ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3257 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան կախված կլինի տեղի ունեցողի հանդեպ ձեր վերաբերմունքից: Առավոտը կարող է անհաջող թվալ: Բայց իրավիճակը կլավանա, եթե փորձեք նրան այլ տեսանկյունից նայել, իրադարձությունների զարգացման մեջ դրական կողմեր տեսնել: Չի բացառվում՝ այդ հարցում օգնեն մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք կամ պարզապես միասին շատ ժամանակ եք անցկացրել:

Օրվա երկրորդ կեսին մտերիմ մարդու հետ վաղուց երկուսիդ անհանգստացնող հարցերի մասին զրուցելու հնարավորություն կունենաք: Կհաջողվի փոխհասկացողության հասնել, վերջ տալ տարաձայնություններին ու լուռ դժգոհությանը, որոնք վերջին շրջանում փչացնում էին հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դժվարությամբ կտրամադրվեք աշխատելու: Դուք ցանկացած հնարավորություն կօգտագործեք գործերից շեղվելու և բարդ հարցերի լուծումը հետաձգելու համար: Շատ ժամանակ կվատնեք անտեղի վեճերի ու դատարկ զրույցների վրա: Ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը, բայց դրա վրա շատ ժամանակ կվատնվի: Աշխատեք առավելագույնս լուրջ վերաբերվել այն ամենին, ինչով զբաղվում եք, միայն այդպես կարող եք խուսափել սխալներից:

Օրը բարենպաստ է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Նշանի շատ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Ոմանք սիրային խոստովանություններ կստանան, որոնց համար ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ միավորվելու համար: Նկատի ունեցեք, որ չնայած առաջնորդի դերը շատ գործերում ձեզ է տրվելու, բայց ուրիշների կարծիքը լսել արժե: Հաճախ շրջապատողները կնկատեն այն, ինչ վրիպել է ձեր աչքից, կհուշեն՝ ինչ է պետք նախաձեռնել:

Օրը հարմար է սպորտով զբաղվելու համար: Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կլավացնի ինքնազգացողությունը և տրամադրությունը, կվերադարձնի ինքնավստահությունն ու լավատեսությունը: Չարժե շտապել գնումների հարցում. վտանգ կա՝ դատարկ բաների վրա մեծ գումար ծախսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կուզենաք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին, բայց առողջ բանականությունը կհուշի, որ դրա համար ամենահարմար պահը չէ: Լսեք նրան: Օրը հարմար է օգտակար գործերի համար, նույնիսկ եթե դրանք ձեզ այնքան էլ հետաքրքիր չեն թվում: Զվարճանքների համար բարենպաստ պահը հետո կգա:

Հրաժարվեք մեծ ծախսերից: Գումարն այսօր լավ է խնայել, այլ ոչ թե ծախսել: Չծրագրված գնումներից էլ, ավելորդություններից էլ հրաժարվեք: Գործնական շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր դուք կասկածելի անձանց հեշտ զոհ կթվաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն արդյունավետ կանցնի: Դուք կփորձեք անգործ չնստել, ցանկացած հնարավորություն օգտագործել լուծելու վերջին շրջանում անհանգստացնող հարցերը: Երբեմն տարաձայնություններ կառաջանան համախոհների և ընկերների հետ, բայց միշտ կկարողանաք փոխհամաձայնության հասնել: Ձեզ շատ կօգնի ինտուիցիան: Հենց նրա շնորհիվ արագ կկռահեք, թե ինչ են ուզում շրջապատողները:

Օգտակար կլինեն ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ շփումները: Համատեղ գործունեությունը սիրային հարաբերությունների սկիզբ կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի, հագեցած օր է, որը ձեզ հնարավորություն կտա լավագույն կողմերով դրսևորվել, շրջապատողների մասին հետաքրքիր բաներ իմանալ: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, մի հայացքն էլ բավական կլինի, որպեսզի ճիշտ տպավորություն կազմեք այն մարդկանց մասին, որոնց մասին նախկինում չեք էլ լսել: Դուք կկարողանաք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար չափազանց պահանջկոտ են շրջապատողների հանդեպ:

Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են անսպասելի նվերներ, դրամական մուտքեր: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել կամ եկամուտների նոր աղբյուր գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է, որը լի կլինի լավ գաղափարներով և ոգեշնչող իրադարձություններով: Ձեզ կհաջողվի արագ գլուխ հանել այն գործերից, որոնք մեկ ուրիշ ժամանակ կարող էին չափազանց բարդ ու խճճված թվալ: Ինտուիցիան սուր կլինի օրվա կեսին, դուք պարզ կտեսնեք այն, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է սիրելիի հետ շփվելու համար: Այդ հատվածում կարող եք շատ բաների մասին զրուցել՝ առանց անհանգստանալու, որ թյուրիմացություններ ու տարաձայնություններ կծագեն, իրարից բողոքներ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հետաքրքիր կլինի: Այն հրաշալի է նոր, թեկուզ շատ բարդ գործ սկսելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, իսկ դրանք կոգեշնչեն: Կարող եք գործել՝ ղեկավարվելով ինտուիցիայի հուշումներով, որը նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում չի հիասթափեցնի: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները:

Բարդ ընտանեկան խնդիրները կլուծվեն ձեր ակտիվության, համառության ու նպատակասլացության շնորհիվ: Դուք կձգտեք արդարության, չեք մոռանա ուրիշների հետաքրքրությունների մասին: Նման մոտեցումը դուր կգա շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց հարմար է ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Չի բացառվում՝ ձեզ անսպասելի առաջարկներ անեն: Վերջնական որոշում ընդունելուց առաջ ամեն ինչ կշռադատեք, շտապել պետք չէ:

Դուք պատրաստ կլինեք ուշադրություն հատկացնել մտերիմներին, բայց ձեզ սովորականից ավելի զուսպ կպահեք, ինչը կարող է սխալ մեկնաբանվել շրջապատողների կողմից: Աշխատեք չհեռանալ ընդհանուր գործերից, նույնիսկ եթե կասկածում եք, որ դրանցում ձեր մասնակցությունը պարտադիր չէ: Օրվա երկրորդ կեսին կարող եք տան համար օգտակար իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անկախ ամեն ինչից պահպանեք ինքնատիրապետումը: Մի վշտացեք թյուրիմացությունների պատճառով, աշխատեք մտերիմների հետ դատարկ բաների պատճառով չվիճել: Այսօր շատ բան կախված կլինի հույզերը վերահսկելու ձեր կարողությունից: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, և շուտով բոլոր դժվարությունները կմնան անցյալում:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններով լի կլինի: Վճռական գործեք: Շանս կա լուծեք այն հարցը, որը վաղուց հանգիստ չէր տալիս ձեզ: Շատ բարենպաստ շրջան է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շատ Այծեղջյուրների սիրային անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուշադիր եղեք: Օրվա շատ իրադարձություններ առավել կարևոր ու լուրջ կլինեն, քան առաջին հայացքից կթվան: Եթե դուք հիմա գլուխ հանեք ամեն ինչից և ճիշտ եզրակացություններ անեք, կկարողանաք խուսափել ապագայի խնդիրներից: Եզրակացությունների հարցում մի շտապեք: Դուք ժամանակ ունեք կշռադատված որոշումներ ընդունելու համար:

Շրջապատողների հետ հարաբերությունները ուզածի նման հեշտ չեն դասավորվի: Բայց դուք իմաստուն կլինեք, պրովոկացիաներին չեք տրվի ու կոնֆլիկտներ թույլ չեք տա: Կհաջողվի հարթել սուր անկյունները, փոխզիջումային տարբերակներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը նորություններ կբերի, որոնք հազիվ թե ձեր սրտով լինեն: Մի շտապեք եզրակացություններ անել: Երբ գլուխ հանեք իրավիճակից, կպարզվի, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Լավ է հույս դնեք առողջ բանականության, քան ուրիշների խորհուրդների վրա: Մարդիկ այսօր ավելորդ բաներ կասեն՝ առանց մտածելու, թե ինչ հետևանքներ կունենան իրենց խոսքերը:

Մտերիմների հետ շփվելիս կհասկանաք, թե ինչ են նրանք ուզում և ինչի մասին են գաղտնի երազոմ: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Չեն բացառվում դրական փոփոխությունները սիրելի մարդու հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3257 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5