Աստղագուշակ․ հունիսի 17
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բավական բարդ օր է: Գործերում կարգուկանոնի, պարզության, որոշակիության կարիք կզգաք, բայց դրան հասնել ամեն անգամ չի ստացվի: Իրավիճակից գլուխ հանելը կհեշտանա, երբ գործողությունների ծրագիր կազմեք ու այն ամենայն մանրամասնությամբ մշակեք: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից:
Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածում չարժե զբաղվել հոգնեցնող գործերով, ամրության փորձության ենթարկել օրգանիզմը: Ցանկալի չէ նաև այդ հատվածի համար այն մարդկանց հետ հանդիպումներ ծրագրելը, որոնց հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվել: Հազիվ թե հաջողվի խուսափել անօգուտ վեճերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Համբերատար եղեք: Գործերն այսօր սովորականից շատ ժամանակ կխլեն: Հաճախ ձեզ կնյարդայնացնի, թե ինչքան երկար պետք է սպասեք նույնիսկ աննշան փոփոխություններին: Վերահսկեք բացասական հույզերը: Եթե տրվեք դրանց, ավելորդ բաներ կասեք կամ կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ:
Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք հայտնի են բամբասանքների, չստուգված տեղեկություններ տարածելու հանդեպ սիրով: Հնարավոր են խնդիրներ շփման մեջ: Նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ լեզու գտնելը դժվար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Այս բարդ օրն անհրաժեշտ է զգույշ գործել: Մտածեք ձեր ամեն քայլն ու կշռադատված որոշումներ ընդունեք, մի գործեք պահի ազդեցության տակ: Հնարավոր են տարաձայնություններ մարդկանց հետ, որոնք կարևոր են ձեզ համար: Արժե զիջումների գնալ գոնե արտաքուստ խաղաղություն պահպանելու համար: Ավելի ուշ կհաջողվի կառուցողական զրույց վարել ամեն ինչի մասին:
Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծելն ու գործարքներ կնքելը: Նշված ոլորտում ցանկացած ակտիվություն կարող է կորուստներով ավարտվել, քանի որ հակված կլինեք որոշակի թեթևամտության: Այստեղ օգտակար կլինեն մտերիմների խորհուրդները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Պետք չէ շտապել: Լավ արդյունքների հասնելու շանս կա, բայց դրա համար պետք է զգույշ գործեք, հանգիստ կշռադատեք ամեն քայլը: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, որոնցից ընկերական ու սիրային հարաբերություններ կսկսվեն: Հնարավորություն կունենաք ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնց վաղուց կարոտում էիք:
Օրվա առաջին կեսը հարմար է ստեղծագործ մոտեցում, փորձարկումներին պատրաստակամություն պահանջող զբաղմունքների համար: Իսկ երկրորդ կեսին ուշադիր է պետք լինել բարդ գործիքների հետ աշխատելիս: Հետևեք անվտանգության բոլոր կանոններին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն ավելի հարմար է հանգստի համար: Կարող եք զբաղվել հաճելի ու չհոգնեցնող գործերով, իսկ լուրջ գործեր դեռ լավ է չստանձնեք: Չարժե քննարկել կարևոր հարցերը, հատկապես այն մարդկանց հետ, որոնք նախկինում էլ ձեզ սխալ էին հասկանում: Ցանկալի չէ նոր գործեր ստանձնելը, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք, որ դրանք կկարողանաք արագ ավարտին հասցնել:
Արժե մտածել ապագայի մասին: Չի բացառվում՝ լրիվ նոր ծրագրեր հայտնվեն: Մտերիմները հաճույքով խորհուրդներ կտան, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Անսպասելի իրադարձությունների օր է: Կարող է նյարդայնացնել քաոսը: Բայց դրա հետ ոչինչ անել դեռ չեք կարող, կարող եք միայն հարմարվել, և ինչքան շուտ դա անեք, այնքան լավ: Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, հասկանալը, թե ինչու են նրանք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Ամեն անգամ հեշտ չի լինի գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը, բայց բաց կոնֆլիկտից կհաջողվի խուսափել:
Զգույշ եղեք ֆինանսական գործերում, խուսափեք մեծ ծախսերից: Հետաձգեք չծրագրված գնումները. բացառություն կկազմեն միայն տան ու ընտանիքի անդամների համար անհրաժեշտ որոշակի իրեր գնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը կյանքի շատ ոլորտներում հաջողություններ, լուրջ ձեռքբերումներ ու գործերում նշանակալի առաջընթաց է խոստանում: Չի կարելի ձեռքերը ծալած նստել, պետք է վճռական գործել: Երբեմն չեք ուզենա ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, բայց ընտրությունը մեծ չի լինի: Բացի այդ, ձեզանից լավ իրավիճակից ոչ ոք գլուխ չի հանի, չի գտնի ոչ միանշանակ իրավիճակում օպտիմալ լուծումը:
Իրենց մասին կարող են հիշեցնել հին խնդիրները: Հիմա դուք կգտնեք դրանցից գլուխ հանելու, հոգսերի շարքին վերջ տալու ունակությունը: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ծանոթություններ ու հաճելի շփումներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ամենահասարակ օրը չէ: Թույլ մի տվեք, որպեսզի տարաձայնությունները, թյուրիմացություններն ու սեփական հույզերը շեղեն ձեզ գործերից: Անկախ ամեն ինչից հիշեք դրված նպատակների մասին: Եթե լուրջ և ուշադիր լինեք, կկարողանաք խուսափել սխալներից ու կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում:
Շրջապատողների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Հեշտությամբ կոնֆլիկտներ կառաջանան, երբեմն դա ձեր մեղքով կլինի: Աշխատեք ձեզ զուսպ ու խաղաղասեր պահել, մի տրվեք պրովոկացիաներին ու ինքներդ էլ ոչ ոքի պրովոկացիայի մի ենթարկեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Լարված օր է, որը լրջություն ու կազմակերպվածություն է պահանջում: Աշխատեք վերահսկել հույզերը, մի տրվեք պահի ցանկություններին: Միայն լավ մտածված գործողությունները լավագույն արդյունքը կտան: Արժե ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե խորհուրդներով, որոնց հարցում այսօր ձեր ծանոթները շատ շռայլ կգտնվեն:
Հնարավոր են տարաձայնություններ շրջապատողների հետ: Ամեն անգամ հեշտ չի լինի սեփական տեսակետը պաշտպանելը, բայց դուք հանգստություն կպահպանեք ու չեք հանձնվի, քանի դեռ չեք հասել ձեր ուզածին: Հավանական են դրամական մուտքեր, չի բացառվում դրանք սպասվածից ավելին լինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Այն, թե ինչպես կդասավորվի օրը, մեծ չափով կախված է ձեր տրամադրությունից: Թույլ մի տվեք, որպեսզի բացասական հույզերը կամ ինչ-որ մեկը հանեն ձեզ հավասարակշռությունից: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Աշխատեք շատ շփվել մարդկանց հետ, որոնք ամեն հարցում աջակցում են ձեզ ու միշտ գտնում են բարի խոսքեր ասելու առիթը:
Ժամանակավոր ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ծրագրված գնումները: Օրվա առաջին կեսին լավ է գումարի հետ կապված որոշումներ չընդունեք, հատկապես, եթե ինչ-որ մեկը շտապեցնի ձեզ, փորձի ճնշում գործադրել ձեզ վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հույզերը վերահսկելը դժվար կլինի: Դրանց տրվելու դեպքում վտանգ կա՝ սխալներ անեք կամ բաց թողնեք այն հնարավորությունները, որոնց վաղուց էիք սպասում: Նրանք, ովքեր կկարողանան հանգստություն պահպանել, ավելի հեշտ կտեսնեն նոր հնարավորություններն ու բարդ իրավիճակում ճիշտ որոշում կընդունեն:
Շատ կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Պատմեք նրանց, թե ինչն է ձեզ անհանգստացնում, և շատ բան կհեշտանա: Աշխատեք նկատել ոչ միայն վատը, այլև լավը: Իսկ լավ բաներ այսօր կլինեն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ ու հրաշալի նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրն ավելի հարմար է հանգստի ու զվարճանքների, քան օգտակար զբաղմունքների ու կարևոր հարցեր լուծելու համար: Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը, հատկապես այն գործերի վրա, որոնք կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում: Փոխարենը դուք հաճախ կկարողանաք մյուսներից արագ գնահատել իրավիճակն ու կռահել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները:
Գործնական բանակցությունները արդյունավետ կանցնեն, բայց դուք պետք է զգույշ լինեք: Վտանգ կա՝ ձեզ վրա անիրագործելի պարտականություններ վերցնեք: Այնպես որ՝ ոչ ոքի թույլ մի տվեք ճնշել ձեզ, ոչ մի փաստաթուղթ շտապելով մի ստորագրեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: