Աստղագուշակ․ հունիսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2810 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բավական հոգնեցնող կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, նույնիսկ աննշան իրադարձությունը կարող է ազդել ձեր տրամադրության վրա: Հաճախ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, և տագնապը ձեզ կխանգարի ճիշտ որոշում ընդունել: Երբ որ ինքնատիրապետումը վերադառնա, տրամադրությունն էլ կսկսի դեպի լավը փոխվել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, վայրկենապես կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև շփումների համար: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի քիչ ֆորմալ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Լավագույն ժամանակը չի լինի կարևոր գործերով զբաղվելու և լուրջ որոշումներ ընդունելու համար: Դուք շատ ժամանակ կհատկացնեք մանրուքներին և երբեմն չեք նկատի կարևորը: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան. արժե հետևել դրանց: Լրիվ այլ՝ թեթև ու բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Հարմար ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ ու գործեր կգտնվեն, որոնք բոլորին կգրավեն: Երեկոն կուրախացնի հեռվից ստացված ոգեշնչող լուրերով: Հնարավոր է՝ հասկանաք, որ պատրաստ եք նոր գործ ստանձնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հարմար է ցանկացած կարևոր հարց քննարկելու համար: Դուք շատերին կկարողանաք համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սկզբում քննադատորեն են տրամադրված եղել, ըստ արժանվույն կգնահատեն ձեր գաղափարներն ու դրանց իրագործման հարցում օգնություն կառաջարկեն: Ինտուիցիան կհուշի, թե ով հուսալի համախոհ կդառնա: Ավելի ուշ նոր գործեր ու խնդիրներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Մնացած ամեն ինչ երկրորդ պլան կանցնի, բայց դա ձեզ հազիվ թե վշտացնի: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն ամենամտերիմների հետ հարաբերությունները: Անհասկացողությունն ու փոխադարձ վիրավորանքները կմնան անցյալում: Հեշտությամբ կպայմանավորվեք ապագայի ընդհանուր ծրագրերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Առավոտը հրաշալի գաղափարներ կբերի: Մի ծուլացեք գրի առնել դրանք, քանի որ այդպես ոչինչ չեք մոռանա և անպայման կվերադառնաք մտածածին, երբ գա դրա համար բարենպաստ պահը: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նոր ծանոթությունը կարող է սիրային պատմության սկիզբ դնել: Ավելի ուշ պետք է կենտրոնանաք միապաղաղ, լավ ծանոթ, իսկ երբեմն բավական ձանձրալի գործերի վրա: Ձեզ կհաջողվի չշեղվել ու սխալներ չանել: Երեկոն հարմար կլինի զբոսանքների և ուղևորությունների համար, պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգեշնչի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հագեցած օր է: Պետք է մի քանի խնդիր արագ ու միաժամանակ լուծեք, և ոչինչ չմոռանալն ու իրար չխառնելը բարդ կլինի: Շատ Առյուծների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները լուրջ սխալներ չեն անի: Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնք նախկինում ձեզ բազմիցս են աջակցել: Հավանական են ֆինանսական կորուստներ՝ աննշան, բայց ցավալի: Լավ է գնումների հարցում չշտապեք, քանի որ ամեն անգամ չի հաջողվի մի քանի տարբերակից լավագույնն ընտրել: Աշխատեք երեկոյան շատ չհոգնել, քանի որ հոգնածության պատճառով տրամադրությունը կարող է փչանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը շատ հաջող կլինի հատկապես գործնական տեսանկյունից: Նոր հեռանկարներ կբացվեն, դուք առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա: Շատ Կույսեր կկարողանան զբաղվել մի գործով, որին նախկինում չէին կարողանում անցնել, և շուտով դրանում առաջին հաջողություններին կհասնեն: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի: Այն հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար ու դրական հույզեր կպարգևի: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: Անսպասելի իրադարձությունը կօգնի այլ կերպ նայել սովորական դարձած բաներին, կհուշի՝ դեպի ուր շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լավ գաղափարներ կունենաք ու չեք կասկածի, որ շուտով կյանքի եք կոչելու դրանք: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Ձեր ծրագրերը շատերի սրտով կլինեն, շրջապատողները պատրաստ կլինեն օգնել ձեզ կյանքի կոչելու մտածածը: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին: Հավանական են հաճելի հանդիպումներ, սիրային անակնկալներ: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նա էլ նույն կերպ կպատասխանի: Որոշ Կշեռքներ մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը բազում հրաշալի գաղափարներ կբերի: Վստահեք ինտուիցիայի ձայնին. այսօր այն կօգնի ձեզ նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել, զինաթափել թշնամիներին, մրցակիցներին էլ հետևում թողնել: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների և նախկին գործընկերների հետ: Շփումները անսպասելի հաճելի կլինեն: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում: Դուք ձեզ համար թանկ մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Երեկոն կուրախացնի հեռվից լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համբերությամբ զինվեք և աշխատեք չկորցնել ինքնատիրապետումը: Սա ամենահասարակ օրը չի լինի շփումների տեսանկյունից: Երբեմն պիտի ջանքեր գործադրեք հասկանալու համար, թե ինչ են ձեզանից ուզում շրջապատողները: Օգտակար կլինի հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալը: Հնարավոր է՝ հիմա ձեզ հաջողվի կյանքի կոչել մտածածը: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար: Օգտակար կլինի ընդհանուր ծրագրերը քննարկելը: Լրիվ անսպասելի գաղափարներ կհայտնվեն, որոնք իրագործելը հեշտ կլինի, եթե գործին բոլորը միասին անցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք համառ կլինեք, ունակ կլինեք հաջողության հասնել, նույնիսկ եթե պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն: Շատ Այծեղջյուրների կօգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց նշանի ներկայացուցիչները ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել: Հաճախ նրանք, ում հետ նախկինում համագործակցել եք, հետաքրքիր առաջարկներ կանեն: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել շրջապատողներին համարյա անհույս թվացող գործը: Ձեր հաջողությունները շատերին կոգեշնչեն: Երեկոն լավ նորություններ կբերի: Դրանք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Չի բացառվում՝ փոխվեն ընտանեկան ծրագրերը, և դա բոլորին կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այս հանգիստ օրը լուրջ խնդիրների չի բերի: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Որոշ Ջրհոսներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էին մտորում: Լավ կանցնեն կարևոր բանակցությունները, սակայն նկատի ունեցեք, որ այսօր ընդունված որոշումները կարող են վերանայվել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Բայց ծախսերն էլ չեն բացառվում: Հաճախ դրանք կապված կլինեն տան, ընտանիքի հետ կապված անսպասելի իրավիճակների հետ, օրինակ՝ կենցաղային տեխնիկայի փչանալու կամ հյուրեր ընդունելուն նախապատրաստվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է, որը տագնապի ու ապրումների համար առիթներ չի բերի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել՝ առանց ջանքեր գործադրելու: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք այդ շանսը բաց չեք թողնի: Դուք վճռական կգործեք, և դա շրջապատողներին դուր կգա: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ մոտեցում կգտնեք նոր ծանոթներին, իսկ մտերիմներին հաճախ կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|