ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2229 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք անցնել նոր գործերին: Հիմա հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերն ու ձեզ վրա չափից դուրս շատ բան վերցնել: Խոստումներ մի տվեք, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան կարծում եք: Պլանները կարող են խախտվել, չի բացառվում՝ ինչ-որ գործեր անորոշ ժամանակով հետաձգեք: Դրանից լուրջ խնդիրներ չեն առաջանա:

Երեկոն հարմար է հանդիպումների ու կարևոր հարցերը քննարկելու համար: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոք դա անել չի կարողանում: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, ովքեր ձեզ հետ կկիսվեն իրենց գաղափարներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ ժամանակ կխլի հին սխալների ուղղումը: Դուք կնախընտրեիք պարզապես մոռանալ դրանց մասին, բայց շրջապատողները դա թույլ չեն տա, այնպես որ՝ պետք է աշխատեք: Հնարավորություն կունենաք օգտակար փորձ ստանալ կամ սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Ձեզ համար կարևորը մի զբաղմունք գտնելն է, որն իսկապես կգրավի ձեզ:

Հավանական են անսպասելի այցեր: Հյուրերը կարող են ձեզ հանկարծակիի բերել, խախտել ձեր պլանները: Մի վշտացեք, քանի որ ավելի ուշ կկարողանաք անել այն, ինչ մտածել եք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարազատների հետ տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան: Երբեմն կթվա, թե նրանց հետ ընդհանրապես հնարավոր չէ նորմալ պայմանավորվել: Համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք փոխզիջումային տարբերակներ փնտրել: Բաց կոնֆլիկտը կարող է երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

Օրը բարենպաստ է աշխատանքի, ուսման, ցանկացած օգտակար գործի համար: Լավ հասկանալով, թե ինչ եք ուզում՝ արագ կհասնեք դրված նպատակներին: Հաճախ հաջող կլինեն ոչ ստանդարտ որոշումները, փորձարկումներն էլ հրաշալի արդյունքներ կտան: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին. դրանք կյանքի կոչելու շանս ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ֆինանսական հարցերը լուծելիս զգույշ եղեք: Չեն բացառվում նշանակալի կորուստները, անհաջող գնումները: Սխալներից խուսափել կկարողանան նրանք, ովքեր կլսեն հին ծանոթների խորհուրդներն ու որոշումների հարցում չեն շտապի: Համեմատեք բոլոր տարբերակները, որպեսզի ընտրեք ամենից շահավետը:

Սովորական գործերից գլուխ հանելն ավելի բարդ կլինի, քան սպասում էիք. չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգեք պլանավորած զվարճանքներն ու հանդիպումները: Ներդաշնակ կլինեն սիրային հարաբերությունները: Սիրո մեջ հաջողակ կլինեն նույնիսկ նրանք, ովքեր նման ակնկալիք չունեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ արդյունավետ օր է: Դրված նպատակներին հասնելու համար պատրաստ կլինեք աշխատել, և համառությունը պտուղներ կտա: Կարող եք ստանձնել նոր գործերը, նույնիսկ եթե դրանց մասին միայն մոտավոր պատկերացում ունեք. արագ ամեն ինչից գլուխ կհանեք, լուրջ սխալներ չեք անի, իսկ փոքրերն էլ արագ կուղղեք:

Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հավանական են դրամական մուտքեր: Կարող եք տան համար իրեր, մտերիմների համար էլ նվերներ գնել. ընտրության հարցում չեք սխալվի: Օրվա վերջին հավանական են լավ նորություններ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հարմար է ինքնուրույն գործունեության համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա, չշեղվել մանրուքների վրա ու արագ ավարտին հասցնել սկսածը: Ավելի ուշ կգա շփումների համար բարենպաստ ժամանակը: Հավանական են չպլանավորված այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Շատ հմայիչ կլինեք. շատերը կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել:

