Աստղագուշակ․ հունիսի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2096 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հիանալի օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Օրինակ՝ կարող եք հրաժարվել վնասակար սովորույթներից: Դա ավելի հեշտ կլինի, քան կարծում եք: Իսկ ահա ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելու համար պետք է ջանքեր գործադրեք: Ճանապարհին հաճախ խոչընդոտներ կառաջանան, դրանք միանգամից հաղթահարել չի ստացվի: Կարող եք հույս դնել միայն ինքներդ ձեզ վրա, քանի որ օգնություն ստանալ հազիվ թե հաջողվի: Բայց դուք չեք նահանջի, կպահպանեք լավատեսությունն ու հաջողության կհասնեք: Չի բացառվում՝ ձեր այսօրվա ձեռքբերումներով հետաքրքրվեն ազդեցիկ մարդիկ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարդ օր է: Գործերից գլուխ հանելն ավելի դժվար կլինի, քան ակնկալում էիք, չեն բացառվում տհաճ անակնկալները: Կարող է պարզվել, որ սխալ ուղի եք ընտրել: Բայց դեռ վաղ է հանձնվել. իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորություն կա: Օգնություն կստանաք, որի հույսը չունեիք, և հենց դրա շնորհիվ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալ: Խելամիտ կկիրառեք այդ ինֆորմացիան ու մրցակիցների հանդեպ առավելություն կստանաք: Հենց այս ժամանակահատվածում ձեզ վիրավորած մարդը կուզենա քավել իր մեղքն ու օգտակար ծառայություն կմատուցի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարդ օր է: Հեշտ հաջողությունների ու արագ անհրաժեշտ արդյունքը ստանալու վրա հույս դնելը սխալ կլինի: Հանգստություն պահպանեք ու աշխատեք ուշադիր հետևել տեղի ունեցողին. եթե ճիշտ եզրակացություններ անեք, կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Ցանկալի չէ մասշտաբային ու բարդ գործեր ստանձնել, լավ է սահմանափակվել ընթացիկ խնդիրների լուծմամբ. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հնարավոր են խնդիրներ ուսման մեջ, նոր ինֆորմացիան մտապահելը սովորականից ավելի բարդ կլինի: Մի քիչ հանգստացեք. ուժերը վերականգնելու համար նույնիսկ փոքրիկ դադարն էլ բավական կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լարված օր է: Շատ խնդիրներ կառաջանան, որոնցից յուրաքանչյուրը անհապաղ լուծում կպահանջի: Աշխատեք ինքնուրույն գործել, կողքից խորհուրդներ ու օգնություն չսպասել. դուք մյուսներից լավ կարող եք գլուխ հանել իրավիճակից, այնպես որ՝ հուշումներից ոչ մի օգուտ չի լինի: Համառությունն ու հաստատակամությունը արժանի պտուղներ կտան: Հրաժարվեք սպոնտան գնումներից, աշխատեք նվազագույնի հասցնել չպլանավորված ծախսերը: Այսօր ֆինանսական գործերում դրսևորած զգուշությունը թույլ կտա խուսափել ապագայի շատ տհաճ պահերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը արդյունավետ կլինի: Ձեզ կհաջողվի շատ լավ բաներ անել ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար: Հաջող կլինեն գնումները, հնարավոր են շահավետ գործարքներ: Նոր մասնագիտական պլաններ կունենաք, բայց մինչև դրանք իրագործելը մի քանի օր կանցնի: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, ռոմանտիկ տարվածությունները: Եթե նոր հարաբերություններ եք սկսում, մի շտապեցրեք իրադարձությունները, թույլ տվեք, որ դրանք իրենց հունով ընթանան: Երեկոն հանգիստ անցկացրեք, հրաժարվեք բազմամարդ միջոցառումներին մասնակցությունից. դրանք ձեզ չեն հետաքրքրի ու հոգնեցուցիչ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը շատ հարմար է հետաքրքիր գործերի համար: Դրանք կարող են լինել և՛ բարդ, և՛ ոչ այնքան. կարևորն այն է, որ ձեռքերը ծալած չեք նստի: Կարող եք ապագայի պլաններ կազմել ու քննարկել դրանք մտերիմների հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Հրաշալի գլուխ կհանեք ֆինանսական հարցերից, խելամիտ կտնօրինեք ձեր գումարն ու լավ խորհուրդներ կտաք մյուսներին: Ուղևորությունները շատ նոր տպավորություններ կբերեն ու բացառապես օգտակար կլինեն: Եթե պատրաստվում եք ճամփա գնալ, աշխատեք ինչ-որ նոր բան սովորել. շուտով դա պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շփումների համար անբարենպաստ օր է: Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, նույնիսկ ամենամտերիմների