Աստղագուշակ․ հունիսի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2355 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է ինքնուրույն գործելու համար: Ձեզ ծրագրերը ոչ բոլորին հասկանալի կլինեն, և չարժե բացատրությունների վրա շատ ժամանակ ծախսել: Նրանք, ովքեր սկզբում քննադատորեն տրամադրված կլինեն, կփոխեն իրենց կարծիքը, երբ տեսնեն, թե ինչ արդյունքների եք կարողացել հասնել: Հաջողությամբ կարող են լուծվել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել: Դրական փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար է կարևոր բան ստանձնելու համար: Հիմա դուք լավ կհասկանաք, թե ինչում կարող եք հաջողության հասնել, իսկ ինչից հազիվ թե գլուխ հանեք: Գործերին լուրջ մոտեցումը հաճախ թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ դրանց վրա ոչ ոք հույս չէր դրել: Հավանական է արդյունավետ համագործակցության սկիզբը: Որոշ Ցուլեր աշխատանքի և բիզնեսի հետ կապված գրավիչ առաջարկներ կստանան: Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: Այսօր դուք մտերիմների հանդեպ յուրահատուկ ուշադիր կլինեք, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանեք: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, որոնք ուղղելու վրա պիտի ծախսեիք ձեր թանկագին ժամանակը: Արժե օրը սկսել գործողությունների ծրագիր մշակելով, ինչպես նաև լուծում պահանջող խնդիրների ցանկ կազմելով: Այդպես դուք ոչինչ բաց չեք թողնի, չեք մոռանա ու չեք խառնի: Լուրջ եղեք, քանի որ լրջությունը հաճախ անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար: Բաց մի թողեք կարևոր հարցերը հին ծանոթների հետ քննարկելու հնարավորությունը: Ձեզ հրաշալի խորհուրդներ կտան: Մտերիմները կարող են կիսվել գաղափարներով, որոնք կուզենաք իրագործել: Շուտով դա անելու շանսը կընձեռվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Լավ գաղափարներ կհայտնվեն: Հատկապես կուրախացնի, որ մտածածն իրագործելուն կարելի է անհապաղ անցնել. այդպես ոչ մի րոպե զուր չեք վատնի: Ավելի ուշ հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ էիք կարոտում: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ, հետաքրքիր համատեղ գործեր կգտնվեն: Չեն բացառվում գրավիչ առաջարկները: Ողջ օրվա ընթացքում հավանական են փոքրիկ թյուրիմացություններ: Դրանց պատճառով չեք անհանգստանա և ճիշտ էլ կվարվեք: Բոլոր խնդիրներն արագ կլուծվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Համատեղ գործողությունների մասին ինչ-որ մեկի հետ պայմանավորվելը հեշտ չի լինի: Բայց հոգ չէ, քանի որ ինքներդ էլ կարող եք հրաշալի արդյունքների հասնել համարյա բոլոր գործերում, որոնք կստանձնեք: Պարտադիր չէ փորձված մեթոդներով գործեք: Կարող եք իմպրովիզներ անել, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել: Օրվա առաջին կեսին հուզական դաշտը լարված կլինի, բայց ժամանակի ընթացքում այն կկայունանա, իսկ տրամադրությունն էլ կլավանա: Երեկոն հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում, ինչպես նաև հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսին հոգսերից և ապրումներից խուսափել հազիվ թե ստացվի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, նշանի որոշ ներկայացուցիչների ձեռքից ոչինչ չի գա: Բայց բացասական միտումների ազդեցությունն արագ կնվազի: Արդեն կեսօրից հետո դուք կզգաք, որ կյանքը սկսել է բարելավվել: Ավելի ուշ կգա ավելի վաղ սկսած կարևոր գործերն ավարտելու և ընկերներին տված խոստումները կատարելու ժամանակը: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, որոնք վշտացնում էին մտերիմներին: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ավելի լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հարմար է նոր գործեր ստանձնելու համար, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Ընկերներն ու լավ ծանոթները պատրաստ կլինեն շատ հարցերում օգնել: Նրանց աջակցության շնորհիվ ցանկացած խոչընդոտ կհաղթահարեք: Ավելի ուշ հանգիստ ժամանակ կգա, որը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, սխալներն ուղղելու համար: Կենտրոնացվածությունն ու մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողությունը կօգնեն ձեզ ամեն ինչ ճիշտ անել: Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը, որոնց շուրջ երկար մտորել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ, արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա օգտակար շատ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ՝ ուրիշների համար: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, վերականգնել արդարությունը, և դուք այդ շանսը բաց չեք թողնի: Գործեր սպասվածից շատ կլինեն և չի բացառվում՝ ծրագրված զվարճանքները ստիպված լինեք հետաձգել: Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Կուտակված հոգնածության պատճառով տրամադրությունը կարող է փոխվել: Հոգ տարեք ձեր մասին. դուք վաստակել եք հանգստի իրավունքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբն անհանգիստ կլինի, տհաճ անակնկալներից զուրկ չի լինի: Մյուսները ձեր փոխարեն կհուզվեին, իսկ դուք պարզապես կլուծեք ծագած բոլոր խնդիրներն ու կպահպանեք հաջողության հանդեպ հավատը: Ձեր լավատեսությունը վարակիչ կլինի, շրջապատողները նույնպես դրական կտրամադրվեն: Շատերի համար հաճելի կլինի ձեզ հետ գործ ունենալը: Համագործակցությունը կարող է ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնել: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այն միանման լավը կլինի և՛ նոր գործերի, և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր ու տհաճ պատահարներ: Երբեմն իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, կսկսեք անհանգստանալ, բայց շուտով իրադարձությունները կընկնեն նորմալ հունի մեջ: Աշխատեք ռիսկի չդիմել, եթե դրանից կարելի է խուսափել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու բարենպաստ կանցնի: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Դուք անսովոր գաղափարներ կունենաք, իսկ կողքին կլինեն մարդիկ, որոնք ունակ կլինեն դրանք ըստ արժանվույն գնահատել: Հնարավոր է՝ ոչ միայն համախոհներ, այլև ընկերներ գտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք շատ բանի կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Պետք չէ ժամանակ ծախսել քննարկումների և ուրիշներին համոզելու, կասկածողներին ձեր կողմը գրավելու վրա: Ավելի լավ է առաջին քայլերը մենակ անեք, իսկ հետո հուսալի ու հետաքրքրված համախոհներ կհայտնվեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործարքներ կնքելու, ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի նույնիսկ այն Ջրհոսներին, որոնք նախկինում ցանկացած կոմերցիոն գործունեությունից հեռու են եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Առավոտյան գլխապտույտ հաջողությունների հասնել հազիվ թե ստացվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի սխալներ: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց երբեմն դատարկ բանն էլ բավական կլինի, որպեսզի ձեր տրամադրությունը ժամանակավորապես փչանա: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ուրախության համար առիթներ կլինեն: Հնարավորություն կունենաք ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես ավելի արագ հասնեք անհրաժեշտ արդյունքին: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|