ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3110 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բազում նոր գաղափարներ կունենաք: Դրանցից յուրաքանչյուրը յուրովի լավը կլինի, այնպես որ՝ հեշտ չի լինի որոշելը, թե որն եք ուզում իրականացնել առաջին հերթին: Դուք շատ ու արդյունավետ կաշխատեք, չեք վախենա դժվարություններից ու կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմանները լավագույնս չդասավորվեն: Ձեզ կհաջողվի նույնիսկ բարդ իրավիճակներում լուսավոր կողմ տեսնել: Ցանկացած տարաձայնություն արագ և առանց ավելորդ հույզերի կկարգավորեք:

Օրը հետաքրքիր գործերով հագեցած կլինի, բայց չարժե մոռանալ նաև հանգստի մասին: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ոչ մեծ դադար վերցնելը, և դուք ձեզ անմիջապես ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդյունավետ օր է: Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, բայց դուք ցանկացած խնդրից աշխատասիրության ու հնարամտության շնորհիվ գլուխ կհանեք: Երբեմն ստիպված եք լինելու դիմել ոչ ստանդարտ մեթոդների, բայց դա ձեզ չի վախեցնի, լրիվ հակառակը: Ձեզ դուր կգա փորձարկումներ անել, նոր բան փորձել, և նույնիսկ եթե արդյունքը այնքան լավը չլինի, որքան կուզենայիք, դուք չեք հիասթափվի:

Մտերիմների հետ վեճերը քիչ հավանական են: Նունիսկ եթե ինչ-որ բանում համաձայն չեք, կհաջողվի խաղաղ պայմանավորվել. յուրաքանչյուրը պատրաստ կլինի լսել մյուսի կարծիքը: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Զրույցների ժամանակ կկարողանաք ճիշտ տոն ընտրել, արագ զրուցակիցներին գրավել ձեր կողմը: Կարող եք նոր գործեր ստանձնել, օգնել ցանկացողներ կգտնվեն: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Չի բացառվում՝ ձեր փորձը պետք գա նաև ուրիշներին:

Հնարավորություն կունենաք գլուխ հանել անձնական խնդիներից, բայց շրջապատողների հարմարավետության համար պետք է ինչ-որ բան զոհեք: Նշանի բոլոր ներկայացուցիչները պատրաստ չեն լինի անել դա: Աշխատեք փոխզիջման հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է պրակտիկ հարցերն ու խնդիրները լուծելու համար: Ինչքան քիչ երևակայեք ու ամպերում սավառնեք, այնքան լավ արդյունքների կհասնեք: Չարժե շատ մտորել անցյալի մասին, հատկապես այն սխալների, որոնք արդեն գործել եք: Ավելորդ ինքնաքննադատությունը հիմա ձեզ պետք չէ: Աշխատեք ուշադրություն դարձնել նոր հնարավորություններին, որոնք կընձեռի այս օրը: Դրանք բաց թողնելը ցավալի կլինի:

Կենսական պոտենցիալը բարձր է, նույնիսկ շատ մեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա: Բայց ցանկալի է խուսափել հուզական լարվածությունից, սթրեսային իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է գործնական հարցերը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչքան բարդ կլինեն դրանք: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ընդդիմախոսների հետ, շանս կա՝ ձեր կողմը գրավեք նրանց, ովքեր նախկինում ձեր թշնամիներին էին աջակցում:

Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր ձգտում են անձնական կյանքում լուրջ փոփոխությունների ու պատրաստ են ճակատագրին ընդառաջ առաջին քայլն անել: Դուք լավ կիմանաք՝ ինչ է ուզում և կստանաք հենց դա: Շրջապատողներին դուր կգա ձեր նպատակասլացությունը: Մարդիկ, որոնք նախկինում ձեր տաղանդները չէին նկատում, կզղջան, որ ավելի ուշադիր չեն եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը խնդիրներ ու ոչ միանշանակ իրավիճակներ կբերի, ձեզ համար երբեմն դժվար է լինելու: Բայց եթե ջանքեր գործադրեք, հաջողությունների կհասնեք, տրամադրությունն էլ կլավանա: Ցանկալի է զբաղվել հանգիստ աշխատանքով, որը կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն է պահանջում: Զրույցներն էլ ձեզ չեն հոգնեցնի, դրանցից գոնե կկարողանաք օգտակար ինֆորմացիա ստանալ:

