ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2479 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքի մեջ հաջողությունների հասնելը հեշտ չի լինի: Պետք է խոստովանեք, որ ձեր շատ հույսեր զուր են եղել, իսկ սպասելիքները՝ չափազանց մեծ: Ինչքան շուտ հաշտվեք դրա հետ, այնքան քիչ ուժեր զուր կծախսեք ու իրավիճակը դեպի լավը կփոխեք: Նույնիսկ համեստ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Հնարավոր են վեճեր գումարի պատճառով, դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ ֆինանսական հետաքրքրություններն են կապում:

Անձնական հարաբերությունների ոլորտում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներում վեճերի առիթներ չեն ստեղծվի, պայմանավորվելն էլ դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջում: Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Կապերի հարցում զգույշ եղեք. ոչ հուսալի մարդու վստահելու վտանգ կա: Կողքին կլինեն մարդիկ, ովքեր խոստումներ կտան, կփորձեն հետաքրքրել իրենց գաղափարներով: Աշխատեք նրանց առաջարկները քննադատորեն գնահատել:

Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները: Կարող եք ինչի մասին ասես խոսել՝ առանց վախենալու չհասկացված լինելուց, վիրավորանքներից կամ բարկանալուց: Հաջող զուգադիպությունը հնարավոր է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաստատակամությունն ու նպատակասլացությունը կօգնեն հաջողությունների հասնել: Բարդ գործերից ավելի լավ գլուխ կհանեք, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Ձեզ կհաջողվի նկատել կարևոր մանրուքները՝ դրա հետ մեկտեղ աչքաթող չանելով գլխավորը: Նման մոտեցումը կօգնի ապագայի իրատեսական պլաններ կառուցել:

Հնարավորություն կունենաք առաջ անցնել մրցակիցներից, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Պետք չէ ռիսկի դիմել, լավ է լսել փորձառու մարդկանց խորհուրդները, ստանալ նրանց աջակցությունը: Հին ծանոթները չեն մերժի աջակցել. ամենայն հավանականությամբ նույնիսկ խնդրելու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է համագործակցություն սկսելու համար: Նոր հնարավորություններ կհայտնվեն: Աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել շուտով մասնագիտական սանդուղքով բարձրանալու ու եկամուտները մեծացնելու շանս կունենաք: Օգտակար կլինի միջոցառումների այցելելը, որտեղ կարող եք հանդիպել ձեր մասնագիտական հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Հաջող կլինեն հասարակական ելույթները:

Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք գործնական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Երեկոն ամենամտերիմներին վերաբերող լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատանքի համար բարենպաստ օր է: Գործերին ստեղծագործ մոտեցումը թույլ կտա մեծ հաջողությունների հասնել: Չի բացառվում երկարատև համագործակցության սկիզբը: Միակ բանը, որը ձեզանից պահանջվում է ձեր խնդիրներին ու պարտականություններին մակերեսային չմոտենալն է: Պետք է ուշադիր լինեք մանրուքներին, որպեսզի արդյունքի հասնեք: Երբեմն ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը. պատրաստ եղեք դրան:

Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ: Հեշտությամբ կտարվեք, կկորցնեք գլուխը: Համակրանքը փոխադարձ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հետաքրքիր պլանների ու խոստումնալից հանդիպումների օր է: Հազիվ թե ինչ-որ բան խանգարի հասնել դրված նպատակին: Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, արագ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ, հնարավորություն կունենաք համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հարգում եք:

Ուղևորությունները պլանավորեք օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում դրանք ավելի քիչ հոգնեցուցիչ կլինեն: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: Գնումների ու գործարքների հարցում մի շտապեք: Հիմա հակված կլինեք թեթևամտության, իսկ ավելի ուշ կզղջաք նման որոշումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատ չի դասավորվի: Դուք ճիշտ ուղու վրա եք, նույնիսկ եթե շրջապատողները կասկածում են դրանում: Հիմա լավ է ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներով: Այնպես որ՝ ինչ էլ որ ասեն փորձված ծանոթները, չեք հրաժարվի ձեր պլաններից, կշարժվեք ընտրված ուղղությամբ: Աշխատանքում հաջողությունները կարող են համեստ լինել, բայց դուք վստահ կլինեք, որ դա միայն սկիզբն է ու չեք սխալվի:

