ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2352 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է նոր գործեր սկսելու համար: Զգուշությամբ է պետք ստանձնել միայն մասշտաբային նախագծերը, որոնք չի հաջողվի արագ ավարտին հասցնել: Կուզենաք հնարավորինս շուտ տեսնել ձեր ջանքերի պտուղները, իսկ եթե դա անհնարին լինի, կկորցնեք հետաքրքրությունն ու կիսատ կթողնեք ամեն ինչ: Ճիշտ է, իրավիճակը փոխել կօգնեն համախոհները, ովքեր կգտնեն ձեզ ոգեշնչելու ձևը:

Օրը հարմար է գնումների համար, բայց հանգիստն ու զվարճանքները կազմակերպելիս պետք է խնայող լինել. հիմա հակված կլինեք շատ ծախսել, իսկ գումարը շուտով ինչ-որ ավելի կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների համար բարենպաստ օր է: Հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Ձեզ կհաջողվի շատերին մոտեցում գտնել, նույնիսկ ամենաչշփվող ու փակ մարդիկ արագ համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, բայց դրանք այնքան հեշտ ու ներդաշնակ չեն դասավորվի, ինչպես կուզենայիք:

Գործերում պետք է զգույշ լինեք: Հույզերի ազդեցության տակ որոշումներ մի ընդունեք: Երբեմն հետագա քայլերի մասին մտածելու համար պետք է դադար վերցնել: Նման պահերին ոչ ոքի թույլ չեք տա շտապեցնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ անհանգիստ օր է: Ստիպված եք լինելու փոխել պլանները, հարմարվել նոր պայմաններին, որոնք ձեր սրտով չեն: Հանգստություն պահպանեք. եթե չբարկանաք ու չհուզվեք, կկարողանաք վերահսկել իրավիճակն ու ավելիին հասնել:

Հնարավոր են դժվարություններ շփումների մեջ, հաճախ ձեզ սխալ կհասկանան: Բացատրությունների համար ժամանակ մի խնայեք. միայն այդպես կարող եք ձեր տեսակետը հասցնել շրջապատողներին: Մտերիմների հետ զրույցների ժամանակ խուսափեք քննադատություններից, որոնք այսօր ձեզ մոտ ոչ միանշանակ ու վիրավորական կստացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարյացակամ տրամադրվեք: Այսօր պետք է հարթեք սուր անկյունները, հաշտեցնեք վիճողներին ու այլ դիվանագիտական առաքելություններ իրականացնեք: Ընտանիքում խաղաղություն պահպանելու համար պատրաստ եղեք աչք փակել մանրուքների վրա: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, բայց չեն պատրաստվի հետևել դրանց:

Ցանկացած գործ լուրջ նախապատրաստություն է պահանջում: Հավանական են տհաճ անակնկալներ, անհաջող զուգադիպություններ: Բայց ձեր պլաններից չեք հրաժարվի ու հաջողության կհասնեք, նույնիսկ եթե դա ջանքեր պահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լուրջ տրամադրված կլինեք, ինքներդ չեք սխալվի ու թույլ չեք տա, որ մյուսները անեն դա: Շրջապատողները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան, կաշխատեք չմերժել նրանց, բայց սեփական գործերի մասին էլ չեք մոռանա: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա չարաշահել ձեր բարությունը կամ օգտագործել ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների. դուք ուշադիր կլինեք ու նման բան թույլ չեք տա:

Այսօր կարող եք ապագայի պլաններ կառուցել, քննարկել դրանք ընկերների ու մտերիմների հետ: Լավ կանցնեն նույնիսկ չպլանավորված ուղևորությունները: Պատրաստվելու համար ժամանակ քիչ կլինի, բայց դուք, միևնույն է, ոչինչ չեք մոռանա ու ոչինչ աչքաթող չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների համար բարենպաստ օր է: Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու սիրային ժամադրությունները: Կարող եք տեսնվել հին ծանոթների հետ, վերականգնել նախկին կապերը: Շատերի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների ու ընդհանուր պլանների մասին: Նոր ծանոթներին դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ: Մի հրաժարվեք աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունից. դրանցում հրաշալի ժամանակ կանցկացնեք, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատանքի համար բարենպաստ օր է: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին գաղափարները կամ լուծել այն խնդիրը, որը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս ձեզ: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Ֆինանսներին ու ունեցվածքին վերաբերող ամեն հարցում հաջողությունը կուղեկցի ձեզ, կնքված գործարքներն էլ հաջող կլինեն: Որոշ Կշեռքներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է: Դրված նպատակներին միանգամից չեք հասնի, պետք է որոշ դժվարություններ հաղթահարեք: Բայց դրանք ձեզ չեն վախեցնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից, նույնիսկ տրամադրությունը չեն փչացնի: Հաճախ ճանապարհին առաջ եկած խոչընդոտները միայն կօգնեն աշխուժանալ, էներգիայի ներհոսք զգալ, որն էլ անհրաժեշտ կլինի հաղթանակի համար:

Հնարավոր է համագործակցության սկիզբ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը: Նման հարաբերություններն արագ լուրջ բնույթ կստանան, եթե ուզենաք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է գործնական ու ոչ ֆորմալ կապերի համար: Լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ում հետ նախկինում ոչ ոք չէր կարողանում պայմանավորվել: Շատ փոքրիկ սխալներ ձեզ վրա թանկ չեն արժենա, իսկ լուրջ սխալներ չեք անի:

Վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Դրանից հետո ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար: Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը, իսկ դուք էլ կփորձեք նույնկերպ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը շատ հաջող ու արդյունավետ կանցնի: Շատ բան կհասցնեք, գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ ու ձեր մտերիմներին: Կարևոր է իրատես լինել, ամպերում չսավառնել ու պահի ցանկություններին չտրվել: Ուժերը ճիշտ գնահատելով՝ ավելի արագ կգտնեք հարցերի պատասխանները:

Աշխատեք կարիերայի հետագա զարգացման ու աշխատանքի վերաբերյալ շտապողական որոշումներ չընդունել. այստեղ հեշտությամբ կսխալվեք: Իրավիճակից գլուխ հանելու ու առաջնահերթությունները որոշելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք: Բարեբախտաբար, այդ ժամանակը ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան համառ եղեք ու արդեն ճաշին գործերում առաջընթացի հասած կլինեք, հետևում թողած կլինեք դժվարություններն ու խնդիրները: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները պլանավորեք օրվա առաջին կեսին. ավելի ուշ բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա, շրջապատի հետ պայմանավորվելն էլ կբարդանա:

Գումարի հետ զգույշ եղեք, հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Հիմա հակված կլինեք շատ ծախսել, իսկ ավելի ուշ կզղջաք դրա համար: Կարող եք կենտրոնանալ տնային գործերի վրա. դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, բացի այդ, ինչ-որ մեկը ամենայն հավանականությամբ կօգնի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը լարված ու անհանգիստ կլինի: Սովորականից հաճախ ինչ-որ բան կմոռանաք կամ կկորցնեք, նույնիսկ հասարակ իրավիճակներում սխալներ կանեք ու սխալ որոշումներ կընդունեք: Նախկինում ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ էլ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը: Բայց դուք կփորձեք խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից և ճիշտ կվարվեք:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան ավելի հեշտ ու հաճելի կդառնա, ձեզ ավելի վստահ կզգաք: Երեկոն հարմար է մտերիմների հետ ապագայի պլանները քննարկելու համար. պարզ կդառնա, թե ինչի վրա արժե կենտրոնանալ առաջին հերթին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2352 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4