ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3397 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լարված կսկսվի: Դժվարություններ կարող են ծագել կյանքի ամենատարբեր ոլորտներում, ընդ որում՝ հենց այնտեղ, որտեղ դրանց չէիք սպասում: Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները. հասկանալի չի լինի, թե ում կարելի է վստահել: Բայց ապրումների համար լուրջ պատճառներ չկան:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հին սխալներն ուղղելու և նոր գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Հենց այդ հատվածում շատ Խոյեր հրաշալի գաղափարներ կունենան՝ կապված մասնագիտական գործունեության, բիզնեսի, կարիերայի զարգացման հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է: Այն խնդիրներից զուրկ չի լինի, բայց դուք արագ գլուխ կհանեք դրանցից, միաժամանակ շատ բան կսովորեք ու կհասկանաք՝ ինչպես հաղթել սեփական թուլություններին: Չի բացառվում՝ այսօր փորձ ձեռք բերեք, որի պակասն ունեիք աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու ու կարիերայի աստիճաններով բարձրանալու համար:

Եթե անձնական հարաբերություններում նախաձեռնող լինեք, կկարողանանք ինչ-որ բան դեպի լավը փոխել: Կհաջողվի պարզել այն պահերը, որոնց պատճառով նախկինում անհասկացողություն ու փոխադարձ դժգոհություններ են եղել: Դուք ունակ կլինեք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է մտորեք ապագայի մասին ու ծրագրեր կառուցեք, քան կոնկրետ գործողություններ նախաձեռնեք: Չմտածված արարքները տհաճությունների կհանգեցնեն: Բայց այնտեղ, որտեղ պետք է գնահատել իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները, կանխատեսել, թե ինչ և ինչու կարող է տեղի ունենալ, դուք չեք սխալվի:

Օրը հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, ուրախության առիթներ կբերի: Հնարավորություն կունենաք շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ, լավ ժամանակ անցկացնել: Որոշ Երկվորյակներ անսպասելի ու շատ հաճելի նվերներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը բավական լարված կանցնի: Այդ հատվածում չեն բացառվում կոնֆլիկտները մարդկանց հետ, որոնց հետ նախկինում լավ լեզու էիք գտնում: Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով: Մեծ կլինի անհապաղ կարևոր որոշումներ ընդունելու գայթակղությունը, բայց մի շտապեք. բոլոր արարքները պետք է մտածված  ու կշռադատված լինեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի լուրերով, իրադարձություններով, որոնց վաղուց էիք սպասում: Հարմար ժամանակ է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք ամենատարբեր հարցեր քննարկել, այդ թվում՝ նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գումարին և արժեքավոր ունեցվածքին վերաբերող ամեն հարցում զգույշ եղեք. այստեղ սխալվելու հավանականությունը շատ մեծ է: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Այսօր ոչ միայն համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Ներդաշնակ կդասավորվեն սիրային հարաբերությունները, նույնիսկ սիրելիի հետ հասարակ զրույցը հաճույք կպատճառի:

Հավանական են տանը հաճելի իրադարձություններ, լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ: Տրամադրությունը կբարձրացնեն անսպասելի այցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, անջնջելի տպավորություն կթողնեք նրանց վրա: Մարդիկ, որոնց նախկինում ոչ ոք դուր չէր գալիս, հմայված կլինեն ձեզանով, կուզենան աջակցել ձեր գաղափարներին: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Սուր կլինի գործնական հոտառությունը: Գումարին և ունեցվածքին վերաբերող ցանկացած հարց արագ ու ճիշտ կլուծեք: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով ու կհետևեն դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շտապողական եզրակացությունները, ոտքի վրա ընդունած որոշումները լուրջ տհաճություններով կավարտվեն: Թույլ տվեք իրադարձություններին իրենց հունով ընթանալ ու նայեք, թե ինչի կարող է դա հանգեցնել: Ժամանակի ընթացքում լրիվ պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել:

