Աստղագուշակ․ հունիսի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3256 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարող եք ապագայի ծրագրեր կառուցել, բայց դրանց իրագործմանն անցնելու համար օրը հարմար չէ. ճանապարհին բազում խոչընդոտներ կլինեն: Փոխարենը հնարավորություն կունենաք գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել, որոնք շուտով պետք կգան: Դուք հեշտությամբ կմտապահեք ցանկացած տեղեկատվություն և արագ կհասկանաք՝ ինչպես կարելի է այն կիրառել: Հաճելի կլինեն հին ծանոթների հետ շփումները: Երկար ժամանակ բացառապես ընկերական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ինքներդ կուզենաք դա, արդյոք նախաձեռնող կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լավ օր է: Չի կարելի ասել, որ մտածած ամեն ինչ ձեզ մոտ միանգամից կստացվի, բայց կասկած չկա, որ կգտնեք նպատակին տանող ճանապարհը, ինչպիսին էլ որ այն լինի և ինչպես էլ դասավորվեն պայմանները: Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշները հանձնվել են: Հաճելի կլինեն ընկերների հետ շփումները, դուք հաճելի ու ոգեշնչող բառեր կլսեք: Հնարավորություն կունենաք ամրապնդել ընտանեկան հարաբերությունները, պարզել ոչ միանշանակ իրավիճակները, որոնց պատճառով նախկինում կոնֆլիկտներ են առաջացել: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք հյուրեր ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք կուզենաք անկախ ամեն ինչից հասնել ուզածին, ուժերն ու էներգիան չեք խնայի և կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Ճիշտ է, դա բոլորին չէ, որ դուր կգա: Շրջապատողների մեջ կլինեն մարդիկ, որոնք կնախանձեն ձեզ և նույնիսկ կուզենան վնասել: Կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Կարևոր գաղափարներով կիսվելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Օրը հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու համար: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք, իսկ ինչ-որ մեկը նաև օգնություն կառաջարկի, որը շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է կարևոր գործերի և լուրջ հարցերը լուծելու համար: Դուք շատ բաներում հաջողությունների հասնելու շանս ունեք, միայն պետք է ճիշտ դնեք առաջնահերթություններն ու կենտրոնանաք նրա վրա, ինչն իսկապես ուշադրություն է պահանջում: Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումները, ի տարբերություն շրջապատողների խորհուրդների, շատ օգտակար կլինեն: Թուլանալու, հանգստանալու և հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի երեկոյան մոտ: Այս ժամանակը հարմար է նաև հին ծանոթներին ձեր մասին հիշեցնելու, ընկերական կամ գործնական կապերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար է ուժերը վերականգնելու, հաճելի ժամանակ անցկացնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք գիտեն, թե ինչով կարող են ձեզ ուրախացնել: Վճռական գործողությունների հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսքը երկարաժամկետ ծրագրերի կամ լուրջ ծախսեր պահանջող գործերի մասին է: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք հաջող կլինեն: Ընդ որում՝ ավելի լավ է իրեր ձեռք բերեք ոչ թե ձեր, այլ ուրիշների համար: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: Չեն բացառվում անսովոր մարդկանց հետ հանդիպումները, ծանոթությունները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի օր է շփումների, ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Չի բացառվում՝ հենց հիմա հաջողվի ստանալ շատ ազդեցիկ անձանց աջակցությունը կամ համախոհներ գտնել, որոնք կհուշեն՝ ինչպես գործել, ինչ նախաձեռնել: Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ, ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորություն կլինի: Որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը, որոնց մասին նշանի ներկայացուցիչները համարյա մոռացել էին: Խոշոր գնումների հարցում մի շտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարող է թվալ, թե ողջ աշխարհն է դուրս եկել ձեր դեմ, բայց այդպես չէ: Պարզապես հիմա ամենաբարենպաստ պահը չէ: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, պետք է մի փոքր սպասեք: Եթե ուզենաք կիսվել ձեր ապրումներով, ընտրեք մարդկանց, որոնք իսկապես հասկանում են ձեզ ու նախկինում բազմիցս աջակցել են: Հեռու մնացեք քննադատելու, նկատողություններ անելու սիրահարներից. նման մարդիկ կվշտացնեն ձեզ: Աշխատանքի, բիզնեսի կամ ֆինանսների հետ կապված որոշումների հարցում մի շտապեք: Այստեղ հեշտ կլինի սխալվելն ու ցանկալին իրականության տեղ ընդունելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դուք չպիտի վախենաք ու վշտանաք: Շանս կա՝ այնպիսի հաջողությունների հասնեք, որոնց հույսը նախկինում չունեիք: Էներգիա շատ կունենաք այնտեղ, որտեղ մյուս նշանների ներկայացուցիչները ուժասպառ կլինեն, դուք պատրաստ կլինեք շարժվել դեպի նպատակը: Օրվա երկրորդ կեսը ավելի հագեցած կլինի, քան առաջինը, քանի որ ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն սեփական, այլև ուրիշների գործերով: Դա կնյարդայնացնի: Աշխատեք հույզերին չտրվել, քանի որ դրանք ձեզ շատ հեռուն կարող են տանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, գործարքներ, որոնք եկամուտ կբերեն: Դուք կշռադատված որոշումներ կընդունեք, ոչ մի ավելորդ ծախս չեք անի, կասկածելի արկածախնդրություններին չեք մասնակցի: Չեն բացառվում աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Մտերիմների հետ տարաձայնություններ կլինեն, բայց դուք կգտնեք վեճեր բաց չթողնելու, ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը վերականգնելու ձևը: Որոշ Աղեղնավորներ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին, կհարթեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Հավանական են սիրային անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր տարաձայնություններ սովորականից շատ կլինեն: Դուք ամենատարբեր հարցեր պետք է քննարկեք, տարահամոզեք կասկածողներին, բացատրեք այն, ինչ նախկինում ակնհայտ էր թվում: Աշխատեք հանգստություն պահպանել, բարեհամբույր լինել: Լարված պահերից ու կոնֆլիկտներից խուսափելու համար դա էլ բավարար կլինի: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Հավանական են գնումներ կամ ներդրումներ: Ֆինանսներին վերաբերող հարցերում թեթևամիտ չեք լինի ու ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման և այլ օգտակար գործերի համար: Դուք իսկապես կտարվեք նրանով, ինչով կզբաղվեք, չեք կորցնի հետաքրքրությունը, քանի դեռ սկսածն ավարտին չեք հասցրել: Հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները: Մարդիկ, որոնք ձեզ նեղացրել են, կուզենան քավել իրենց մեղքը: Օրվա վերջին հավանականեն լավ նորություններ՝ կապված ամենամտերիմներից մեկի հետ: Այդ հատվածը հնարավորություն կտա լուծել տնային խնդիրները, հաղթահարել ընտանեկան տարաձայնությունները: Կարող եք քննարկել ծրագրերը, բայց չարժե շատ հեռու ապագա գնալ. ձեզ դեռ շատ անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին արժե զգույշ լինել վտանգ կա՝ սխալ անեք, իսկ չմտածված արարքները դժվարություններով կավարտվեն: Մի շտապեք դատել մարդկանց ու նրանց արարքների մասին, մի վստահեք առաջին տպավորությանը, ցանկացած ինֆորմացիա ստուգեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ վստահ ու հանգիստ կզգաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք կփորձեք ստեղծագործաբար մոտենալ այն ամենին, ինչով կզբաղվեք, իսկ դա հաճախ կօգնի հաջողության հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|