ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2534 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ, սակայն այն զգուշություն է պահանջում: Գործերին պետք է սովորականից շատ ուշադրություն դարձնեք, իսկ սկսածն արագ ավարտին հասցնել միշտ չի ստացվի: Ուշադիր եղեք մանրուքներին, աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Եզրակացությունների հարցում մի շտապեք. նշանակություն չունի, թե ինչին են վերաբերում դրանք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ: Բայց վշտանալ պետք չէ. իրավիճակը շատ շուտով դեպի լավը կփոխվի: Զգույշ եղեք ֆինանսական գործերում: Գումարին վերաբերող որոշումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի և դուք կօգտվեք դրանից դրված նպատակներին հասնելու համար: Եթե մասնագիտական աճի եք ձգտում, կենտրոնացեք աշխատանքի վրա. ձեր ջանքերն ու հաջողությունները կնկատվեն, հետաքրքիր առաջարկների պակաս էլ չի լինի: Կարող եք զբաղվել ինքնագովազդով. այսօր այն ոչ ոքի չի նյարդայնացնի ու օգուտ կտա ձեզ:

Անձնական հարաբերություններում խնդիրներ հազիվ թե ծագեն: Մտերիմները պատրաստ կլինեն ներողամիտ լինել ձեր թուլությունների հանդեպ, իսկ դուք էլ նույնկերպ կպատասխանեք: Կհաջողվի լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող եք շատ լավ բաներ անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար: Գործեք, աշխատեք իրադարձությունների բարենպաստ ընթացքից առավելագույն օգուտ քաղել: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր ամենահամարձակ նախաձեռնություններին:

Օրը հարմար է աշխատանքային հարցերի, համագործակցության հեռանկարները քննարկելու համար. կարող եք համաձայնություններ կնքել, երկարատև պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչպես նաև ապագայի պլաններ կառուցել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Չեն բացառվում անսպասելի նվերները, ուշադրության նշանները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն ավելի հարմար է մտորումների, քան վճռական գործողությունների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի. հաճախ ծագած տարաձայնություններն ու վեճերը ձեզ շատ կվշտացնեն: Հետևեք ֆինանսական գործերին: Խուսափեք կասկածելի գործարքներից, աշխատեք ռիսկի չենթարկել ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշի գումարը:

Օգտակար կլինի նորը սովորելը, հավանական են հաջողություններ այն գիտությունների մեջ, որոնք նախկինում ձեզ չէին տրվում: Հեշտությամբ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, արագ կվերլուծեք ինֆորմացիան ու առանց հուշումների ճիշտ եզրակացությունների կհանգեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների համար բարդ օր է: Ձեզ համար դժվար կլինի ձեր տեսակետը շրջապատողներին հասցնելն ու ձեր զգացմունքների մասին պատմելը: Հաճախ ձեր խոսքերը սխալ կհասկանան, որի պատճառով հարաբերություններն առավել լարված կդառնան: Նույնիսկ ամենամտերիմները հաճախ չեն հասկանա ձեզ, ձեր խոսքերի մեջ վիրավորական բան կնկատեն, չնայած՝ ոչ մի նման բան նկատի չեք ունենա:

Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Արդեն երեկոյան ներդաշնակությունը վերականգնելու հնարավորություն կունենաք, տրամադրությունը կլավանա, իրերին ավելի լավատեսորեն կնայեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ֆինանսական խնդիրներից խուսափելը դժվար կլինի: Գումարին վերաբերող հարցերում սխալ որոշում կընդունեք, իսկ այդ սխալը թանկ կարժենա: Կնքված գործարքները չեն արդարացնի ակնկալիքները, երբեմն միայն կորուստների կհանգեցնեն: Բայց այս բնույթի դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն: Դուք կհասկանաք դա ու չեք վշտանա:

Մնացած հարցերում օրը վատը չէ: Այն խոստանում է ուրախացնել սիրահարներին ու նրանց, ովքեր հիմա միայն դեռ երազում են ռոմանտիկ հարաբերությունների մասին: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Աշխատանքի մեջ մեծ հաջողությունների կարող են հասնել այն Կույսերը, ովքեր չեն վախենա փոխել իրենց պլանները ու լրիվ նոր բան ստանձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ ու այնքան էլ արդյունավետ օր չէ: Շատ բան ուզածի նման չի լինի: Շփումների մեջ դժվարություններ կառաջանան, չի հաջողվի լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ միշտ հրաշալի հարաբերությունների մեջ եք եղել: Կարող են խախտվել պլանները, ձանձրալի, բայց շտապ գործերի համար պետք է հետաձգեք հետաքրքիր զբաղմունքները: Ուղևորությունները հաջող չեն լինի և կարող են ավելի շատ ժամանակ խլել, քան ակնկալում էիք:

