ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2906 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել: Այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք, քանի որ վճռական գործողությունների ու նոր նախաձեռնությունների համար բարենպաստ պահը հետո է գալու: Սպասեք իրադարձությունների զարգացմանն ու կհասկանաք՝ ինչպես վարվել դրված նպատակներին հասնելու համար:

Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր: Մի վախեցեք ձեզ վրա պարտավորություններ վերցնելուց: Դուք ձեր հնարավորությունները չեք գերագնահատի, կկարողանաք ճիշտ կանխատեսել իրադարձությունների զարգացումը: Կկարողանաք լուծել որոշ տնային խնդիրներ և ուրախացնել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է նոր բան սովորելու, օգտակար փորձ յուրացնելու և աշխարհայացքը ընդլայնելու համար: Տեղեկատվության աղբյուրները անսպասելի կլինեն, բայց կարևոր կլինի ստացվող լուրերը ստուգելը: Հնարավոր է գործնական հարաբերություններ սկսվեն, որոնք շատ օգտակար կլինեն ձեզ համար:

Չի բացառվում՝ փոքրիկ տարաձայնությունները խանգարեն մտերիմների հետ հաճելի շփումներին, բայց դուք արագ կգտնեք ամեն ինչ հարթելու ձևը: Դուք լավ կհասկանաք մյուսներին, հոգ կտանեք, որպեսզի բոլորը, ովքեր ձեր կողքին են, իրենց հարմարավետ զգան: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաձգեք ձանձրալի գործերը, զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հենց այդպես կարող եք հաջողության հասնել: Նոր հնարավորություններ կբացվեն. աշխատեք բաց չթողնել դրանք: Դուք ինքնավստահ կլինեք, չեք վախենա ռիսկի դիմել, անկեղծորեն կխոսեք ձեր զգացմունքների մասին, կկիսվեք գաղափարներով, և այդ ամենը ձեզ գրավչություն կհաղորդի:

Բարենպաստ օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար, հավանական են հաճելի ծանոթություններ: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնեք, հնարավորություն կունենաք կարևոր տեղեկատվություն ստանալ: Ձեր գաղափարները շատերին դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բանի կարող եք հասնել: Աստղերը ձեր կողմից կլինեն, և հաջողության հասնելու շանսերը մեծ են: Սակայն դուք հազիվ թե լավ արդյունքների հասնեք, եթե մի գործից դեպի մյուսը նետվեք ու փորձեք մի քանի խնդիր միաժամանակ լուծել: Լավ է հետևողական գործեք:

Օրվա առաջին կեսը հավաքվածություն ու կենտրոնացվածություն է պահանջում, իսկ երկրորդին կարող եք մի փոքր թուլանալ ու հանգստանալ: Ցանկալի չէ ավանդույթները խախտելը, ընդունված կանոններին դեմ գնալը: Ձեր համարձակ գաղափարները ավելի շատ շրջապատողներին կստիպեն զգուշություն ցուցաբերել, այլ ոչ թե ոգևորվածություն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պետք է նախաձեռնող լինեք: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Չարժե սպասել, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն լուծի ձեր խնդիրները, պատասխաններ գտնի բոլոր հարցերին: Գործեք, եթե դրական փոփոխություններ եք ուզում:

Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածի համար դժվար գործեր, կարևոր հանդիպումներ մի ծրագրեք, հատկապես եթե դրանց մասին մտքերն անգամ ստիպում են հուզվել: Արժե ուշադրություն հատկացնել առողջությանը, պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնել: Դրանք նշանակալի արդյունք կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնի ձեզ ամրապնդել դիրքերը: Մի նահանջեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Դուք հնարավորություն ունեք հասնել նպատակին, նույնիսկ եթե իրավիճակը բարենպաստ չէ: Երբեմն կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Որոշ Կույսեր նոր ընկերներ ձեռք կբերեն:

