան գործերը: Չի բացառվում՝ հասկանաք, թե որտեղ եք սխալվել ու գտնեք ձեր սխալներն ուղղելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վատ օր չէ: Այն հազիվ թե գլխապտույտ հաղթանակներ բերի, բայց հաճելի ժամանակ կանցկացնեք ու կկարողանաք մի ողջ շարք խնդիրներ լուծել: Աշխատեք հետևողական գործել: Դժվար կլինի մտքում մի քանի գործ պահելը: Խուսափեք անպարտաճանաչ ու անպատասխանատու մարդկանց հետ շփվելուց: Այսօր նրանք լուրջ կվնասեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին մտերիմների աջակցության կարիքը կզգաք: Դուք կստանաք այն, բայց ոչ միանգամից: Կարևոր կլինի ժամանակին պատմեք այն խնդիրների մասին, որոնց բախվել եք: Լավ է չթաքցնեք այն, ինչ կարող է հետաքրքրել ոչ միայն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հաջող օր է: Մի շարք լավ գաղափարներ կունենաք: Աշխատեք մտապահել դրանք. ավելի ուշ անպայման մտածածը կյանքի կկոչեք: Հավանական են համագործակցության, համատեղ գործողությունների անսպասելի առաջարկներ: Մի շտապեք պատասխանել. դուք ժամանակ ունեք ինչպես հարկն է մտածելու համար: Չի բացառվում՝ ճիշտ որոշում ընդունելու համար հուսալի մարդու խորհրդի կարիքն ունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք յուրահատուկ թանկ են ձեզ համար: Ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի, տարաձայնությունների փոքրիկ առիթներ էլ չեն առաջանա: Չեն բացառվում սիրային խոստովանությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե ժամանակը զուր չվատնեք: Ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները: Հենց դրանք կօգնեն արագ գլուխ հանել ծագած բոլոր խնդիրներից, հասնել և՛ վաղուց դրված, և՛ լրիվ նոր նպատակներին: Երբեմն լավ գաղափարները միաժամանակ կծագեն և՛ ձեր, և՛ ձեր կողքին գտնվող մարդկանց մոտ: Անհրաժեշտ է ժամանակին միավորվել, որպեսզի չկորցնեք մտածածն իրագործելու բարենպաստ պահը: Հնարավորություն կունենաք լուծել աշխատանքային ու կենցաղային խնդիրները, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ: Այդ հարցում կօգնեն մտերիմները կամ հին ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու համար: Դուք շատերի հետ կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, համոզել գործել նույնիսկ նրանց, ովքեր նախընտրում են ձեռքերը ծալած նստել՝ սպասելով երջանիկ պատահականության: Հնարավոր են համագործակցության, երկարաժամկետ համատեղ աշխատանքի անսպասելի առաջարկներ: Անձնական հարաբերությունները վատ չեն դասավորվի, բայց դուք երբեմն կկասկածեք, որ մտերիմներն իսկապես հասկանում են ձեզ: Կարևոր զրույցների հարցում մի շտապեք, հնարավորինս շրջանցեք այն թեմաները, որոնք կարող են ինչ-որ մեկին խոցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|