Սովորականից հաճախ օգնության ու հուզական աջակցության կարիք կունենա, բայց շրջապատողները չեն հասկանա ձեզ: Այստեղ պետք է հույս դնել միայն ամենամտերիմ մարդկանց վրա. նրանք ձեր կողմը կանցնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք ծախսել գումարը: Փողին հեշտությամբ հրաժեշտ կտաք, չեք մտածի ապագայի ու այն ծախսերի մասին, որոնք ձեզ սպասվում են: Ֆինանսների հետ կապված հարցերում շրջապատողները շատ լավ խորհուրդներ կտան. լսեք դրանք:

Մնացած հարցերում օրը լավն է: Հավանական է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ, հաջողություն մի գործում, որը ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունի: Մտերիմների հետ ուրախ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք, նրանք կկիսվեն իրենց գաղափարներով ու կաջակցեն ձեր գաղափարները, ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն, անսովոր առաջարկներ կանեն: Սիրահարված Կարիճներին հաճելի պահեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար է հանգստի, զվարճանքների, անբռնազբոս շփումների համար: Իսկ ահա գործերում հաջողությունների հասնելը դժվար կլինի. չեք կարողանա կենտրոնանալ, սխալվելու հավանականությունն էլ շատ մեծ է: Բացի այդ, հաճախ կտրվեք պրովոկացիաներին, վատ օրինակի կհետևեք:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, ուղևորություններն էլ հաճելի տպավորություններ կթողնեն: Հավանական են չպլանավորված ծախսեր, հնարավոր է այնպիսի իր կորցնեք, որը ձեզ համար շատ թանկ է: Ուշադիր եղեք փաստաթղթերի հետ աշխատելիս, ձեր ստորագրությունը դնելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք դրանք: Դա թույլ կտա խուսափել սխալներից ու թյուրիմացություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Կարող եք շատ օգտակար բաներ անել, ընդ որում՝ նպատակներին հասնելը լուրջ ջանքեր չի պահանջի: Կուրախացնեն հին ծանոթների, նախկին գործընկերների, մանկության ու պատանեկության ընկերների հետ շփումները: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում, բայց այստեղ զգույշ կլինեք ու չեք շտապի մտերմանալ նրանց հետ, ովքեր համակրելի են թվում:

Օրը հարմար է անձնական բնույթի հարցերը քննարկելու համար: Վստահեք ինտուիցիային, որը շատ ուժեղ կլինի: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, ոգեշնչվածությունը կայցելի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործերն ավելի շատ ժամանակ կխլեն, քան սպասում էիք և սարսափելի ձանձրալի ու հոգնեցուցիչ կթվան: Շրջապատողները հաճախ կնյարդայնացնեն ձեզ, չնայած՝ ինքներդ չեք հասկանա, թե ինչու են նրանց արարքները ձեզ մոտ սուր արձագանք առաջացնում: Երբեմն օգնության կհասնի հումորի զգացումը. տեղին արված կատակը կօգնի հարթել լարված մթնոլորտը: Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, որոնք շատ կվշտացնեն ձեզ:

Բայց կլինեն նաև հաճելի պահեր: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, ոչ մեծ ճամփորդությունները, բնության գրկում հանգստանալը: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, եթե ընտրության հարցում չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Թեթև ու հաճելի օր է: Կարող եք նոր գործեր սկսել, եթե դրանք ձեզանից հենց սկզբից լուրջ ջանքեր չեն պահանջում: Առաջին հաջողություններին հասնելուց հետո ձեզ ավելի վստահ ու էներգիայով լի կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք նոր բարձունքներ գրավել: Օրվա երկրորդ կեսին հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, ռոմանտիկ տարվածություններ. ժամադրությունները շատ հաջող կանցնեն: Բարենպաստ օր է աշխարհիկ միջոցառումներին այցելելու, թատրոն կամ համերգ գնալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2534 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3