ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2437 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուրիշների գործերը ձեզ ավելի շատ կհետաքրքրեն, քան ձեր սեփականը: Դրա մեջ լավ բան քիչ կլինի. կմոռանաք ձեր պլանների մասին ու բաց կթողնեք հետաքրքիր հնարավորությունները: Շրջապատողները միշտ ուրախ չեն լինի ձեր օգնության համար, իսկ խորհուրդներն ընդհանրապես չեն ուզենա լսել: Մի համառեք, հակառակ դեպքում հարաբերությունները երկար ժամանակով կփչանան:

Օրը հարմար է սովորելու համար: Ինչքան շատ նոր ինֆորմացիա ստանաք, այնքան լավ կզգաք ձեզ: Աշխատանքի մեջ դրական փոփոխությունները հնարավոր կդառնան, եթե կենտրոնանաք երկար ժամանակ ամենատարբեր պատճառներով հետաձգված գործի վրա: Երեկոն կուրախացնի հետաքրքիր առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Կարող եք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնել, հաջող ավարտին հասցնել այն նախագծերը, որոնց վրա երկար ժամանակ աշխատել եք: Նոր օգնականներ ու համախոհներ գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու շանս կա: Գործնական հարաբերությունները կարող են սիրային բնույթ ստանալ, եթե ինքներդ ցանկանաք: Հիշեք, որ այստեղ լավ է չշտապեցնել իրադարձությունները, այլ թույլ տալ, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի հետ ու շահավետ գործարքներ կնքելով՝ եկամուտները մեծացնելու հնարավորություն կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս ձեզ: Ուշադիր կլինեք, ամեն մանրուք կնկատեք: Դա հաճախ կօգնի ելք գտնել բարդ իրավիճակներից: Շրջապատողները չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին, այնպես որ՝ հաճույքով կկատարեն ձեր բոլոր խնդրանքներն ու իրենց կպահեն այնպես, ինչպես ձեզ է պետք: Աշխատեք չչարաշահել ուրիշների բարությունը, հակառակ դեպքում ինչ-որ մեկը կարող է վիրավորվել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար: Հոգնեցուցիչ գործերը հետաձգեք: Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու գտեք ձեզ ուրախացնելու ձևը: Բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաները շատ արդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգստություն ու որոշակիություն կուզենաք, բայց երկուսի վրա էլ հույս դնել չարժե: Օրը լի կլինի նյարդայնացնող խառնաշփոթով, ակնարկներով ու կիսատ ասված բաներով, ինչի պատճառով էլ շրջապատի հետ շփումները դժվարությամբ կտրվեն: Երբեմն կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն, իսկ հետո դրա համար երկար ժամանակ կմեղադրեք ինքներդ ձեզ:

Նոր գործեր ու պարտականություններ կհայտնվեն, հաճախ՝ շատ հոգնեցուցիչ: Չի լինի մեկը, որին կարող եք դիմել օգնության հարցով, իսկ դա շատ կվշտացնի: Բայց բացասական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի, իսկ կյանքը՝ կհարթվի: Այնպես որ՝ տխրելու պատճառներ չկան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լուրջ գործերը պլանավորեք օրվա սկզբի համար: Դա ամենաարդյունավետ ժամանակը կլինի: Շատ բան լավ կստացվի, օգտակար կլինեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Կարևոր հարցերն ու ապագայի պլանները հանգիստ քննարկելու, նախկինում ձեզ աջակցող մարդկանց հետ համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կլինի:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ: Ինչ-որ գործերի մասին կարող եք պարզապես մոռանալ, բայց հոգ չէ. դրանց կարելի է ավելի ուշ վերադառնալ: Չեն բացառվում անակնկալ այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է: Վճռական գործեք, ոչ մի բան մի հետաձգեք: Եթե խուճապի չմատնվեք, կարող եք արագ հասնել կարևոր նպատակներին: Ձեր տաղանդներն ու մասնագիտական ձեռքբերումներն աննկատ չեն մնա, շուտով ձեզ հետաքրքիր առաջարկներ կանեն, իսկ աշխատանքի համար առատ պարգևատրում է սպասվում:

