Աստղագուշակ․ հունիսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2281 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հարմար օր է համախոհներ փնտրելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ, կկարողանաք և՛ հին գործընկերների, և՛ նոր համախոհների հետ արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ համարձակ ծրագրերն իրագործելիս: Որոշ Խոյեր շահավետ գործարքներ կկնքեն կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի կարևոր ֆինանսական հարցերի լուծման համար: Դուք նույնիսկ աննշան մանրուքներն աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք: Օրվա սկիզբը կարող է բավական բարդ լինել: Այդ հատվածում հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Որոշ Ցուլեր կվիճեն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ էին: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն առավել կանխատեսելի կդառնա: Ծրագրերի և առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցնելուց հետո կկենտրոնանաք ամենակարևոր գործի վրա ու նրանում հաջողության կհասնեք: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ: Նրանց շնորհիվ դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Բազում նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Նրանք ձեզ հետ կկիսվեն իրենց փորձով, հրաշալի խորհուրդներ կտան կամ օգնություն կառաջարկեն, որը շատ տեղին կլինի: Օրվա երկրորդ կեսը վատ չի անցնի, բայց առանձնապես արդյունավետ էլ չի լինի: Երբեմն դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը, փոխարենը դուք բաց չեք թողնի ընկերների հետ շփվելու, զվարճանալու հնարավորությունը: Ընտանեկան տոնի համար առիթ կլինի, դուք կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Հատկապես լավ գլուխ կհանեք երևակայություն, հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Շատ Խեցգետիններ կիրառում կգտնեն իրենց տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Դա հաճելիորեն կզարմացնի ու կհետաքրքրի շրջապատողներին: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խեցգետիններ կկարողանան շահավետ գործարքներ կնքել, հաջող գնումներն էլ չեն բացառվում: Միակ բանը, որը անել չարժե՝ զվարճանքների վրա մեծ գումարներ ծախսելն է: Նման ծախսերի համար կարող եք զղջալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է ծրագրեր կառուցելու և որոշումներ ընդունելու համար: Այսօր ձեզ շատ ժամանակ պետք չէ ոչ միանշանակ իրավիճակից գլուխ հանելու, սեփական արարքների հնարավոր հետևանքները գնահատելու համար: Շատ Առյուծների ինտուիցիան կօգնի կարևոր նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել, մրցակիցներին էլ թողնել հետևում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն գործնական և անձնական հանդիպումները: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, խուսափում են զրույցներից: Չի բացառվում երկարաժամկետ համագործակցության սկիզբը: Այն ձեզ օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ձեզ համար դժվար կլինի նոր պայմաններում կողմնորոշվելը: Հնարավոր է՝ ճիշտ որոշում միանգամից ընդունել չստացվի: Բարեբախտաբար դուք ժամանակին կնկատեք ձեր սխալներն ու արագ դրանք կուղղեք: Երբեմն դրանում կօգնեն հին ծանոթները: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ բարենպաստ ու թեթև: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Եկել է կարևոր գործ ստանձնելու համար հարմար պահը: Դուք անհրաժեշտ արդյունքին սպասվածից շատ ավելի արագ կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դատարկ բաների պատճառով մի վշտացեք: Օրվա առաջին կեսին դա անելը հեշտ չի լինի, ամեն ինչ կարևոր կթվա, իսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, կտագնապեք: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, ապագային լավատեսությամբ նայելու ավելի շատ հիմքեր կունենաք: Հավանական են առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հնարավորություն կտա հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Շատ Կշեռքներ այդ հատվածում պարգևատրում կստանան վաղուց արված աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ դուք կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շատ Կարիճների կհաջողվի ուղղել ուրիշների սխալները, վերականգնել արդարությունը: Նշանի ներկայացուցիչները ազդեցիկ համախոհներ կգտնեն: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողությամբ ավարտին հասցնել վաղուց սկսած գործերը: Դուք նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք, այն կօգնի հաղթահարել առաջ եկած խոչընդոտները: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, հաջողակ կլինեք սիրո մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք շրջապատողների հանդեպ ուշադիր լինել: Նրանք հնարավոր է ձեր աջակցության ու խորհուրդների կարիքն ունենան: Շատ հարցերի քննարկում ձեզանից համբերատարություն ու ինքնատիրապետում է պահանջելու: Կարևոր կլինի կոնֆլիկտ թույլ չտալը: Շատ Աղեղնավորների հումորի զգացումը կօգնի լիցքաթափել մթնոլորտը, հարթել սուր անկյունները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուսման, վերլուծական ու հետազոտական աշխատանքի համար: Ինչով էլ զբաղվեք, ինտուիցիան կօգնի արագ առանձնացնել գլխավորը, կհուշի, թե ինչի վրա է պետք առաջին հերթին ուշադրություն դարձնել: Ձեր եզրահանգումները ճիշտ կլինեն, և դա կզարմացնի շրջապատողներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարդ օր է: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի այն Այծեղջյուրների համար, ովքեր միայն սեփական ուժերի վրա հույս կդնեն: Չարժե շրջապատողներից շատ բան սպասել: Ցավոք, կարող են հուսախաբ անել նույնիսկ փորձված համախոհները, որոնք նախկինում ձեզ բազմիցս են աջակցել: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դուք շատ բան եք հասցրել սովորել, այնպես որ՝ կիրառեք ձեր գիտելիքները հիմա: Դուք կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն կամ լուծել ընտանեկան խնդիրը: Հիմա դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչի են իրականում ձգտում շրջապատողները, և դա շատ բան կհեշտացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է ամենատարբեր գործերի համար՝ սկսած հասարակներից, վերջացրած նորերով ու բարդերով: Դուք ճիշտ որոշումներ կընդունեք, պրովոկացիաներին չեք տրվի ու հաճախ նպատակին տանող ամենակարճ ճամփան կընտրեք: Լրիվ նոր հնարավորություններ կբացվեն. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, փոքրիկ թյուրիմացություններ: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ աննշան դժվարություններից երեկոյան գլուխ կհանեք: Ընկերները հաճույքով կօգնեն այդ հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի օր է համախոհներ փնտրելու համար: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, դուք շատերին ունակ կլինեք ոգեշնչել ու հետաքրքրել ձեր գաղափարներով: Հնարավորություն կունենաք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և միայն ուրիշների թերություններն են նկատում: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն աշխատանքային հարցերը, որոնք վերջին շրջանում ձեզ շատ էին անհանգստացնում: Կարևոր զրույցներն արժե վարել անբռնազբոս միջավայրում: Այսօր դուք կարող եք ինքներդ ձեզ թույլ տալ մի փոքր շեղվել ավանդույթներից. դա լավ տպավորություն կթողնի: Որոշ Ձկներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|