Ունեցվածքի կամ ընտանիքի գումարի հետ կապված դժվարություններ կարող են ծագել: Փաստաթղթեր ստորագրելիս ուշադիր եղեք: Եթե թեկուզ աննշան անհստակություններ կան, անպայման խորհրդակցեք մասնագետի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է ընկերների և գործընկերների հետ շփվելու համար, ինչպես նաև մարդկանց, որոնք շատ թանկ են ձեզ համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Նրանք, ովքեր ձեզ նախկինում թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում՝ մարդը, որը նախկինում վնասել է ձեզ, փորձի ամեն ինչ ուղղել, հարթել հարաբերությունները:

Հնարավոր է սիրային պատմության սկիզբ: Միայն ձեզանից կախված կլինի, թե որքան լուրջ ու տևական դրանք կլինեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը պետք է գալու կարևոր բանի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Փոխշահավետ համագործակցության ու հաճելի շփումների օր է: Ցանկացած գործ լավ է անել այն մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր գաղափարներն ու կյանքի հանդեպ հայացքները: Նույնիսկ եթե ծանոթների առաջարկած օգնության կարիքը չունեք, մի մերժեք այն. ջանքերի միավորումն օգուտ կտա:

Հնարավորություն կունենաք պաշտպանել ձեր հետաքրքրություններն ու նրան, ով դրա կարիքն ունի: Օրը լավն է նրանով, որ պետք է միայն մի փոքր ջանքեր գործադրեք, որպեսզի արդարությունը հաղթի: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզանից օգնության համար, ինքներդ էլ ուրախությամբ կաջակցեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաճելի հուզումների օր է: Չի կարելի ասել, որ իրադարձությունները ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես կփոխեն, բայց ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես սպասում էիք: Այնպես որ՝ պատրաստ եղեք վերամշակել ծրագրերը: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը, հատկապես եթե վստահ եք հաջողության վրա ու հստակ գիտեք, որ կարող եք նրան ինքնուրույն, առանց աջակցության հասնել:

Երբեմն տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, բայց վեճերից խուսափել կօգնեն հումորի զգացումն ու անկեղծ բարյացակամությունը: Օրվա երկրորդ կեսը հարմար է սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն առանց անակնկալների չի անցնի: Պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, զբաղվել լրիվ նոր գործով, տեղափոխել հանդիպումները, որոնց սպասում էիք: Դա ձեզ հազիվ թե դուր գա, բայց շատ էլ մի անհանգստացեք այն բաների պատճառով, որոնց վրա չեք կարող ազդել:

Շրջապատողները միշտ չէ, որ համաձայն կլինեն, թե ինչպես եք դնում առաջնահերթությունները, այնպես որ՝ չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Սակայն դուք կփորձեք բոլոր քննարկումները առավելագույնս կառուցողական անցկացնել ու անձերին չանցնել: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից, վեճերն էլ նվազագույնի հասցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ արդյունավետ օր է: Ձեզ մոտ շատ բան կհաջողվի, բարդ խնդիրներից էլ զարմանալիորեն արագ գլուխ կհանեք: Հնարավոր է կարգավորեք հին տարաձայնությունները, ընդհանուր գործեր սկսեք: Դուք շատ մարդկանց մոտեցում կգտնեք, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք:

Հրաշալի օր է ուսման համար, հնարավորություն կունենաք օգտակար փորձ ձեռք բերել: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, և դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Երեկոն հրաշալի գաղափարներ կբերի, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կկարողանաք կյանքի կոչել մտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հրաշալի է աշխատանքի, ուսման, մասնագիտական հեռանկարների մասին մտածելու համար: Կարող եք որոշակիություն մտցնել սկզբունքային պահերի մեջ, հասկանալ, թե որոնք են ձեր իրական նպատակները: Չարժե փորձել անհապաղ ամեն մտածած բան կյանքի կոչել ու միանգամից ստանալ աշխատանքի համար պարգևը. սպասելու ունակությունը շատ տեղին կլինի:

Հնարավոր են հաճելի անակնկալներ ընտանիքում, դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Օրը հարմար է հյուրեր ընդունելու, տնային միջոցառումներ կազմակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2906 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7