հետ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը: Կփորձեք խուսափել կտրուկ արտահայտություններից, ձեզ նրբանկատ պահել, բայց երբեմն անկախ ձեր ցանկությունից կվիրավորեք շրջապատողներին: Պետք չէ քննարկել կարևոր հարցերը, ցանկացած լուրջ զրույց էլ լավ է հետաձգել: Զրույցների համար թեթև ու հաճելի թեմաներ ընտրեք: Երեկոն կուրախացնի լավ նորություններով, ինչպես նաև անակնկալ հրավերներով ու առաջարկներով: Եթե վաղուց էիք ուզում ձեր կյանք բազմազանություն մտցնել, հիմա դա անելու հնարավորություն կգտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Տհաճություններից ու փոքրիկ թյուրիմացություններից խուսափելը դժվար կլինի: Բայց եթե նույնիսկ դրանք առաջանան, լավ տրամադրությունը կպահպանեք ու չեք հրաժարվի մտածածից, սխալներ չեք անի: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է պետք շտապել, իսկ երբ՝ սպասել: Դրա շնորհիվ կխուսափեք անհարմար իրավիճակներից: Համառ կլինեք, երբեմն դա կնյարդայնացնի շրջապատողներին, բայց նրանք հարգանքով կվերաբերվեն ձեր կարծիքին, հաճախ արագ կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը: Բարենպաստ օր է ստեղծագործելու, ուսման, ինչպես նաև նոր զբաղմունքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար է կարևոր ու պատասխանատու գործերի համար: Կհաջողվի լուծել այն հարցերը, որոնց վրա երկար ժամանակ դուք ու ձեր մտերիմները գլուխ եք կոտրել: Որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում: Եկամուտների նոր աղբյուր կգտնեք, բայց փողն ինքն իրեն չի գա. այն աշխատելու համար ստիպված եք լինելու ջանալ: Լավ կանցնեն ընկերական հանդիպումները, սիրային ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի: Ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփումները էներգիա ու ոգեշնչվածություն կհաղորդեն: Երեկոն անսովոր գաղափարների ժամանակ կլինի: Շուտով կհաջողվի կյանքի կոչել դրանք, բայց կոնկրետ գործողությունների անցնելուց առաջ ամեն ինչ պետք է լավ կշռադատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ ու կարևոր օր է: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում շուրջը. ցանկացած իրադարձություն կյանքում լուրջ փոփոխությունների սկիզբ կդնի: Զգուշություն է պետք գումարի, ունեցվածքի, արժեքավոր իրերի ու փաստաթղթերի հետ կապված ամեն ինչում: Այստեղ չի կարելի շտապել, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մանրուքներին: Խորհուրդների հարցով դիմեք մասնագետներին, այլ ոչ թե նրանց, ովքեր համառորեն իրենց փորձն են պարտադրում մյուսներին: Ուղևորություններ պլանավորելիս նկատի առեք, որ դրանք ավելի ժամանակատար ու հոգնեցուցիչ կլինեն, քան ակնկալում էիք: Բայց բոլոր դեպքերում չեք զղջա, որ ճամփա եք ընկել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Թեթև ու հաճելի օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, իսկ ուրախության առիթների պակաս էլ չի լինի: Սկզբում կհաջողվի միայն համեստ հաջողությունների հասնել, բայց դուք առաջ կշարժվեք, կզգաք, որ նշանակալի հաղթանակները սարերի հետևում չեն: Ձեր լավատեսությունն արդարացված կլինի, այնպես որ՝ մի վախեցեք ձեր առաջ բարձր նպատակներ դնել: Կուրախացնեն ընկերների ու հարազատների հետ շփումները, որոնք կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Հնարավորություն կունենաք հանդիպել ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան հարաբերություններն ու ինչ բնույթ կստանան դրանք՝ ընկերական, թե սիրային: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աստղերը սիրահարներին հաճելի անակնկալներ են խոստանում: Եթե ուզենաք օրը ռոմանտիկայով լցնել, ոչ ոք ու ոչինչ չի խանգարի ձեզ: Կարող եք խոստովանել զգացմունքները, նախաձեռնող լինել, առաջին քայլերն անել այն մարդու հետ մտերմանալու համար, ով ձեզ վաղուց է դուր գալիս: Նոր գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ ավարտին եք հասցրել սկսածը, հակառակ դեպքում՝ անպայման ինչ-որ բան կմոռանաք: Ցանկացած անկազմակերպ բան կհանի ձեզ հունից: Շատ դժվար կլինի այն մարդկանց հետ գործ ունենալը, ովքեր չեն սիրում հետևել պլանին, գործում են պահի ազդեցության տակ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|