Աստղագուշակ․ հունիսի 14, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3278 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Անկախ նրանից, թե ինչպես են զարգանում հանգամանքները, դուք չեք կորցնի ձեր ինքնավստահությունը: Հենց դա էլ թույլ կտա հաջողության հասնել, ընդ որում՝ նույնիսկ այն գործերում, որոնք մինչև վերջերս բոլորովին անհույս էին թվում։ Նոր ծանոթները պատրաստակամորեն կօգնեն: Ընդհանուր մտահոգությունները ձեզ կմերձեցնեն, արագ ընկերներ կդառնաք։ Օրը հատկապես բարենպաստ կլինի Խոյերի համար, ովքեր ձգտում են ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը: Նշանի նման ներկայացուցիչները հնարավորություն կունենան ինքնադրևսորվել, նոր դաշնակիցներ գտնել և ազդեցիկ մարդկանց վրա լավ տպավորություն թողնել։ ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Լուրջ որոշումներ կայացնելիս ավելի լավ է չշտապել: Ձեզանից որոշ ժամանակ կպահանջվի իրավիճակը գնահատելու և հասկանալու համար, թե ինչպես արժե գործել: Պետք է խորհրդակցել միայն ամենամտերիմ մարդկանց հետ։ Մյուսների համար դժվար կլինի հասկանալ, թե ինչի եք ձգտում և ինչի եք ուզում հասնել: Օրվա առաջին կեսը հարմար չէ կարևոր փաստաթղթեր ստորագրելու համար: Դրա համար բարենպաստ ժամանակը կգա մի փոքր ուշ: Որքան մոտենում է երեկոն, այնքան ավելի եռանդուն և ինքնավստահ կզգաք: Դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կդառնա կյանքի բոլոր ոլորտներում, բայց հատկապես ուժեղ կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտյան դժվար թե որևէ կարևոր բան տեղի ունենա, սակայն կարող եք անհանգստանալ մանրուքների պատճառով, սուր արձագանքել իրադարձություններին, որոնց մասին այլ ժամանակներում չէիք էլ մտածի: Դժվար կլինի ճիշտ սահմանել առաջնահերթությունները, որոշել, թե իրականում ինչի վրա պետք է կենտրոնանալ։ Դժվար թե շրջապատողները խելամիտ խորհուրդներ տան, ուստի պետք է ավելի ուշադիր լսեք ձեր ինտուիցիան։ Շփման համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը։ Լավ կանցնեն և գործնական, և անձնական հանդիպումները։ Որոշ Երկվորյակներ հնարավորություն կունենան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճաբանության մեջ են եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հեշտ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունել։ Երիտասարդ Խեցգետինները, որոնց կյանքի փորձը դեռ համեստ է, ռիսկի են դիմում խճճվել սեփական պատրանքների մեջ։ Հիշեք, որ այս պահին ստացված ցանկացած տեղեկատվություն ավելի լավ է ուշադիր ստուգել, և նոր գաղափարները քննադատաբար գնահատել: Դա բավական կլինի սխալներից և հիասթափություններից խուսափելու համար։ Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա։ Դա հատկապես նկատելի կլինի գործարար ոլորտում։ Ավելի հեշտ կլինի լեզու գտնել նույնիսկ այն գործընկերների հետ, ովքեր նախկինում ձեզ չէին սիրում: Նշանի որոշ ներկայացուցիչներ համագործակցության գայթակղիչ առաջարկներ կստանան։ ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դժվար թե օրվա սկիզբն առանց դժվարությունների ու թյուրիմացությունների անցնի, բայց դրանք ձեզ չեն ստիպի հետաձգել գործերը կամ հրաժարվել ձեր մտահղացումներից: Դուք համառություն կցուցաբերեք և անպայման կգտնեք խոչընդոտները հաղթահարելու միջոց։ Հնարավոր է, որ դրանում կօգնեն նոր ծանոթները, ընդ որում՝ բոլորովին անշահախնդիր։ Օրվա երկրորդ կեսին շատ Առյուծներ կհայտնվեն ուշադրության կենտրոնում և հաստատ դրանից հաճույք կստանան: Շրջապատողները հազիվ թե անտարբեր մնան ձեր հմայքի նկատմամբ։ Միանգամայն հնարավոր է, որ ինչ-որ մեկը նույնիսկ առաջին հայացքից սիրահարվի։ ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Նախանձելի նպատակասլացությամբ կհասնեք նրան, ինչը մինչև վերջերս գրեթե անհնար էր թվում: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին Ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Նրանցից ոմանք նույնիսկ ձեզ համագործակցություն կառաջարկեն: Բայց մի շտապեք համաձայնվել։ Նախ համոզվեք, որ պայմաններն իսկապես ձեռնտու են, և սպասումներն իրական են: Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ կլինի, բայց միշտ չէ, որ նոր ծանոթների մասին առաջին տպավորությունը ճիշտ կլինի։ Ուստի մի շտապեք ինչ-ինչ պատճառներով Ձեզ դուր է եկած մարդու հետ անկեղծանալ: Նախ նարան ավելի լավ ուսումնասիրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ բան նույնիսկ ավելի հաջող կդասավորվի, քան սպասում էիք։ Օրը հարմար է և հին գործերն ավարտին հասցնելու, և նորը սկսելու համար։ Դուք միայն պետք է ընտրեք, թե առաջինն ինչ պետք է անել: Ավելի լավ է սկսել պարզից: Առաջին հաջողությունները կոգեշնչեն ձեզ և ուշադրություն կգրավեն։ Դրա շնորհիվ հեշտությամբ կգտնեք օգնականներ՝ ավելի լուրջ խնդիրներ լուծելու համար։ Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից։ Պետք չէ անմիջապես ծախսել ստացվածը։ Կշեռքները, որոնք այսօր տնտեսող կլինեն, ավելի ուշ մեկ անգամ չէ, որ շնորհակալություն կհայտնեն իրենց դրա համար։ ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լարված պահերը չեն բացառվում, բայց, ընդհանուր առմամբ, օրն այնքան էլ բարդ չի լինի։ Հնարավորություն կլինի զբաղվել բոլորի համար կարևոր գործերով, օգնել ուրիշներին, լուծել այն խնդիրները, որոնք վշտացրել են և ձեզ, և ձեր սիրելիներին։ Այս ամենը, իհարկե, ջանքեր կպահանջի, բայց Կարիճների մեծ մասն այսօր լի է էներգիայով և ուրախ կլինի այն օգտակար ուղղությամբ ուղղելու հնարավորություն ունենալու համար։ Հավանական են հաջող գնումներ։ Կարող եք ինչ-որ բան գնել ձեզ համար կամ նվերներ ընտրել սիրելիների համար: Ամեն դեպքում ստիպված չեք լինի զղջալ ծախսած գումարի համար։ ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Արժե խղճալ նրանց, ովքեր ռիսկի են դիմում կանգնել ձեր ճանապարհին։ Դուք անպայման կհասնեք ձեր նպատակներին, և բոլոր նրանք, ովքեր փորձում են խանգարել դրան, բավականին կոշտ պատասխան կստանան: Հուսալի դաշնակիցներ կհայտնվեն Աղեղնավորների մոտ, ովքեր վերջերս նոր նախագծեր են ձեռնարկել։ Նշանի քննություններ հանձնող ներկայացուցիչների մոտ դժվար թե լուրջ խնդիրներ առաջանան։ Հնարավորություն կլինի ինչ-որ կարևոր մասնագիտական հաղթանակներ տանել, զինաթափել մրցակիցներին։ Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն այնքան էլ նկատելի չի լինի, սակայն այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն ծագի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ բան պարզ կդառնա։ Հատկապես սուր կլինի ինտուիցիան, այնպես որ կարող եք հեշտությամբ կռահել, թե ինչ է ուրիշների մտքում և հասկանալ, թե որոնք են նրանց իրական ցանկություններն ու մտադրությունները: Որոշ Այծեղջյուրներ հանգամանքների հաջող համադրության շնորհիվ կգտնեն այն հարցերի պատասխանները, որոնց շուրջ երկար ժամանակ տարակուսում էին։ Կեսօրին լավ ժամանակ է ձեր երկարաժամկետ ծրագրերը վերանայելու համար: Հավանաբար կգտնեք պարզ և արդյունավետ միջոց՝ իրականացնելու մի բան, որը վաղուց ծրագրված է եղել: Արժե երեկոն անցկացնել ձեզ ամենամոտ մարդկանց հետ, դա օգուտ կբերի ձեր հարաբերություններին և թույլ կտա տարաձայնությունների մասին մոռանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այն հեշտությամբ, որով այսօր կլուծեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնացրած հարցերը, անջնջելի տպավորություն կթողնի ձեր շրջապատի վրա։ Մարդիկ, ովքեր նախկինում հեռու և անբարյացակամ էին պահում, կցանկանան ընկերներ ձեռք բերել, նախաձեռնություն կցուցաբերեն շփման մեջ: Ռոմանտիկ պատմություն սկսելու համար կարող են ստեղծվել բարենպաստ հանգամանքներ, բայց այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք դուք նախաձեռնող կլինեք։ Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Դրանք ձանձրալի կամ հոգնեցնող չեն թվա: Ջրհոսներից ոմանք լավ գաղափարներ կունենան հենց այն ժամանակ, երբ նշանի ներկայացուցիչները զբաղված լինեն մաքրությամբ։ ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգամանքները սպասվածի պես չեն դասավորվի: Բայց դրա պատճառով ստիպված չեք լինի հրաժարվել ծրագրերից: Պարզապես պետք է մի փոքր հնարամտություն ցուցաբերեք, ստեղծագործորեն մոտենաք վաղուց ծանոթ խնդիրների լուծմանը: Շատ Ձկների օգտակար կլինի ուրիշների սխալներից սովորելու ունակությունը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները նյարդայնացնող սխալներ չեն անի: Առավոտյան հեշտ կլինի մարդկանց հետ լեզու գտնել, իսկ ահա ավելի ուշ ուրիշներին հասկանալն ու նրանց նկատմամբ մոտեցում գտնելն ավելի դժվար կլինի։ Ավելի լավ է զերծ մնալ քննադատական արտահայտություններից ու սարկազմից։ Ինչքան մեղմ լինեք ուրիշների թուլությունների նկատմամբ, այնքան օրն ավելի հաճելի կլինի։ ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|