Աստղագուշակ․ հունիսի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2928 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե ուշադիր լսել ինտուիցիայի ձայնին: Այն կհուշի՝ ինչպես գործել, հաճախ կօգնի ելք գտնել բարդ իրավիճակից: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Խոյեր առաջին անգամ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել: Նման ծանոթությունները և՛ հաճելի, և՛ օգտակար կլինեն. երբեմն դրանցից արդյունավետ համագործակցություն կամ երկարատև ընկերություն կսկսվի: Օրը դրական փոփոխություններ է խոստանում ֆինանսների ոլորտում ու հարմար է գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Կնքված գործարքները կարող են շատ հաջող լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է շփումների համար: Ծրագրված հանդիպումները հաջող կանցնեն, նաև նրանք, որոնք լրիվ անսպասելի տեղի կունենան, ոչ մի բանով չեն զիջի ծրագրվածներին: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ անմոռանալի պահեր կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք սխալներ չեք անի, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Հավանական են հեռվից լավ նորություններ. շատ Ցուլերի դրանք կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը բարենպաստ և արդյունավետ կլինի: Հարմար օր է ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ միավորվելու համար: Նրանց աջակցությամբ դուք արագ հաջողության կհասնեք: Շատ բան սպասվածից հեշտ կտրվի, քանի որ դուք ինտուիտիվ կերպով լավագույն լուծումները կընտրեք, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհները: Օրվա երկրորդ կեսը բավական լարված կլինի: Գործեր սպասվածից շատ կլինեն և ամեն անգամ հասկանալի չի լինի՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Բայց դուք անպայման ելք կգտնեք: Օրվա վերջին շատ Երկվորյակներ հրաշալի լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Հանգստությունն ու խելամտությունը կօգնեն ձեզ խուսափել սխալներից, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակներում: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսովոր հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը հարմար է հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար: Հիմա դուք կկարողանաք կյանքի կոչել վաղուց մտածածը: Ժամանակ կմնա նաև հանգստանալու և ոչ այնքան օգտակար, բայց հաճելի մի բանով զբաղվելու համար: Ընկերները ինչ-որ անսովոր բան կառաջարկեն. մի հրաժարվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով, իսկ դուք կաշխատեք ոչ ոքի չմերժել: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել մի մարդու հետ, որի հետ վերջերս շատ էիք վիճում: Կպարզվի, որ շատ տարաձայնություններ հասարակ անհասկացողության արդյունք են եղել: Հավանական են հաճելի լուրեր հեռվից: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ նախկինում սերտ շփվել եք, իսկ հետո կորցրել եք իրար տեսադաշտից: Հիմա հարաբերությունները վերականգնելը հեշտ կլինի, և շուտով դրանք անպայման նաև դրական հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է շփումների համար: Լավ կանցնեն հանդիպումները, ձեզ կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր առաջին անգամ են տեսնում ձեզ: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները: Նախկինում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, և դա ձեր արժանիքը կլինի: Հնարավոր են մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: Եթե օրվա առաջին կեսին կենտրոնանալը բարդ կլինի, ապա երկրորդը հրաշալի է կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած աշխատանքի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Նախանձելի գործարար հատկանիշներ կդրսևորեն նույնիսկ այն Կշեռքները, որոնք նախկինում չէին էլ կռահում, որ նման որակներ ունեն: Բացի դրանից, օրը հարմար է ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագիրը. բաց մի թողեք ձեր շանսը: Հազիվ թե շրջապատողները միանգամից ըստ արժանվույն գնահատեն ձեր մտահղացումները: Ամենայն հավանականությամբ, դուք առաջին քայլերն ինքնուրույն պիտի անեք: Բայց երբ պարզ դառնա, որ ճիշտ ճանապարհի վրա եք, օգնել ցանկացողների պակաս չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բավական անհանգիստ, բայց իր ձևով հաջող օր է: Գլխապտույտ հնարավորություններ կբացվեն. դուք խուճապի չեք մատնվի և կօգտվեք դրանցից: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ, որոշ Կարիճների կառաջարկեն հենց այն աշխատանքը, որի մասին նշանի ներկայացուցիչները վաղուց էին երազում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի զբոսանքների և ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի: Երբեմն դուք պատահաբար կհայտնվեք այն տեղերում, որոնց մասին նախկինում շատ եք լսել, կամ կհանդիպեք մարդկանց, որոնց կյանքի մասին ձեզ շատ բան է հայտնի: Դա կօգնի շատ սովորական դարձած բաների նորովի նայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համառ եղեք ու շատ բանի կկարողանաք հասնել: Ամեն անգամ չէ, որ գործերը հեշտությամբ կտրվեն, երբեմն մի քանի փորձ է պետք ձեռնարկել հաջողության հասնելու համար: Շատ Աղեղնավոների կօգնի այն, ինչ նրանք ավելի վաղ են հասցրել սովորել: Հին ծանոթների խորհուրդները նույնպես ավելորդ չեն լինի: Երբեմն կողքից նկատելի կլինեն մանրուքներ ու նյուանսներ, որոնց ուշադրություն չեք դարձրել: Արժե ուշադիր լինել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելիս: Ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ ուշադիր ընթերցեք այն: Մի շտապեք վստահել այն մարդկանց, որոնք ոսկե սարեր են խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Չափազանց ինքնաբավ մի եղեք ու պատրանքներ մի կառուցեք: Իրատես լինելու, սեփական ուժերն ու հնարավորությունները սթափ գնահատելու կարողությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Օրվա սկզբին պատրաստ եղեք քննադատության: Այդ հատվածում շրջապատողներն ավելի հաճախ կնկատեն ձեր թերությունները, այլ ոչ թե ձեռքբերումները: Ինչքան հանգիստ ընդունեք տեղի ունեցողը, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Եթե ձեզ օրվա երկրորդ կեսին ճիշտ պահեք, կկարողանաք ստանալ ազդեցիկ անձի աջակցությունը: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը մի մարդու հետ, որի մասին նախկինում լավ բաներ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ լավ կստացվի: Դուք կստանաք աստղերի աջակցությունը, ոգևորությամբ կստանձնեք գործերը, որոնք մյուսներին չափազանց բարդ են թվում: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք դրանց ու չեք զղջա դրա համար: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք հրաշալի լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց սիրում եք: Կհաջողվի վերջ տալ հին տարաձայնություններին, լուծում գտնել, որը բոլորի սրտով կլինի: Երեկոն հարմար է ռոմանտիկ հանդիպման, ինչպես նաև ապագայի մասին կարևոր զրույցի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավ օր է նոր բան ստանձնելու, համարձակ ու անսովոր գաղափարների իրագործմանն անցնելու համար: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր ծրագրերով. որոշ Ձկներ շատ ուժեղ համախոհներ կգտնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար. դրանք վառ ու հիշարժան կլինեն, դրական հույզեր կպարգևեն: Չեն հիասթափեցնի ընկերների հետ հանդիպումները. բոլորի համար ուրախ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|