Չարժե խուճապի մատնվել, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը փոխելը: Կարող եք խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք, բայց չարժե հետևել բոլոր խորհուրդներին: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր աջակցության կարիքն ունենա: Աշխատեք չմերժել նրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հարմար է կարևոր ծրագրերի իրագործմանն անցնելու համար: Կարող եք կյանքի կոչել հին ստեղծագործ մտահղացումը կամ ուսումնասիրել այն, ինչ ձեզ վաղուց է հետաքրքրում: Դուք հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ստացված ինֆորմացիայից ճիշտ եզրակացություններ կանեք:

Աստիճանաբար կենսական պոտենցիալը անկում կապրի, հանգստի կարիք կզգաք, բայց չեք կարող ձեզ դա թույլ տալ: Աշխատեք կենտրոնանալ ու սկսածն ավարտին հասցնել. եթե դա հիմա չանեք, ավելի ուշ դժվարություններ կառաջանան: Կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր ու լուրջ գործ ստանձնելու, վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը լուծելու համար: Դուք ոչինչ չեք մոռանա ու աչքաթող չեք անի, ուշադրություն կդարձնեք ամեն մանրուքի, իսկ դա կօգնի խուսափել սխալներից: Կհաջողվի արագ գլուխ հանել այն գործերից, որոնք մեկ ուրիշ ժամանակ կարող էին մի քանի օր խլել:

Էներգիայով լի լինելն ու կենսուրախությունը ձեզ գրավիչ կդարձնեն: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Օգտակար կլինի սիրային հարաբերություններում նախաձեռնող լինելը: Ձեզ համար թանկ մարդը ամենայն հավանականությամբ կգնահատի դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ և աննշան դժվարություններ, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Դուք կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք: Բաց մի թողեք անսովոր մարդկանց հետ շփվելու հնարավորությունը: Նրանք ձեզ հետ կկիսվեն իրենց փորձով, կհուշեն՝ ինչպես լուծել կարևոր խնդիրները:

Երեկոն ձեզ համար թանկ մարդկանց հետ կապված հաճելի նորություններ կբերի: Հնարավոր են ընտանիքում հաճելի իրադարձություններ, դրական փոփոխություններ, որոնց վաղուց էիք սպասում: Օգտակար կլինի մտերիմների հետ ապագայի ընդհանուր ծրագրերը քննարկելը: Նման զրուցները մտերիմ կդարձնեն, կօգնեն մոռանալ հին տարաձայնությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ կսկսվի: Դուք աջակցություն կստանաք, որի կարիքը վաղուց ունեիք, դրա շնորհիվ էլ կհասնեք նրան, ինչի մասին երազում էիք: Հրաշալի ժամանակ է ծանոթությունների համար: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնք ձեզ իսկապես հոգեհարազատ կլինեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Ավելի ուշ դժվարություններ կծագեն: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ լուրջ գործերի ու կարևոր որոշումների համր: Կենտրոնանալը դժվար կլինի, չեք կարողանա հասկանալ՝ ինչով է պետք զբաղվել տվյալ պահին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Այդ հատվածի համար կարևոր բանակցություններ էլ պետք չէ ծրագրել. հազիվ թե դրանք ձեր ուզածի նման անցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա դժվարությունները հաղթահարելն ավելի հեշտ կլինի, եթե փորձեք իրատեսորեն գնահատել իրավիճակը, պատրանքներ չկառուցեք կամ լուրջ չմտածեք, որ աշխարհում բառացիորեն ամեն ինչ միայն ձեզանից է կախված: Արեք այն, ինչ կարող եք ու հետևեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

Ընկերներն ու հին ծանոթներն ուրախ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Նրանց հետ, որոնց վատ եք ճանաչում, զգույշ եղեք: Այդ մարդիկ կարող են խաբել ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կենտրոնանալ կոնկրետ ձեզ համար հետաքրքիր գործերի վրա: Դա կբարձրացնի տրամադրությունը ու կոգեշնչի, էներգիա կհաղորդի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3397 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5