Աստղագուշակ․ հունիսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2925 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կուրախացնեն հեռվից անսպասելի լուրերը: Ժամանակին ստացված տեղեկատվությունը թույլ կտա ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ որոշում ընդունել, արարքներ գործել, որոնց շնորհիվ շուտով հնարավոր կդառնա ձեր ամենահամարձակ ցանկությունների իրագործումը: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, նոր ընկերներ կգտնեք: Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ անել: Դուք անսխալ կընտրեք լավ իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Պատասխանատու օր է: Դուք պետք է որոշումներ ընդունեք, որոնցից կախված կլինի առաջիկա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը: Կարևոր կլինի չշտապելը. դուք ամեն ինչ մտածելու, կշռադատելու, համախոհների ու հին ընկերների հետ խորհրդակցելու ժամանակ կունենաք: Կարևոր կլինի սառնասրտություն պահպանելը: Տեղի ունեցողին չափազանց սուր արձագանքը կարող է տհաճություններով ավարտվել: Գործերն ավելի շատ ուշադրություն կպահանջեն, քան սովորաբար: Հաճախ նույնիսկ առաջին հայացքից հասարակ խնդրից գլուխ հանելու համար պետք է ջանքեր գործադրեք: Բայց դուք չեք հանձնվի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքը չեք ստացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը լավ կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է հին ու նոր ծանոթների հետ շփվելու, գործնական և անձնական հարցերը քննարկելու համար: Կկարողանաք հաջողության հասնել մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Հաճախ իրադարձությունները ձեզ համար հաջող ձևով կդասավորվեն, դուք բաց չեք թողնի դա ձեր հետաքրքրություններին ծառայեցնելու հնարավորությունը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անհաջող գնումներ, ֆինանսական կորուստներ: Եթե այդ հատվածում նոր բան ստանձնեք, արագ հաջողությունների վրա հույս մի դրեք: Խուսափեք վեճերից. տաք գլխով կարող եք ավելորդ բաներ ասել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ շփվելու, ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու համար: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, օգնել բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին: Հազիվ թե կարողանաք գլխապտույտ հաջողությունների հասնել: Բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես են գործերն ընթանում: Չարժե հույս դնել կյանքի ինչ-ինչ ոլորտներում արագ ու արմատական փոփոխությունների վրա: Արեք այն, ինչ մտածել եք, և ձեր ջանքերը զուր չեն անցնի: Անհրաժեշտ արդյունքը ստանալու համար համբերատարության կարիք կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ստիպված եք լինելու ավելի շատ զբաղվել ուրիշների գործերով, քան ձեր սեփականով, բայց դա ձեզ չի վշտացնի: Կուրախացնի մտերիմներին օգնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավորությունը: Կարևոր կլինի նրբանկատության մասին չմոռանալը. երբեմն ձեր հոգատարությունը կարող է կպչուն լինել, և դա օգուտ չի տա հարաբերություններին: Չի բացառվում՝ անսպասելի խնդիրներ հայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դուք շատ բան կսովորեք, քանի դեռ փնտրում եք դրանցից գլուխ հանելու ձևը: Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել. դուք հակված կլինեք ռիսկի ենթարկել գումարը, իսկ դրա համար հիմա ամենահարմար պահը չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք օրվա առաջին կեսն արդյունավետ օգտագործել: Այն հարմար է նոր գործեր ու նախագծեր սկսելու համար, հնարավորություն կտա հաջողությամբ անցկացնել կարևոր բանակցությունները: Կարող եք կենցաղային տեխնիկա, համակարգիչներ, աշխատանքի համար անհրաժեշտ գործիքներ գնել: Իսկ ահա գումարը հաճելի, բայց անօգուտ բաների վրա ծախսել չարժե: Նման ծախսերի համար շուտով ստիպված եք լինելու զղջալ: Օրվա երկրորդ կեսին հավանական են գործերում ձգձգումներ, տարաձայնություններ, վեճեր, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Աշխատեք