Որոշ դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ պետք է նոր ծանոթներին մոտեցում գտնեք կամ պայմանավորվեք նրանց հետ, ովքեր այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է մասնագիտական հարցերը քննարկելու համար: Աշխատանքի հետ կապված նոր ու հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն: Դուք կարող եք ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում հաճախ եք վիճում: Անցյալում կմնան ղեկավարության ու գործընկերների հետ կոնֆլիկտները:

Օրը պիտանի ծանոթություններ կբերի: Այն կարող է կապված լինել նոր հարաբերությունների սկզբի հետ, որոնք արագ կարևոր կդառնան ձեզ համար: Դա վերաբերում է նաև անձնական ոլորտին: Ձեր ինտուիցիան սուր կլինի, կօգնի ճիշտ տպավորություն կազմել այն մարդկանց մասին, որոնց առաջին անգամ եք տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եկել է պահը ցույց տալու շրջապատողներին, որ ունակ եք նրան, ինչին նրանք ընդհանրապես չէին սպասում: Ձեր այսօրվա արարքներն ու արտահայտությունները շատերին կզարմացնեն, բայց հենց դրանց շնորհիվ նոր օգնականներ ու նվիրված համախոհներ կհայտնվեն: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք ընդունելուց հետո կսկսեք լրիվ նոր ոլորտում կարիերա կառուցել: Դա հեշտ չի լինի, բայց հետաքրքիր կլինի:

Հեշտ չեն տրվի միապաղաղ գործերը, որոնք մանրուքներին ուշադրություն կպահանջեն: Դուք հաճախ կշեղվեք, իսկ դա սխալների կհանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք որոշումներ ընդունել, առավել ևս՝ կյանքի կոչել դրանք: Նույնիսկ եթե ամեն ինչ պարզ ու հասկանալի է թվում, մի ծուլացեք ևս մեկ անգամ ուսումնասիրել իրավիճակը. ամենայն հավանականությամբ կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չէիք դարձրել:

Օրվա կեսին հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ, որոնք ձեզ շատ հարցերում կաջակցեն: Այդ հատվածում արժե զրուցել ապագայի ծրագրերի մասին. ինքնատիպ գաղափարներ կունենաք: Երեկոն հարմար է պասիվ հանգստի, չհոգնեցնող զբաղմունքների համար: Լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անցանկալի է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի: Հրաշալի ժամանակ է կուտակված գործերից գլուխ հանելու և հնարավոր ամեն տեղ կարգուկանոն հաստատելու համար: Արժե մինչև ճաշ լուծել ֆինանսական հարցերը. հետո ավելի բարդ է լինելու: Ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ վրա ճնշում գործադրել, որին դիմակայելը հեշտ չի լինի: 

Երեկոյան մոտ կուժեղանա շփվելու ձգտումը: Բարեբախտաբար հաճելի զրուցակիցների գտնելը դժվար չի լինի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնք լավ լուրեր կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած օր է: Շատ բան պետք է հասցնեք, և ինչքան շուտ մտորումներից ակտիվ գործողությունների անցնեք, այնքան լավ: Գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի: Օրվա կեսին արժե ձեր մասին հիշեցնեք մարդկանց, որոնք ժամանակին աջակցություն ու հովանավորություն են խոստացել: Օգտվեք ձեր հմայքից, և այն կօգնի ստանալ ուզածն ու նոր համախոհներ գտնել:

Օրվա երկրորդ կեսին պետք է զբաղվեք ձանձրալի գործերով: Դուք կնախընտրեիք այն մեկ ուրիշին հանձնարարել, բայց բոլորին հասկանալի կլինի, որ ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթև ու հաջող օր է: Այն առատաձեռն կլինի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով, ոգեշնչող իրադարձություններով: Դուք ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները, հաճույքով կաջակցեք նրանց, ովքեր զբաղված են հետաքրքիր ծրագրերի իրագործմամբ: Հավանական են անսովոր ծանոթություններ: Որոշ Ձկներ կշփվեն մարդկանց հետ, որոնց մասին շատ լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝ նոր ընկերներ գտնեք:

Դուք հաճույքով կզբաղվեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով, որոնք թույլ կտան զարկ տալ երևակայությանը: Ավելի բարդ կլինի զբաղվել նրանով, ինչը կարգապահություն ու կենտրոնացվածություն է պահանջում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3110 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3