ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3180 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա համար ոչ մի լուրջ ու կարևոր բան մի ծրագրեք, քանի որ ուժերի պակաս կզգաք, կենտրոնանալն էլ դժվար կլինի: Առօրյա գործերն ավելի հոգնեցնող կլինեն, քան սովորաբար, բայց դուք դրանցից գլուխ կհանեք: Բացի այդ, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ, աջակցություն կառաջարկեն:

Հաճելի կլինեն ընկերների հետ շփումները, սակայն խուսափեք այն թեմաների քննարկումներից, որոնք կարող են ինչ-որ մեկի համար տհաճ լինել: Զգույշ է պետք լինել գումարի հետ, քանի որ դրանք թեթևամիտ ձևով կծախսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ օր է: Իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, նորերն էլ կհայտնվեն, բայց շատ հուզվել պետք չէ, դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Ծանոթները հաճույքով կօգնեն ամեն հարցում, կաջակցեն ձեր գաղափարներին:

Օրը հարմար է գործնական և անձնական բնույթի կարևոր հարցերը քննարկելու համար: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ վիճում էիք: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ հարմար է ուսման համար: Դուք հասարակ լուծումներ չեք փնտրի, միշտ կաշխատեք հասնել ճշմարտությանն ու կարևոր հարցերին ճիշտ պատասխաններ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր շատ բան պետք է սովորեք: Գործեր սովորականից շատ կլինեն, երբեմն ազատ ժամանակ չեք ունենա շունչ քաշելու համար: Ինչ նպատակ էլ դնեք ձեր առաջ, հիշեք, որ լավ է զգույշ գործեք: Ռիսկի դիմել չարժե. նույնիսկ մանրուքներում ինչքան զգույշ լինեք, այնքան քիչ կլինեն ցավալի թյուրիմացությունները, անհարմար իրավիճակներն ու հիմար խնդիրները:

Շատ Երկվորյակների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Չի բացառվում՝ հենց ձեր գիտելիքների շնորհիվ մտերիմներից ինչ-որ մեկը կարողանա խուսափել լուրջ խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, բայց հաճելի տպավորություն կթողնի: Հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր բանով, շփվել մարդկանց հետ, որոնք թանկ ու հոգեհարազատ են ձեզ: Սակայն պետք չէ լրիվ մոռանալ լուծում պահանջող գործերի ու խնդիրների մասին, քանի որ դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի մինչև կեսօր:

Երեկոն հարմար է ընտանեկան գործերի և մտերիմների հետ շփվելու համար: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում, վեճերի համար առիթներ չեն ստեղծվի: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում որոշումներ ընդունվեն, որոնք կարևոր կլինեն բոլորի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է մոտ ապագայի մասին մտորելու և գործողությունների ծրագիր կազմելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակը, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնի խուճապի չմատնվել, երբ ինչ-որ բան այնպես չընթանա, ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն:

Ընկերները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին: Դուք կկարողանաք ձեր գաղափարներով ամենատարբեր մարդկանց հետաքրքրել: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, որոնք նախկինում բացառապես սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին դժվարություններ կառաջանան: Դրանք լուրջ չեն լինի, բայց կփչացնեն ձեր տրամադրությունը: Եթե շատ չվշտանաք, շուտով կգտնեք ծագած խնդիրները լուծելու ձևը: Հիշեք, որ լավագույն լուծումները առաջինը չեն գալիս մտքին, իսկ ճիշտ պատասխանները միշտ չէ, որ դրված են մակերեսին:

Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ. այսօր նրանք սովորականից շատ ձեր հոգատարության և աջակցության կարիքը կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի ու բիզնեսի մասին զրուցելու, ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դուք էներգիայով լի կլինեք, շատ բանի ունակ կլինեք, ուժերը չեք խնայի ուզածը ստանալու համար: Շատ հարցեր արագ կլուծվեն, իսկ եթե դա տեղի չունենա, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել ուզածին ինչ-որ ձևով հասնելու համար: Երբեմն անսպասելի կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Բարենպաստ օր է նոր ծանոթների հետ շփվելու համար: Նրանց համակրանքը շահելը դժվար չի լինի: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը ձեր առաջ բարդ խնդիրներ կդնի: Դրանք միանգամից լուծել չի ստացվի: Իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչ մտածելու համար ժամանակ է պետք: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Իսկ ահա շրջապատողների տված խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, երբեմն էլ պարզապես կխանգարեն:

Հնարավոր են չծրագրված ծախսեր, որոնց պատճառով հուզվել չարժե, քանի որ շուտով ձեզ դրամական մուտքեր են սպասվում: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Այն դրական փոփոխություններ է խոստանում և փոխհասկացողության հասնելու, տարաձայնություններն անցյալում թողնելու շանս կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած, բարենպաստ օր է: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Չի բացառվում պատասխաններ ստանաք կարևոր հարցերին, կարողանաք հասնակալ՝ ինչպես է պետք գործել նպատակներին հասնելու համար: Լավ է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա: Այդպես ավելի հեշտ կլինի առաջ շարժվելը, ստիպված չեք լինի զրույցների ու բացատրությունների վրա ժամանակ ծախսել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, լարված պահեր մտերիմների հետ շփումներում: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, բայց տրամադրությունը կարող է փչանալ: Բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է շփումների համար: Մի վախեցեք շրջապատողների հետ կիսվել ձեր գաղափարներով: Շատերը պատրաստ կլինեն աջակցել դրանց, օգնել կյանքի կոչել մտածածը: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, մանկության ընկերները: Կպարզվի, որ վերջին հանդիպումից հետո ավելի շատ ընդհանուր հետաքրքրություններ եք ձեռք բերել:

Օրվա առաջին կեսին արժե կենտրոնանալ ավելի վաղ սկսած գործերի ավարտի վրա: Հետո հնարավորություն կունենաք լրիվ նոր բան ստանձնել: Այստեղ կարևոր կլինի չշտապելը. հենց առաջին քայլերը ամենակարևորը կլինեն, այնպես որ՝ դրանք պետք է լավ մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաճելի կլինի: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, որ հարցերին արժե պատասխաններ գտնել: Հնարավորություն կունենաք գլուխ հանել ոչ վաղ անցյալի իրավիճակներից, հասկանալ, թե որ հարցերում եք սխալվել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփվելու համար: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կգտնվեն նաև զբաղմունքներ, որոնք բոլորին կգրավեն: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Շրջապատողների և հատկապես մտերիմների հետ ներդաշնակ հարաբերություններ պահպանել կհաջողվի միայն այն դեպքում, եթե ցույց տաք, որ պատրաստ եք լսել ուրիշի կարծիքը ու նշանակալի զիջումների գնալ: Որոշ Ձկներ ստիպված են լինելու հաշտեցնել վիճողներին, օգնել շրջապատողներին փոխհամաձայնության հասնել:

Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, իսկ սպասված դրամական մուտքերը կուշանան: Գնումների հարցում մի շտապեք, եթե չեք ուզում բարդ վիճակում հայտնվել: Ցանկալի չէ պարտքով գումար վերցնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3180 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3