ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2037 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է: Այն հարմար է ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերի համար: Հաճույքով նոր բան կստանձնեք, չեք վախենա ռիսկի դիմել, եթե դրա անհրաժեշտությունը լինի ու հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Հնարավորություն կունենաք նոր համախոհներ ու նույնիսկ հովանավորներ գտնել. դրա հետ միասին, աշխատեք չկապվել պարտավորություններով ու այնպիսի խոստումներ չտալ, որոնք կատարելը բարդ է լինելու:

Անձնական հարաբերություններում նշանակալի փոփոխություններ չեն լինի: Այս հարցում նախաձեռնողականություն մեծ զգուշությամբ պետք է ցուցաբերեք. այն միշտ չէ, որ կողջունվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հեշտ չի սկսվի, բայց իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե կշռադատող ու սառնասիրտ լինեք, բարկությանը չտրվեք ու չմտածված արարքներ չգործեք: Լավ կանցնեն ուղևորությունները, հաճելի կլինի երկարատև ճամփորդության սկիզբը: Չեն բացառվում պատահական հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք. հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք:

Ինչ-որ նոր բան սկսելուց առաջ համոզվեք, որ բոլոր հին գործերը բարեհաջող ավարտին եք հասցրել: Եթե ավելի ուշ դրանց վերադառնալու անհրաժեշտություն առաջանա, քաոս կստեղծվի, որը ձեզ շատ կնյարդայնացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան աշխատեք խուսափել վեճերից, հատկապես այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր ֆինանսական բարեկեցությունն ու կարիերայի հնարավոր զարգացումը: Շատ կարևոր է ձեզ հանգիստ պահելը. նույնիսկ եթե ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, հույզերը մի ցուցադրեք: Ինչքան քիչ ձեր մասին իմանան շրջապատողները, այնքան լավ. պետք չէ կիսվել գաղտնիքներով:

Օրվա երկրորդ կեսին հոգնածության, հուզական դատարկության զգացում կունենաք: Այդ հատվածում սահմանափակեք կապերը, քանի որ բացասաբար տրամադրված անձինք իրենց նպատակներին հասնելու համար կարող են օգտվել ձեր վիճակից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ օր է հատկապես նրանց համար, ովքեր սովոր չեն միայնակ գործել ու նախընտրում են, որ համախոհները միշտ կողքին լինեն: Ձեզ համար դժվար կլինի նույնիսկ ամենամտերիմների հետ լեզու գտնելը. երբեմն տարաձայնությունների պատճառ կդառնան լրիվ դատարկ բաները: Կհիշվեն հին վիրավորանքները, որոնց պատճառով երկար ժամանակ ներդաշնակ ու հարթ դասավորված հարաբերությունները կլարվեն:

Աշխատավայրում հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել գործերը: Գումարի հետ զգույշ եղեք: Լավագույն օրը չէ սպոնտան գնումների ու չմտածված գործարքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է աշխատանքի ու մասնավորապես նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու համար. նրանց վրա կարող եք լավ տպավորություն գործել: Պետք կգա նախկինում ստացած փորձը. նոր խնդիրները նման կլինեն այն խնդիրներին, որոնք ժամանակին հաջող լուծել եք: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները:

Ցանկալի չէ հարազատների հետ ընտանեկան գործերը քննարկելը, քանի որ նույնիսկ հայացքների մեջ աննշան տարբերությունը վեճի պատճառ կարող է դառնալ: Երեկոյան հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք, հին ծանոթներն էլ կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 

 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է կարևոր ու բարդ գործերի համար: Շատ օգտակար կլինի հին ծանոթների օգնությունը: Արագ կյուրացնեք ուրիշի փորձն ու հաճույքով կկիսվեք ձեր փորձով. չի բացառվում հաճելի ու արդյունավետ համատեղ գործունեությունը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնի:

Հավանական են նվերներ ու անակնկալներ: Ֆինանսական վիճակը բարենպաստ է, հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Նշանի որոշ ներկայացուցիչներ հաջող գնումներ կանեն: Կարող եք պատրաստվել վերանորոգման, գնել այն, ինչ անհրաժեշտ է դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Փոքրիկ խնդիրներից խուսափել հազիվ թե ստացվի: Չեն բացառվում տհաճ պատահարները, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլաններն ու հետաձգել գործերը: Երբեմն չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել սկսածը. նման իրավիճակները ձեզ շատ կվշտացնեն: Աշխատեք ուշադրություն դարձնել օրվա ընձեռած հնարավորություններին:

Ուղևորությունները անհաջող կանցնեն, ավելի շատ ժամանակ կխլեն, քան ակնկալում էիք: Որոշ Կշեռքներ կուշանան նշանակված հանդիպումներից, և հենց դա կխանգարի լավ տպավորություն թողնել: Խոստումներ լավ է չտալ. դրանք պահելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հավանական են աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ: Չի բացառվում՝ նոր հոգսեր ու պարտականություններ հայտնվեն, մեծանա պատասխանատվությունը: Եկամուտները նույնպես կաճեն, բայց ոչ միանգամից. պետք է մի քիչ սպասեք:

Ցանկալի է ժամանակ հատկացնել մտերիմներին: Նրանք օգնության կարիք կունենան ու իրենց հերթին կանեն ամեն հնարավորը ձեզ աջակցելու ու ուրախացնելու համար: Կարող եք հանդիպել հին ընկերների հետ. նրանց հետ շփումները ձեզ կոգեշնչեն, նոր գաղափարներ կտան: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար, որոնք հաճելի ու հիշարժան կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի: Չնայած դժվարություններին՝ կհասնեք ձեր նպատակներին, կյանքի կկոչեք մտահղացումները: Խոչընդոտները միայնակ հաղթահարելու կարիք չկա, քանի որ դուք ընկերներ ու օգնականներ ունեք, որոնց վրա կարող եք հույս դնել:

Չեն բացառվում նոր ծանոթությունները: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Հավանական է ռոմանտիկ պատմության սկիզբ: Նոր հարաբերությունները արագ կզարգանան: Թույլ տվեք, որ դրանք իրենց հունով զարգանան. դա կօգնի խուսափել հիասթափություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առաջատարի հատկանիշները ցուցադրելու հնարավորություն կունենաք, ցույց կտաք, որ կարող եք ղեկավարել մարդկանց, ձեզ վրա վերցնել անփորձների ու նրանց համար պատասխանատվությունը, ովքեր չեն կարողանում որոշումներ ընդունել կամ պարզապես վախենում են ինքնուրույն գործել: Հաճախ ձեզ խորհուրդների հարցով կդիմեն մարդիկ, որոնց պակասում է ինքնավստահությունը:

Օրը հիանալի է շրջապատողներին ձեր տաղանդները, գիտելիքներն ու կարողությունները ցուցադրելու համար: Վատ մի զգացեք պատմել ձեր ձեռքբերումների մասին. դա որպես գլուխգովանություն չի դիտվի: Երեկոն կուրախացնի հետաքրքիր առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին զգույշ եղեք. հնարավոր են տհաճ պատահարներ, իրադարձություններ, որոնք կխախտեն ձեր պլանները: Նոր իրավիճակում կողմնորոշվելու համար ձեզ ժամանակ է պետք:

Չեն բացառվում ընտանեկան կոնֆլիկտները, դժվար կլինի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ լեզու գտնելը: Օրը հարմար է ճամփորդություններ, գործնական ուղևորություններ սկսելու համար: Նույնիսկ եթե առանց կոնկրետ նպատակի ճամփա գնաք, դա օգտակար կլինի. անցյալում կմնան հին խնդիրներն ու նոր հեռանկարներ կբացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն արդյունավետ է գործնական շփումների համար: Մասնագիտական կապեր հաստատելու, նոր գործընկերներ ձեռք բերելու ու պոտենցիալ գործատուների ուշադրությունը գրավելու հնարավորություն կունենաք: Հաջողությամբ գլուխ կհանեք ֆինանսներին ու ունեցվածքին վերաբերող ցանկացած հարցից. հաջող կլինեն գործարքներն ու գնումները:

Ներդաշնակ կդասավորվեն ընտանեկան հարաբերությունները, մտերիմները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու կհետևեն դրանց: Կհաջողվի հանգիստ քննարկել անցյալի տհաճ իրավիճակներն ու լուծում գտնել հին խնդիրներին: Երեկոն կուրախացնի բարեկամներից մեկի հետ կապված լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2037 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4