Օրվա երկրորդ կեսին բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը: Նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Հավանական են հաջող զուգադիպություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Համբերատար եղեք, հակառակ դեպքում սխալներ կանեք: Ուզածին հնարավորինս շուտ հասնելու ցանկությունը երբեմն կստիպի մոռանալ խելամտության մասին ու հիմարություններ անել: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ հետ պահել հակասական արարքներից: Լարված կլինեն մտերիմների հետ հարաբերությունները, ընդհանուր լեզու գտնելն էլ դժվար կլինի: Հավանական են վեճեր գումարի պատճառով ու ընտանեկան բյուջեն պլանավորելիս:

Օրը հարմար է զբոսանքների ու ուղևորությունների համար: Պայմանները փոխելն ու նոր վայրերում լինելն օգտակար կլինի: Այն, ինչ հիմա կիմանաք, ավելի ուշ պետք կգա ձեզ: Չեն բացառվում անսովոր հանդիպումներն ու հետաքրքիր ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լարված, բայց արդյունավետ օր է: Հաճախ կհուզվեք, շատ բաների համար կանհանգստանաք, սակայն չեք մոռանա ձեր նպատակների ու պլանների մասին, կաշխատեք ցանկացած գործից հնարավորինս լավ գլուխ հանել: Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումներին հետևելով՝ կկարողանաք խուսափել խնդիրներից:

Տանը ավելի շատ գործեր կլինեն, քան սովորաբար. դա կապված կլինի փոքրիկ վերանորոգում անելու անհրաժեշտության ու կենցաղային տեխնիկայի փչանալու հետ: Մտերիմները հաճույքով կօգնեն, բայց բարդ հարցերի լուծումից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր կարող եք հետաքրքրվել այն գործերով ու նախագծերով, որոնց հանդեպ նախկինում լրիվ անտարբեր էիք: Առաջին հաջողություններին արագ կհասնեք ու սկսածը կիսատ չեք թողնի, նույնիսկ եթե հասկանաք, որ առջևում դժվարություններ են սպասվում: Ուզածին հասնելու շանս կա, և դուք բաց չեք թողնի այն:

Կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները. անհասկացողությունը, համարյա պատահական վիրավորանքը լուրջ կոնֆլիկտի սկիզբ կդառնան: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, քննադատություններին ու երկիմաստ կատակներին շատ սուր չարձագանքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին պետք է ջանքեր գործադրեք. շատ բան այդ հատվածում սովորականից դժվարությամբ կտրվի: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե չծուլանաք: Երեկոյան փոքրիկ տհաճությունների քանակը կմեծանա, որոնք այնքան էլ լուրջ չեն լինի, բայց ձեզ կստիպեն հուզվել ու բարկանալ: Հետևեք, որ ձեր տրամադրության փոփոխությունից մտերիմները չտուժեն:

Օրը հարմար է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Արագ կհասկանաք, թե ինչը կարող է կարևոր լինել, իսկ ինչը՝ ոչ և կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է: Ինչ էլ որ ստանձնեք, կարող եք չկասկածել, որ արդյունքները հրաշալի կլինեն: Հաճախ կնախընտրեք ձեր ուզածի նման գործել, ոչ այնպես, ինչպես մյուսները: Շրջապատողներին դա կզարմացնի, բայց նրանք անկեղծորեն կուրախանան, երբ հիանալի արդյունքների հասնեք:

Վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Գումարին ու արժեքավոր ունեցվածքին վերաբերող հարցերում սխալներ չեք անի, ոչինչ աչքաթող չեք անի: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու, համատեղ ուղևորությունների ու հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Այդ հատվածում սխալներ անելը, ձեզ սխալ պահելն ու ինչ-որ ավելորդ բան ասելը հեշտ կլինի: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, սահմանափակվեք հին ծանոթների ու ընկերների, իսկապես մտերիմ մարդկանց հետ կապերով:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով ու նոր հնարավորություններով: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան, եթե ինքներդ ուզենաք: Այստեղ կարևոր է հույս դնել ինտուիցիայի վրա. այն հստակ ու ժամանակին հուշումներ կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2229 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7