Երբեմն մտերիմների հետ լեզու գտնելը դժվար կլինի. նրանք ձեզանից բողոքներ կունենան, դուք էլ հիշելու ու վիրավորվելու բաներ կգտնեք: Լավ է չքննարկել անցյալի բարդ իրավիճակները, այլ զրույցի ավելի հաճելի թեմաներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարող եք քննարկել կարևոր հարցերը: Դրանց լուծումն անպայման կգտնվի, բայց՝ ոչ միանգամից: Ունակ կլինեք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր ձեզ նման չեն, չեն կիսում ձեր հայացքներն ու հավանություն չեն տալիս ձեր պլաններին: Նոր ծանոթությունները սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն, որոնք արագ կզարգանան: Եվ այստեղ զարմանալի ոչինչ չի լինի, դուք շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք:

Սակայն օրը լարված պահերից զուրկ չի լինի. դրանք հատկապես շատ կլինեն առավոտյան: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը. այդժամ տհաճ իրավիճակից արագ ելք կգտնեք, ու ոչ ոք չի տուժի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կարող է անհաջող սկսվել: Այդ առթիվ վշտանալ պետք չէ, քանի որ հետո ավելի հետաքրքիր է լինելու: Ուսումնասիրեք ձեզ շրջապատող մարդկանց: Հնարավոր է՝ ինչ-որ մեկին թերագնահատել եք կամ սխալ եք հասկացել. հիմա կարող եք ճիշտ պատկերացում կազմել: Չի բացառվում՝ ձեզ հաջողվի հին մրցակիցներին համախոհներ դարձնել, և դա օգտակար կլինի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նրանց, ովքեր փոփոխություններից ու փորձարկումներից չեն վախենում: Այդ ժամանակահատվածը հարմար է վճռական գործողությունների համար: Եթե վաղուց էիք պլանավորում նորը ստանձնել, բայց չէիք համարձակվում, գործեք հիմա. հաջողության հասնելու շանսերը մեծ են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատանքում նշանակալի հաջողությունների կհասնեք, լեզու կգտնեք շրջապատողների հետ, կզբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հնարավոր են դրամական մուտքեր: Գործնական հոտառությունը սուր կլինի. կնքված ցանկացած գործարք եկամուտ կբերի: Չեն բացառվում աշխատանքը փոխելու հետ կապված անսպասելի առաջարկները: Այստեղ որոշման հարցում մի շտապեք:

Անձնական կյանքում էլ բողոքելու առիթներ չեք ունենա. ստեղծված իրավիճակը ձեզ կգոհացնի: Նոր ծանոթություններ հաստատել ցանկացողներին աստղերը խորհուրդ են տալիս աշխարհիկ միջոցառումների մասնակցել. ձեզ վրա անպայման ուշադրության կդարձնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բոլոր դժվարությունները միանգամից հաղթահարել չի ստացվի, բայց դուք լավատեսությունը չեք կորցնի: Եվ դա խելամիտ կլինի. դրական փոփոխությունները սարերի հետևում չեն, մրցակիցների ու անբարենպաստ պայմանների դեմ տարած շուտափույթ հաղթանակի վրա կասկածելու պատճառ էլ չկա: Բայց շատ կարևոր է չշտապել, քանի որ շտապելիս կարող եք սխալներ անել:

Դուք մոտենում եք ինչ-որ կարևոր նպատակի, այնպես որ՝ մի շեղվեք մանրուքների վրա, հնարավորինս խուսափեք դատարկ զրույցներից: Հին սխալներն ուղղելու և այն մարդկանց հետ հաշտվելու շանս կունենաք, որոնց հետ վիճել էիք, կվերականգնեք կարևոր կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հարմար է ուղևորությունների, պայմանները փոխելու, նոր մարդկանց հետ շփվելու համար: Ինչքան շատ հետաքրքիր ինֆորմացիա ստանաք, այնքան լավ. շուտով կիրառում կգտնեք նրան: Ուշադիր եղեք, թե ինչ են խոսում շուրջը. ինչ-որ օգտակար բան լսելու, մյուսներից շուտ լավ գաղափարը ձերը դարձնելու, նոր հնարավորություն տեսնելու շանս կա:

Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ հաշտ կլինեք, իսկ ինքներդ ձեզ հետ՝ ոչ: Պարադոքս է, բայց ձեզանից տարբերվող մարդուն հասկանալն ավելի հեշտ կլինի, քան սեփական զգացմունքներից գլուխ հանելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2479 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5