ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2211 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետաքրքիր գործեր փնտրեք: Առաջին հերթին՝ հրաշալի գլուխ կհանեք դրանցից և երկրորդ՝ դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ինչ-որ ձանձրալի գործով զբաղվելու դեպքում կմռայլվեք ու անտանելի կդառնաք, եթե ժամանակին դադար չվերցնեք:

Կողքին կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան զբաղեցնել ձեզ: Նրանք զրույցի հետաքրքիր թեմա կառաջարկեն, զբոսանքի կկանչեն կամ կժամադրեն: Գործնական հարցերը քննարկեք օրվա առաջին կեսին, քանի որ ժամ առ ժամ ավելի ու ավելի շատ կտրվեք ուրիշի ազդեցությանը և այնպիսի զիջումների կգնաք, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենաարդյունավետ օրը չէ. հաճախ ստիպված եք լինելու շեղվել, բոլոր գործերն էլ չեք կարողանա ավարտին հասցնել: Կփորձեք օգնել մյուսներին, չեք մերժի նրանց խնդրանքները: Ցավոք, ինչ-որ մեկը կփորձի չարաշահել ձեր բարությունը:

Վատ օր չէ ուղևորությունների համար: Ճանապարհից չեք հոգնի, շատ հետաքրքիր բաներ կնկատեք, կհանդիպեք մարդկանց, ովքեր նման չեն լինի ձեր նախկին ծանոթներին: Կուրախացնեն հեռվից ստացած նորությունները, այլ քաղաքներում ապրող ընկերների ու ծանոթների հետ շփումներն էլ կբարձրացնեն տրամադրությունը: Չի բացառվում այնպիսի սիրային պատմության սկիզբը, որում սիրահարները իրարից կիլոմետրերի հեռավորության վրա կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչով էլ պլանավորեք այսօր զբաղվել, հիշեք, որ ձեզ լավ ընկերակցություն է անհրաժեշտ: Իդեալական կլինի, եթե այդ ընկերակցությունը նաև ուրախ լինի, հակառակ դեպքում արագ կձանձրանաք: Միայնակ աշխատելը բարդ կլինի, նույնիսկ եթե գործը ձեզ դուր գա: Այսօր ձեզ համար շատ կարևոր կլինեն հաճոյախոսություններն ու ուշադրության նշանները: Երբ թվա, թե ձեզ ոչ ոք չի նկատում, կսկսեք տառապել:

Ինչ-որ անսովոր միջոցառումներին մասնակցելու ու այնպիսի մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք, որոնք ժամանակի հետ ձեր գործընկերները կամ ընկերները կդառնան: Վատ մի զգացեք պատմել ձեր մասին. շատերի համար հետաքրքիր կլինի ձեզ լսելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք բոլոր կարևոր գործերն անել օրվա առաջին կեսին: Օրվա երկրորդ կեսին ձեզ հաստատ թույլ չեն տա կենտրոնանալ: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի ու բավականին տհաճ այցեր, ստիպված եք լինելու հանդիպել մարդկանց հետ, որոնցից կնախընտրեիք հեռու մնալ: Այդ մարդկանց հետ կոնֆլիկտներից խուսափելու համար պետք է ջանքեր գործադրեք. նրանք կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից:

Հնարավոր են անսպասելի ծախսեր, չի բացառվում՝ ձեզ հիշեցնեն հին պարտքերի մասին: Գնումների հարցում մի շտապեք. ռիսկի եք դիմում անպիտան իրերի վրա նշանակալի գումար ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող ու արդյունավետ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Ակնառու ու բոլորին պարզ լուծումները ձեզ դուր չեն գա, դուք նպատակին տանող սեփական ուղիները կփնտրեք ու կգտնեք: Կենսական պոտենցիալը բարձր է, ձեր գաղափարները լավը կլինեն ու շատերին դուր կգան:

Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Հավանական են աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ: Դրանք ձեզ կուրախացնեն, իսկ ձեր թշնամիներին, ամենայն հավանականությամբ, կվշտացնեն: Շփումների հարցում զգույշ եղեք: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել այն մարդկանց մոտ, ովքեր վստահություն չեն առաջացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 

 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դժվարություններից չեք վախենա ու ճիշտ կվարվեք: Այո, այսօր պետք է խոչընդոտներ հաղթահարեք, բայց նպատակին բոլոր դեպքերում կհասնեք: Հաջողություններն ավելի նշանակալի կլինեն, քան ակնկալում էիք: Աստղերը բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր սովորում են սեփական սխալների վրա, այլ ոչ թե ձևացնում, որ միշտ ու ամեն ինչում ճիշտ են:

Երեկոն առատաձեռն կլինի անակնկալներով, որոնց թվում կլինեն նաև ռոմանտիկ անակնկալներ: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Կարող եք զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ. կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Սովորեք, ինֆորմացիա հավաքեք, հարցեր տվեք նրանց, ովքեր ձեզանից շատ բան գիտեն: Օրը շատ բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր հետաքրքրվում են շուրջը տեղի ունեցող ամեն ինչով: Այն, ինչ համարյա պատահաբար կիմանաք, շատ կարևոր կարող է լինել:

Աշխատանքի մեջ հաջողությունը համարյա անսպասելի կգա. գործը, որին մեծ ուժեր եք տվել, կհաջողվի արագ ու հաջող ավարտին հասցնել: Ընդ որում՝ աշխատանքի համար պարգևին երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի: Օրվա երկրորդ կեսին մտերիմները կուրախացնեն լավ նորություններով: Հնարավոր է՝ դրանց շնորհիվ փոխեք ապագայի հանդեպ ձեր հայացքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար չէ լուրջ գործերի ու կարևոր քայլերի համար: Ինչքան էլ ձգտեք մեծ հաջողության, պետք է բավարարվեք քչով: Մասնագիտական հարցերի քննարկումը հետաձգեք. հիմա այն հազիվ թե արդյունավետ անցնի: Կենտրոնացեք սովորական գործերի ու զբաղմունքների վրա, որոնցից հրաշալի գլուխ կհանեք:

Ազատ ժամանակն արժե անցկացնել մտերիմների հետ. դա կբարձրացնի ձեր ու նրանց տրամադրությունը: Դժվար չի լինի հաճելի ու գրավիչ զբաղմունքներ գտնելը: Հնարավոր է՝ դրանք օգնեն ձեզ բացահայտել ձեր տաղանդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հեշտ չի դասավորվի, բայց դրված նպատակներին հասնելու շանսեր ունեք: Դրա համար կարգապահություն ու գործերին լուրջ վերաբերմունք է անհրաժեշտ, այնպես որ՝ հրաժարվեք թեթևամտություն դրսևորելուց ու մի փորձեք ամեն առիթով կատակներ անել: Կենտրոնացեք նրա վրա, ինչն իսկապես շտապ ու կարևոր է, իսկ մնացած ամեն ինչ հետաձգեք: Այդպես ձեզ հեռու կպահեք զուր տագնապից ու ավելորդ հոգսերից:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից, օրն այնպես պլանավորեք, որ ժամանակ մնա հանգստի ու հաճելի զբաղմունքների համար: Հոգնածությունից ձեր տրամադրությունը կփչանա, ձեզ հետ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վճռական կլինեք ու կկարողանաք խոչընդոտները հեռացնել ձեր ճանապարհից: Բայց անընդհատ թյուրիմացություններ կառաջանան, իսկ առօրյա գործերն ավելի ժամանակատար կլինեն, քան սովորաբար: Շատ ուժեր պարզապես զուր կծախսեք, քանի որ կզբաղվեք նրանով, ինչն այնքան էլ կարևոր չէ:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի. կթվա, թե նրանք ձեզանից պարզապես վախենում են: Խուսափեք քննադատություններից ու նկատողություններից: Եթե մյուսների հանդեպ ավելի ներողամիտ լինեք, ընդհանուր լեզու գտնելն ավելի կհեշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք բոլոր կարևոր ու շտապ հարցերը լուծել օրվա առաջին կեսին. այդ հատվածը հաջող կլինի, իսկ հետո նույնիսկ ամենահամեստ հաջողություններին հասնելը կդժվարանա: Դա հատկապես կարևոր է այն Ջրհոսների համար, ովքեր ստիպված են շատ շփվել քիչ ծանոթ մարդկանց հետ ու յուրաքանչյուրին մոտեցում գտնել:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ ձգձգումներ կառաջանան գործերում, այնքան շատ ճանապարհին խոչընդոտներ կառաջանան ու այնքան քիչ ձեզ դուր կգա տեղի ունեցողը: Իրավիճակը ճիշտ գնահատելը հեշտ չի լինի, ցանկալին իրականության տեղ կընդունեք: Հիշեք այդ մասին, եթե կարևոր որոշում ընդունելու անհրաժեշտություն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դրանցից գլուխ կհանեք, եթե պահպանեք լավատեսությունը: Դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ երբեմն կթվա, որ ծագած խնդիրները հսկայական են, իսկ խոչընդոտները՝ անհաղթահարելի: Խուճապի մի մատնվեք. ավելի լավ է մտածեք, թե ում է պետք դիմել օգնության խնդրանքով: Նման մարդիկ կլինեն, և նրանք կարող են ձեզ համար շատ բան անել: Պետք չէ թերագնահատել նաև սեփական փորձը. այն շատ օգտակար կլինի:

Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կունենաք, իսկ ավելի ուշ՝ դրանք հետաքրքրված համախոհների հետ քննարկելու հնարավորություն: Հնարավոր է՝ դա երկարատև ու արդյունավետ համագործակցության սկիզբ դնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2211 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4