դրա պատճառով չվշտանալ: Եթե պահպանեք լավ տրամադրությունը, շուտով կգտնեք բոլոր խնդիրները հաղթահարելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր օր է, որից կարող է կյանքում մեծ փոփոխությունների փուլ սկսվել: Մի շտապեք: Հիմա ձեր ուժերի սահմաններում չէ իրադարձությունների վրա ազդելը, երբեմն նույնիսկ պետք է հոսանքով լողաք: Օրվա կեսին օգտակար կլինի գործերից շեղվելը, լուրջ խնդիրների լուծումից այլ, ավելի հեշտ ու հաճելի բաներին անցնելը: Մանրուքներում սխալներ մի արեք, հատկապես եթե խոսքը մասնագիտական ու ֆինանսական գործերի մասին է: Կարգապահությունը ավելորդ չի լինի: Դրա շնորհիվ կկարողանաք խուսափել խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարդ օր է, որը կարող է նոր գործեր, խնդիրներ ու հոգսեր, ինչպես նաև մտերիմների հետ տարաձայնություններ բերել: Երբեմն դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում ցանկացած պարագայում կարողանում էիք ընդհանուր լեզու գտնել: Հոգ տարեք ձեր մասին, աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել, խուսափել ծանրաբեռնվածությունից: Հանգիստն ու հաճելի, բուժիչ պրոցեդուրաները կօգնեն վերականգնել ուժերը: Օգտակար կլինի միայնակ մնալը, վերջին շրջանի իրադարձությունների մասին մտածելը: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչ սխալներ եք գործել ու գտնեք դրանք ուղղելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է նոր նախաձեռնությունների համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն գաղափարները, որոնք նախկինում չափազանց համարձակ էին թվում: Հիմա դուք ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակն ու ձեր ուժերը, քանի որ կիմանաք՝ ինչպես է պետք գործել, ռիսկի չեք սիմի այնտեղ, որտեղ կարելի է և առանց դրա: Հավանական են օգտակար ծանոթություններ: Ձեր շրջապատում կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն կյանքի կոչել ծրագրերը: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, լուրջ տարաձայնություններ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Պահպանեք առողջ բանականությունը: Վտանգ կա՝ սեփական պատրանքների գերին դառնաք, ցանկալին իրականության տեղ ընդունեք: Չի բացառվում՝ ծանոթներից մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել: Ստացված ցանկացած տեղեկատվությունն արժե մանրամասն ստուգել: Դուք ավելի տպավորվող կլինեք, քան սովորաբար, ձեր հասցեին ցանկացած քննադատության ցավոտ կարձագանքեք: Աշխատեք ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր ավելի շատ գովում են ձեզ, քան քննադատում: Մտերիմների աջակցությունն այսօր ավելորդ չի լինի: Կարող եք ընտանեկան տոն կազմակերպել. այն բոլորին կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա առաջին կեսին ուշադիր եղեք: Այդ հատվածում սխալվելը հեշտ կլինի, իսկ ահա այդ սխալներն ուղղելը՝ դժվար: Դուք արագ հաջողությունների կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Խմբային աշխատանքը ավելի դժվարությամբ կտրվի. հաճախ վեճեր կառաջանան, ստիպված եք լինելու համոզել համախոհներին: Հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ծանոթություններ, որոնք լուրջ հարաբերությունների սկիզբ կարող են դառնալ: Այդ հատվածը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կհաջողվի հանգիստ զրուցել կարևոր գործերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լուրջ տրամադրվեք: Բոլոր գործերը հետաձգելու ու օրը հաճույքներին նվիրելու գայթակղությունը շատ մեծ կլինի: Սակայն եթե դրան տրվեք, ավելի ուշ կզղջաք: Ավելի հեշտ կլինի այն Ձկների համար, որոնք գործողությունների կոնկրետ ծրագիր ունեն: Հետևեք դրան ու հաջողության կհասնեք: Մեծ ժամանակ պետք է նվիրեք ընտանեկան խնդիրների լուծմանը: Ձեր աջակցությունը պետք կգա այն մարդկանց, ովքեր սովոր են միայնակ գլուխ հանել բոլոր դժվարություններից ու պարզապես չեն կարողանում օգնություն ընդունել: Երեկոն հրաշալի է երկար ու անկեղծ զրույցների, բոլորին անհանգստացնող հարցերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|