Կուրախացնեն նոր ծանոթությունները: Ունակ կլինեք ամենալավ տպավորությունը թողնել նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են մարդկանց հանդեպ ու շատ քչերին են համակրում: Չի բացառվում անսովոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտը լավը կլինի, մեծ հաջողությունների կարող եք հասնել, եթե գործերը չհետաձգեք: Լսեք ինտուիցիայի հուշումները, քանի որ հենց դրանց շնորհիվ արագ գլուխ կհանեք գործերից ու կգտնեք վերջին շրջանում անհանգստացնող խնդիրների լուծման բանալին: Հնարավոր են ոչ մեծ նվերներ, հաճելի անակնկալներ:

Օրվա երկրորդ կեսը որոշ դժվարություններ կբերի: Դուք չեք վշտանա, ոգևորությամբ կստանձնեք դրանք: Այդ հատվածում հավանական են հաճելի ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Որոշ Կշեռքներ նոր համախոհներ կգտնեն, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջողության հասնելու համար լուրջ ու կարգապահ պետք է լինեք: Ձեր բոլոր քայլերը պետք է լավ մտածված լինեն, գործողությունները՝ պլանավորված, իսկ խոսքերը՝ կշռադատված: Շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանելը հեշտ չի լինի: Ձեզ անխղճորեն կքննադատեն, ձեզ կվերագրեն ուրիշների սխալները, բայց դուք կկարողանաք պահպանել հավասարակշռությունն ու պրովոկացիաներին չտրվել:

Երեկոյան կուզենաք ինքներդ ձեզ հետ միայնակ մնալ. դա կօգնի վերականգնել ուժերը: Խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից. հիմա դա վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա, հատկապես եթե սովոր չեք նման ձևով փորձել ձեր ամրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Հաջողությունը կժպտա ձեզ, շատ բան լավ կստացվի: Կարևոր գործնական հարցերը արագ ու հաջող կլուծեք, քանի որ հույս կդնեք ինտուիցիայի վրա, իսկ այն ձեզ հուսախաբ չի անի: Պետք կգան նախկինում ստացած գիտելիքները. այսօր առաջ եկած շատ խնդիրներ նման կլինեն նրանց, որոնց հնում կարողացել եք լուծում տալ:

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Կարող եք քննարկել և՛ գործնական, և՛ անձնական հարցերը: Օգտակար խորհուրդներ ու հուշումներ կստանաք, ընկերներն էլ կկիսվեն լավ գաղափարներով: Սիրելիի հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործարարների համար լավ օր է: Կոմերցիոն գործունեության մեջ հաջողության հասնել կարող են նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով չեն զբաղվել: Կարող եք աշխատանքի նոր մեթոդներ փորձել, ստանձնել ստեղծագործ մոտեցում պահանջող խնդիրները: Վատ մի զգացեք հարցեր տալ նրանց, ովքեր ավելի շատ բան գիտեն. հիմար տեսք չեք ունենա, ոչ ոք չի կասկածի ձեր գիտելիքների ու մասնագիտական որակների վրա:

Ազդեցիկ համախոհներ ու հովանավորներ գտնելու հնարավորություն կա, բայց նրանց վստահությունը միանգամից շահել չի հաջողվի, պետք է ջանքեր գործադրեք: Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես եթե նրանք շատ բան են առաջարկում. հազիվ թե այդ մարդիկ անշահախնդիր լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ օր է, որը հրաշալի է աշխատանքի համար: Կարևոր է չշտապել, չփորձել մի քանի խնդիր միանգամից լուծել: Լավ է նախապես գործողությունների պլան կազմեք ու նույնիսկ մանրուքներում հետևեք դրան: Այդպես կարող եք ժամանակին ավարտին հասցնել կարևոր գործերը, անուշադրության հետևանքով էլ սխալներ չանել:

Շատ օգատակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլ նաև մյուսների համար և գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, ինչպես նաև ակտիվ հանգստի համար: Լավ կանցեն ուղևորությունները, նոր տպավորություններն էլ կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բանի կարող եք հասնել: Բայց անհրաժեշտ արդյունքները ստանալու համար պետք է զոհեք մտերիմների հետաքրքրությունները: Դա կստիպի ձեզ հուզվել: Բայց իրավիճակն այնքան լուրջ չէ, որքան թվում է, ու ձեր գործողությունները հազիվ թե ինչ-որ մեկին լուրջ վնաս տան: Կարող եք բացատրել, թե ինչու եք այդպես վարվում և ոչ մի վիրավորանք, անհասկացողություն չի լինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործելու համար: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Որոշ Ձկներ նոր նախասիրություն կգտնեն կամ կվերադառնան հներին ու չեն զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2437 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6