ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2120 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հնարավորություն կունենաք լուծել բարդ հարցերը, գլուխ հանել գործերից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Մի ստանձնեք այն, ինչ ինքնուրույն չեք կարողանալու անել: Այսօր օգնել ցանկացողները շատ չեն լինի, իսկ եթե նման մարդիկ գտնվեն, ամենայն հավանականությամբ ձեզանից պատասխան ծառայություններ կակնկալեն: Եվ շատ մեծ ծառայություններ:

Երբեմն տարաձայնություններ կառաջանան մտերիմներ հետ: Դուք կփորձեք խուսափել լուրջ կոնֆլիկտներից և ճիշտ կվարվեք: Փոխհամաձայնության հասնելն ավելի հեշտ է, քան թվում է: Ձեզանից ոչ այնքան զիջումներ կպահանջվեն, որքան ուրիշի կարծիքի հանդեպ անկեղծ հետաքրքրվածություն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ օր է: Եթե նոր գործեր եք ստանձնում, մի զարմացեք այն խնդիրներից ու խոչընդոտներից, որոնք կառաջանան ձեր ճանապարհին: Ձեր մտադրությունները լուրջ կլինեն, ոչինչ ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից: Օրվա սկզբին պետք է ինքնուրույն գործեք, հետո օգնության կհասնեն համախոհները:

Հավանական են ստեղծագործ հաջողություններ: Դուք կիրառում կգտնեք ձեր տաղանդներին, որոնց մասին շրջապատողները չէին էլ կռահում: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Հին վիրավորանքներն ու տարաձայնությունները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ: Այն հարմար է նոր ու անսովոր խնդիրները լուծելու, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում ու իրեր հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերի համար: Միապաղաղ գործերը ձանձրալի կթվան ու արագ կհոգնեցնեն: Դուք կշեղվեք, իսկ դա սխալների կհանգեցնի:

Օրը հարմար է ընկերների հետ շփվելու համար: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դուք իրատես կլինեք ու շուտով կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ մտածել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արդյունավետ օր է: Ինչ խնդիրներ էլ ծագեն, կասկած չկա, որ դուք կգտնեք դրանք լուծելու ձևը: Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դրանք ձեզ չեն ստիպի նահանջել, այլ միայն հնարամտություն կծնեն: Պետք կգան վաղուց ստացած գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև հին մասնագիտական կապերը: Նշանի որոշ ներկայացուցիչների հետաքրքիր գործնական առաջարկներ են սպասվում:

Օրը հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու համար: Շատ օգտակար կլինի սեփական գաղափարներով կիսվելը և ուրիշների գաղափարները լսելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինչքան շուտ հրաժարվեք դատարկ ֆանտազիաներից ու գործնական տրամադրվեք, այնքան լավ կանցնի օրը: Բոլոր Առյուծներին չի հաջողվի իրատեսորեն գնահատել սեփական ուժերը, նշանի որոշ ներկայացուցիչներ կստանձնեն այն, ինչից չեն կարողանա գլուխ հանել: Լսեք խորհուրդները: Այսօր շրջապատողները շատ օգտակար բաներ կասեն:

Լավ կդասավորվեն սիրային հարաբերությունները, դուք լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հավանական է հեռվից հաճելի նորություններ ստանաք: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն աշխատանքի մեջ մեծ հաջողություններ, ձեզ համար կարևոր գործերում առաջընթաց է խոստանում: Օրը հատկապես հետաքրքիր կլինի այն Կույսերի համար, որոնց գործունեությունը կապված է շփումների հետ: Հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր տարբերվում են ձեզանից, չեն կիսում ձեր հետաքրքրությունները, կասկածի տակ են դնում ձեր նպատակները:

Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ սիրային հարաբերություննեում: Անհասկացողությունը կմնա անցյալում, դուք ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու եղանակներ կգտնեք: Չի բացառվում՝ հենց այսօր ապագային վերաբերող կարևոր որոշումներ ընդունվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դժվարությունները հաղթահարելու, ծագած հարցերին պատասխաններ գտնելու և վարքի ճիշտ ձև ընտրելու համար էներգիայի կարիք կլինի: Այսօր ընդունած որոշումներից կախված կլինի մոտակա շաբաթների իրադարձությունների ընթացքը: Լավ է չշտապեք, ինքներդ ձեզ ժամանակ տաք՝ հասկանալու համար, թե ինչն ինչոց է:

Անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու, ձեր գործողությունները նորովի գնահատելու, եզրահանգումներ անելու հնարավորություն կլինի: Դրանից հետո որոշ Կշեռքներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչպես է լավ դա անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կապված կլինի նոր գիտելիքներ ու փորձ, պիտանի տեղեկատվություն ստանալու հետ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Չի բացառվում՝ օրվա իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր տան, հուշեն՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ և դեպի ուր է պետք շարժվել:

Հավանական են հաճելի շփումներ, հնարավոր է գործնական հարաբերություններից անցում կատարվի ընկերական կամ սիրային հարաբերություններին: Նույնիսկ խիստ մասնագիտական հարցերը լավ է անբռնազբոս քննարկել, խուսափել սառը ու չոր տոնից: Հմայքը կօգնի նոր համախոհներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հույս դրեք բացառապես սեփական ուժերի վրա, այդպես հաջողության հասնելու ձեր շանսերն ավելի կմեծանան: Հին գործընկերներն ու լրիվ նոր համախոհները հիմա չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով, որպեսզի հոգ տանեն ձեր հետաքրքրությունների մասին: Կարող են խախտվել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք կատարելը դժվար է լինելու:

Հնարավոր են փոքրիկ կենցաղային տհաճություններ, աննշան ֆինանսական կորուստներ: Աշխատեք նման իրադարձությունները սրտին մոտ չընդունել: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, չեն բարդացնի ձեր ու ձեր մտերիմների կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վառ ու հագեցած օր է, որը ոչ միայն հետաքրքիր իրադարձություններ ու լավ նորություններ, այլ նաև մեծ ձեռքբերումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին մտահղացումները, որոնց իրագործումը նախկինում համարյա անհավանական էր թվում: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների մասին: Խելացի ինքնագովազդի դեպքում հնարավոր է կարիերայի աճ:

Հավանական են հաճելի իրադարձություններ հեռվից, լավ նորություններ՝ կապված մտերիմների հետ: Այսօր ստացված տեղեկատվությունը շատ Այծեղջյուրների կօգնի լուծել այն խնդիրները, որոնք վաղուց հանգիստ չէին տալիս: Ընկերները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են փոփոխություններ կյանքի այն ոլորտներում, որոնք ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունեն: Տեղի ունեցողին հանգիստ է պետք վերաբերվել: Վախենալու բան չկա, բայց իրադարձությունների զարգացումն արագացնելու փորձեր էլ մի արեք: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, և դա կօգնի ճիշտ գնահատել իրավիճակը, խուսափել սխալ քայլերից ու ավելորդ բառերից:

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Դուք կստանաք այն, եթե պատմեք ձեզ անհանգստացնող բաների մասին: Հիմա չարժե ձևական կենսուրախության ու անհոգության տաք թաքցնել իրական ապրումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործերում հնարավոր են դժվարություններ ու ձգձգումներ, բայց դուք հազիվ թե լրջորեն վշտանաք դրանց պատճառով: Լրիվ պարզ կլինի, որ շուտով իրավիճակը դեպի լավն է փոխվելու, պետք է միայն մի փոքր սպասել: Հիմա անհրաժեշտ է դադար վերցնել, վերականգնել ուժերը, իսկ գործելու պահը հետո կգա:

Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ: Նրանց հետ զրույցները շատ օգտակար կլինեն: Դուք կարևոր բան կիմանաք, աջակցություն կստանաք, և ընդհանրապես, հրաշալի ժամանակ կանցկացնեք՝ քննարկելով այն, ինչ իսկապես հետաքրքում է ձեզ: Հնարավորություն կունենաք վերականգնել ժամանակին ձեզ համար թանկ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2120 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2