ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4842 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օգտակար կլինի անցյալի մասին հիշելը: Հիմա դուք կարող եք վերլուծել ձեր արարքները, հասկանալ, թե ինչ հարցերում եք ճիշտ եղել, իսկ որ հարցերում եք սխալվել: Արժե դիմել հին ընկերներին. նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Նրանք, ովքեր կասկածում են իրենց ուժերին, պետք է դիմեն մարդկանց, որոնք հարուստ կենսափորձ ունեն. վերջիններս լավ խորհուրդներ կտան: Եթե վերջին շրջանում մտորում էիք, որ վնասակար սովորույթներից հրաժարվելու և դրանք օգտակարներով փոխարինելու ժամանակն է, այսօր դա անելը ձեզ մոտ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ միանշանակ օր է: Այն կարող էր անհաջող դասավորվել, եթե չլիներ մարդկանց հետ լեզու գտնելու ձեր ունակությունը: Շրջապատողները հաճույքով օգնության կշտապեն, կաշխատեն ազատել ձեզ խնդիրներից ու հոգսերից: Շնորհակալությամբ ընդունեք այն և նոր ընկերներ ձեռք կբերեք, որոնց վրա կարող եք դժվար պահին հենվել:

Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր և հաջող գործարքներ: Կարող եք զբաղվել տնային գործերով. դրանք կօգնեն մտքերը կարգի բերել, իսկ երբեմն էլ կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնացեք լուրջ գործերի վրա, քանի որ այսօր ամենակարևոր նպատակներին հասնելու շանս կունենաք: Կարևոր է ոչ միայն իրավիճակը տեսնել ընդհանուրի մեջ, այլ նաև ուշադրություն դարձնել մանրուքներին. դրանցից մեկը կարող է վճռական դեր խաղալ: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն այսօր ճշգրիտ ու ժամանակին հուշումներ կանի:

Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ ու շատերին դուր կգաք: Կարող են ընկերական ու սիրային հարաբերություններ սկսվել: Երկու դեպքում էլ դրանք ձեզ համար հաճելի և օգտակար կլինեն: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ուրախացնել մտերիմներին, օգնել նրանց գլուխ հանել բարդ իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է՝ հագեցած հաճելի իրադարձություններով: Այն ոչ միայն դրական հույզեր, այլև կարևոր հաղթանակներ է խոստանում: Դուք նոր իրավիճակում խուճապի չեք մատնվի, արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Շատ Խեցգետիններ գլուխ կհանեն նրանից, ինչից նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեին:

Ուրախ ժամանակ անցկացնելու, ձեր տրամադրությունը բարձրացնող գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները և դուք շատ ուրախ կլինեք դրա համար: Դուք բաց չեք թողնի գործնական կապերը վերականգնելու շանսը. դրանք շուտով ձեզ պետք են գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն ավելի հարմար է մտորումների, քան կոնկրետ գործողությունների համար: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ վերլուծեք ձեր փորձը: Այն կհուշի, թե որ նախաձեռնություններն են լավը, իսկ որոնք՝ անհեռանկարային: Այսօր ստացվող բոլոր առաջարկներին չի կարելի համաձայնությամբ պատասխանել:

Մտերիմների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար անկեղծություն է պետք: Աշխատեք նույնիսկ մանրուքներում չխորամանկել, անկեղծ եղեք ինքներդ ձեր ու շրջապատողների հետ, և այդժամ բոլոր խնդիրներն արագ կլուծվեն: Կհաջողվի պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող ու հաճելի կանցնի, եթե չշտապեք: Նկատի ունեցեք, որ նպատակներն իրագործելու ճանապարհը այնքան կարճ ու թեթև չի լինի, որքան կուզենայիք: Բայց դուք համառ կլինեք ու դժվարություններից չեք վախենա, այդ իսկ պատճառով անպայման կհասնեք ձեր ուզածին, թեկուզ՝ մի փոքր ուշ:

