Աստղագուշակ․ հունիսի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2997 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Ավելորդ ապրումները, տագնապներն ու հուզումները հիմա ձեզ պետք չեն: Արժե կենտրոնանալ օգտակար գործերի վրա, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ, այսօր կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Ամենաբարենպաստ օրը չէ շփումների համար: Երբեմն բարդ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Հաճախ սուր անկյունները հարթելուն ու կոնֆլիկտներից խուսափելուն կօգնի հումորի զգացումը: Դուք շատերի տրամադրությունը կկարողանաք բարձրացնել, կաջակցեք հուսահատվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մտքերը հավաքելը բարդ կլինի, հատկապես՝ օրվա սկզբին: Հաճախ շրջապատողները կշեղեն ձեզ դատարկ զրույցներով, անտեղի խորհուրդներով, կխանգարեն ավարտին հասցնել գործերը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Հարմար ժամանակ կլինի նախաձեռնող լինելու համար: Շատ գործեր կհաջողվի շարժել մեռյալ կետից, եթե ձեզ ճիշտ պահեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում, ինչպես նաև հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք համառ ու վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք հաջողության հասնելու համար: Հաջողությունը կուղեկցի համարձակ նախաձեռնություններին: Աստղերը ձեր կողմից կլինեն և դրանից կարելի է օգտվել կարևոր գործում հաջողության հասնելու համար: Շատ Երկվորյակներ ոտքի վրա կսովորեն այն, ինչն ավելի ուշ նրանց մեկ անգամ չէ, որ պետք կգա: Օրը բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Կարող եք հարթել հին տարաձայնությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել եք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Օգտակար կլինի մտերիմների հետ ծրագրերը քննարկելը. ձեզ ամենայն հավանականությամբ հրաշալի խորհուրդներ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավ, անսովոր, իրագործման առումով հեշտ ու նոր հեռանկարներ բացող գաղափարների օր է: Դուք դիտողունակ կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել և ճիշտ եզրակացություններ կանեք: Շատ Խեցգետինների այսօր ընդունած որոշումները կօգնեն խուսափել ապագայի տհաճ պահերից: Շրջապատողները կլսեն ձեր խորհուրդները: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով ծախսերը կարող են չարդարացված, իսկ գնումներն անհաջող լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի, արդյունավետ օր է, որը միանման լավն է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ թիմում աշխատելու համար: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Ուղևորությունները հաջող կլինեն, տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դուք շատերին դուր կգաք, հաճախ բարենպաստ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Առյուծների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց, ինչը շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ոգեշնչող օր է: Կարող են իրականանալ հին ցանկությունները, որոշ Կույսեր կկարողանան կյանքի կոչել այն, ինչ մի քանի ամիս առաջ էին մտածել: Արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր հարցերին պատասխաններ ստանալու, ձեր ու ձեր մտերիմների կյանքը բարդացնող խնդիրները լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում գործնական առաջարկները: Դրանք անսովոր կլինեն, և սկզբում ավելի շատ կմտահոգեն, քան կուրախացնեն: Բայց ավելի ուշ պարզ կդառնա, որ ձեր առաջ գլխապտույտ հնարավորություններ են բացվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսը ոգեշնչող, թեթև ու հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ կլինի նոր գործեր սկսելու համար: Դուք արագ դրանցում հաջողության կհասնեք, նույնիսկ եթե ստիպված լինեք ոտքի վրա սովորել: Հաճույքով կօգնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հավանական է հաջողությամբ լուծվեն նախկինում ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Այն ավելի հանգիստ կանցնի, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Կշեռքները, որոնք վերջին շրջանում անհանգստանում էին տեղում դոփելու համար, կհասկանան՝ որ ուղղությամբ շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պայմանները կարող են լավագույն ձևով չդասավորվել: Բայց դուք այնքան համառ ու հնարամիտ կլինեք, որ կգտնեք ցանկացած իրավիճակից օգուտ քաղելու ձևը: Շատ Կարիճներ ոտքի վրա կփոխեն ծրագրերը, հաճույքով իմպրովիզներ կանեն, այնպիսի արդյունքների կհասնեն, որոնց հույսը չունեին: Արժե անկեղծ զրուցել մտերիմների հետ: Այսօր կարող եք քննարկել նույնիսկ ամենաբարդ հարցերը՝ առանց վախենալու անհասկացողությունից: Ամենայն հավանականությամբ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Երեկոյան անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր կստանաք հին ծանոթներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արժե ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ: Դա կհեշտացնի շրջապատողների հետ հարաբերությունները, թույլ կտա խուսափել տհաճ, լարված պահերից: Օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեզ կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, ուրախացնել և առույգացնել նրանց, ովքեր հուսահատվել են: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոշ Աղեղնավորներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց վաղուց են կարոտում: Նկատի ունեցեք, որ լավագույն օրը չէ լուրջ հարցերը քննարկելու համար: Կարևոր զրույցները կարող են ավարտվել ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Մի փոքր սպասեք, շուտով ավելի հարմար ժամանակ կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգիստ ու բարենպաստ օր է: Այն հարմար չէ շատ կարևոր գործերի համար. այստեղ հավանական են ցավալի ձգձգումներ, թյուրիմացություններ, որոնց պատճառով անհրաժեշտ արդյունքն ստանալը սպասվածից բարդ կլինի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ ու զբաղվել ինչ-որ հաճելի բանով, վերադառնալ հին նախասիրությանը: Շատ Այծեղջյուրների կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Հոգ չէ, եթե մի քանի տարի իրար չեք տեսել. ամենայն հավանականությամբ զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն և գործեր, որոնք բոլորին կգրավեն: Երեկոն հարմար է սիրելիի հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Այսօր դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց արժե ջանքեր գործադրել: Եթե համառ լինեք, կհասնեք վաղուց դրված նպատակներին: Որոշ Ջրհոսներ կգտնեն իրենց կյանքն արմատապես դեպի լավը փոխելու ձևը: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք միանգամից դուր կգան ձեզ: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դուք արագ մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Իսկ ահա ձեր նախասիրությունները, հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց ընդհանրապես կես խոսքից կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչ կստանձնեք: Հատկապես լավ կտրվեն այն գործերը, որոնք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում: Հաճախ դուք փայլուն արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Դուք կաշխատեք օգնել մտերիմներին, աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Դա աննկատ չի մնա: Շատերը ձեզ լավագույն կողմերով կտեսնեն, կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ: Երեկոն հարմար է ոչ մեծ գնումների համար. դուք անսխալ լավ իրեր կընտրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|