Աստղագուշակ․ հունիսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2598 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Նոր գործեր ստանձնեք: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան դուք եք մտածում և քան շրջապատողներն են ասում: Խորհուրդները, ինչպես նաև քննադատությունը կարող եք ականջի հետև գցել. երկուսն էլ հիմա լրիվ անօգուտ կլինեն: Նշանակություն կունենա միայն ձեր տեսակետը. մի փոխեք այն, եթե դրա համար հիմնավոր պատճառներ չկան: Համառությունն ու նպատակասլացությունը այսօր ձեզ կզարդարեն: Շատ մարդիկ սկզբում հենց այդ հատկությունները կնկատեն, և հետո նոր միայն՝ ձեր մյուս արժանիքները: Երեկոյան ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու ու հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այսօր ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում: Առաջին հերթին՝ անսովոր առաջադրանքներ, որոնց լուծումը ստեղծագործ մոտեցում է պահանջում: Դուք դրանցից գլուխ կհանեք, չնայած՝ ոչ միանգամից: Երկրորդ՝ ուշադրության նշաններ, նվերներ, հաճելի անակնկալներ: Հաջող զուգադիպությունը կարող է անձնական կյանքում դրական փոփոխությունների սկիզբ դնել: Եվ երրորդ՝ ֆինանսական վիճակը բարելավելու ու մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն: Երեկոն արժե անցկացնել մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար. նրանց հետ շփումները հաճելի կլինեն ու երկար ժամանակով լավ տրամադրություն կապահովեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը շատ հաջող կսկսվի, բայց կարող է այնքան էլ հաճելի ավարտ չունենալ: Ամեն ինչ կախված կլինի ոչ միայն աստղերից, այլև ձեզանից: Աշխատեք լավատեսորեն տրամադրվել, նկատել հնարավորությունները, այլ ոչ թե խոչընդոտները: Մտերիմների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը. անպայման ընդհանուր լեզու կգտնեք: Օրը հիանալի է զգեստապահարանը թարմացնելու կամ այլ հաճելի գնումներ անելու համար: Անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կծառայեն ձեզ, կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլ նաև մտերիմներին: Այնպես որ՝ կարող եք նաև ձեզ համար թանկ մարդկանց համար նվերներ ընտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Առավոտյան փաստացի ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, այնպես որ՝ պետք է փոխեք պլանները: Կարող են հուսախաբ անել մարդիկ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել: Չեն բացառվում տարաձայնությունները դատարկ բաների պատճառով, վեճերն էլ կարող են երկար ձգվել: Աստիճանաբար կուժեղանան դրական միտումները, շրջապատողների հետ լեզու գտնելն ու սկսած գործերն ավարտին հասցնելն ավելի հեշտ կլինի: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք բարդ իրավիճակներում կպահպանեք ինքնատիրապետումն ու համբերատար կլինեք: Եթե կարողանաք վերահսկել հույզերը, ցանկացած խնդիր արագ կլուծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտն արդյունավետ կանցնի, կարող եք շատ օգտակար բաներ անել: Կգտնեք հին պլանները կյանքի կոչելու և նախկինում անհնարին թվացողն անելու եղանակը: Հմայքը կօգնի ձեզ շահել շրջապատողների համակրանքը: Հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեր խնդրանքը, բայց ուրիշների բարությունն էլ չեք չարաշահի: Օրվա երկրորդ կեսը հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինի: Այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք: Ձեզ մի քիչ հանգստանալու, ոչ այնքան կարևոր, բայց հետաքրքիր բաներով զբաղվելու հնարավորություն տվեք: Կարող եք հանդիպել ընկերների հետ. նման հանդիպումը դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Փոքրիկ թյուրիմացությունները կարող են մթագնել օրվա առաջին կեսն ու փչացնել ձեր տրամադրությունը: Նույնիսկ սովորական գործերից դժվարությամբ գլուխ կհանեք: Հակված կլինեք սուր արձագանքել իրադարձություններին, բարկանալ դատարկ բաների պատճառով, այնպես որ՝ երբեմն կվիրավորեք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Աշխատեք