Երեկոն սիրային պահերով լի կլինի: Ձեզ համար իսկապես թանկ մարդու հետ շփումները հաճույք կպարգևեն: Կարող եք միասին ապագային վերաբերող ծրագրեր կառուցել ու քննարկել դրանք: Չի բացառվում՝ նոր գաղափարներ ունենաք, որոնք կուզենաք մոտ ժամանակներս կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նույնիսկ աննշան հաջողությունների հասնելու համար պետք է լուրջ տրամադրվել: Դուք կուզենաք թուլանալ ու հանգստանալ, վստահել ճակատագրին և պարզապես սպասել, մինչև ամեն ինչ ձեր ուզածի նման դասավորվի: Բայց իրավիճակը գործողություններ է պահանջում, այնպես որ՝ հավաքեք ուժերն ու ինչ-որ օգտակար բանով զբաղվեք:

Հնարավոր են դժվարություններ շփման մեջ, տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Սովորականից հաճախ պետք  զիջումների գնաք, իսկ դա ձեր սրտով չի լինի: Սակայն հիմա կարևոր է խուսափել լուրջ կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահասարակ օրը չէ: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, իսկ դա կնյարդայնացնի: Աշխատեք վերահսկել հույզերը: Օգտվեք հարմար պահից ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, անպիտան բաներից ազատվելու, առաջնահերթությունների ու ապագայի ծրագրերի մեջ որոշակիություն մտցնելու համար:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր դժվարությամբ կխուսափեն մտերիմների հետ կոնֆլիկտներից: Կարող են հիշվել հին խնդիրները, փոխադարձ դժգոհությունների պատճառներ կլինեն: Աշխատեք հարթել սուր անկյունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ունակ կլինեք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, նաև նրանց, որոնց հետ նախկինում շատ էիք վիճում: Հին ընկերները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին, նույնիսկ ամենահամարձակներին: Ղեկավարվեք առողջ բանականությամբ ու զգույշ եղեք. հիմա լավ է հրաժարվեք ռիսկային նախաձեռնություններից:

Ցանկալի չեն խոշոր գնումներն ու գործարքները, դուք հակված կլինեք գումարին թեթևամտորեն վերաբերվել, գերագնահատել ձեր ֆինանսական հնարավորությունները: Չարժե մասնակցել կասկածելի միջոցառումներին ու արկածախնդրություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար է մտորելու և ապագայի ծրագրեր կազմելու համար: Այսօր ընդունած որոշումները ճիշտ կլինեն, դուք դրանց համար չեք զղջա: Անսխալ կընտրեք համախոհներին, նրանց, ում կարելի է դիմել օգնության ու խորհուրդների խնդրանքով: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ձեր կողմն անցնել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Նրանց հետ կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը՝ խուսափելով տարաձայնություններից ու վիրավորանքներից: Նրանք, որոնց հետ նախկինում լեզու գտնելը դժվար էր, նախաձեռնող կլինեն, մոտենալու առաջին քայլերը կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է կարևոր գործ ստանձնելու համար, որը ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ հետաձգում էիք: Հիմա դուք ունակ կլինեք կյանքի կոչել մտածածը, նույնիսկ եթե պայմանները լավագույնս չդասավորվեն: Աջակցության կարիք չի լինի, դուք ինքներդ էլ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք զբաղվել սիրելի գործով: Այն կրկին հաճույք կպատճառի: Կուրախացնեն այն մարդկանց հետ շփումները, որոնք կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լարված օր է: Դուք պետք է շատ պահանջկոտ լինեք ինքներդ ձեր հանդեպ, քանի որ ձեր թուլություններն ու վնասակար սովորույթները հիմա ձեր դեմ կաշխատեն: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա մանրուքները նկատելու ունակությունը: Հենց դրա շնորհիվ նրանք լուրջ սխալներ չեն անի, թակարդը չեն ընկնի:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Վտանգ կա անհաջող գործարք կնքեք, վստահեք մի մարդու, որը խարդախ նպատակներ է հետապնդում: Ցանկալի չէ վարկ վերցնելն ու գնումներ անելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4842 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3