վերահսկել հույզերն ու գոնե հանգստության տպավորություն ստեղծել: Ավելի ուշ կգա լավ նորությունների, հետաքրքիր առաջարկների ու նոր գաղափարների ժամանակը: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի սկսածն ավարտին հասցնելը, մտածածը կյանքի կոչելն ու շրջապատողներին ձեր ճշմարտացիության մեջ համոզելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շփումների համար բարենպաստ օր է: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները հրաշալի կանցնեն: Նոր ծանոթների համակրանքը շահելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Չեն բացառվում անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկները, հրավերները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հեշտությամբ գլուխ կհանեք մասնագիտական խնդիրներից: Համարձակ ստանձնեք նոր գործերը, այդ թվում՝ կարևորներն ու բարդերը. հաջողության կհասնեք: Տանը կարող են փոքրիկ դժվարություններ առաջանալ, բայց արագ գլուխ կհանեք դրանցից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամեն ինչ ուզածի նման չի ընթանա, ցանկացած տհաճության պատճառով ավելի շատ կհուզվեք, քան դրանք արժանի են: Ընկերները կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը, բայց դա նրանց կհաջողվի միայն օրվա երկրորդ կեսին: Երեկոն հաճելի անակնկալներ կբերի, կուրախացնի հանդիպումներով, որոնց մասին երկար ժամանակ հաճույքով կհիշեք: Հնարավոր են նշանակալի ծախսեր, այդ թվում՝ չարդարացված: Պետք չէ գումարը բիզնեսում ներդնել, հատկապես եթե ձեր նպատակը նվազագույն ջանքերի գնով արագ գումար աշխատելն է: Զգույշ եղեք ու խուսափեք արկածախնդրություններից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարող եք լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, մոտեցում գտնել նրանց, որոնցից մյուսները վախենում են: Դա հաճախ կօգնի գործերում, թույլ կտա արագ լուծել խնդիրները: Բայց այսօր հազիվ թե իսկապես հավատարիմ ընկերներ ու գործընկերներ գտնեք, որոնց հետ կարելի է երկարատև համագործակցություն սկսել: Հիմա ամեն ինչ շատ փխրուն ու ժամանակավոր կլինի՝ և՛ փոխադարձ գործնական հետաքրքրությունը, և՛ սիրային համակրանքը: Լսեք ինքներդ ձեզ. ինտուիցիան հաճախ օգտակար հուշումներ կանի: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ մյուսներից արագ հասնեք դրված նպատակներին ու համոզիչ հաղթանակ տանեք մրցակիցների դեմ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ կլինի: Դրանք շատ ձանձրալի կթվան, բացի այդ, ձեզ հաճախ կշեղեն կողմնակի մտքերը ու ձեր ուշադրությունը տենչացող մարդիկ: Աշխատեք գոնե անել պլանավորածի կեսը: Դրանից հետո ձեզ ավելի վստահ կզգաք ու կարող եք առաջ շարժվել: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի, այնպես որ՝ այն հարմար է կարևոր ու լուրջ աշխատանքի համար: Անսպասելի հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կպահպանեք լավատեսությունը, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, դրված նպատակներին էլ կհասնեք, չնայած՝ ոչ այնքան արագ, որքան կուզենայիք: Օրը հարմար է գործարքների ու գնումների համար: Ինչ-որ մեկին կարող է թվալ, որ գումարի հետ թեթևամիտ եք վարվում, բայց նման քննադատությունները լսել չարժե: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կլինի: Բավականաչափ ժամանակ կմնա նաև պարզապես միասին հաճելի ժամանակ անցկացնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն շատ դրական հույզեր է խոստանում: Կարող եք շփվել հաճելի մարդկանց հետ, լավ ժամանակ կանցկացնեք աշխարհիկ միջոցառումներին: Իսկ ահա աշխատանքը հեշտությամբ չի տրվի, չեք կարողանա կենտրոնանալ նրա վրա ու սկսածն ավարտին հասցնել: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ: Շատ դժվար կլինի գործնական հարցերը կառուցողական քննարկելն ու անձերին չանցնելը: Երբեմն օգնության կհասնի հումորի զգացումը, բայց ձեր որոշ կատակներ կարող են վիրավորական թվալ: Ուշադիր եղեք հատկապես զգայուն մարդկանց հետ շփվելիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|