Աստղագուշակ․ հունիսի 12, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3695 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսը անհանգիստ ու նյարդային կստացվի։ Ուրիշների հետ շփումը մի փոքր դժվար կլինի։ Խոյերը, ովքեր պատրաստվում են ուղևորության մեկնել, պետք է լրացուցիչ ժամանակ հատկացնեն ճանապարհին չնախատեսված ձգձգումների համար: Նոր գիտելիքներ յուրացնելը սովորականից ավելի դժվար կդառնան: Պետք չէ օրվա համար պլանավորել պատասխանատու բանակցություններ կամ կարևոր հրապարակային ելույթներ։ Եթե կարողանաք կարգի բերել ձեր էմոցիոնալ վիճակը, oրվա մնացած մասը լավ կանցնի։ Կհաջողվի ավարտել սկսածը և լուծել որոշ կարևոր հարցեր։ Երեկոն լավ է անցկացնել ընտանեկան սերտ շրջանակում։ ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դրսևորվելու ժամանակ է: Ձեր եռանդն ու նախաձեռնողականությունը նկատելիորեն կմեծանան։ Նոր գաղափարները կհամարվեն արդյունավետ, ղեկավարությունը ըստ արժանվույն կգնահատի դրանք: Կարիերայի առաջխաղացման հավանականությունը մեծ է: Լավ օր է այն Ցուլերի համար, ովքեր աշխատում են ձեռքերով, օգտագործում են գործիքներ կամ մեխանիզմներ։ Դուք կկարողանաք հիմք դնել ապագա հաջողությունների համար: Երեկոն բարենպաստ է շփման, մշակութային միջոցառումների կամ ընկերական երեկույթների մասնակցելու համար: Նոր ծանոթությունների հավանականություն կա, բայց դրանցից ոչ բոլորը կլինեն խոստումնալից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտյան պատասխանատու որոշումներ մի կայացրեք։ Դուք հակված կլինեք ավելորդ լավատեսության, ինչը կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել։ Փորձեք ավելի քիչ շեղվել, ուշադրություն դարձնել մանրուքներին և չմտնել պարապ խոսակցությունների մեջ: Մի շտապեք եզրակացություններ անել, այսօրվա սխալ քայլերը մոտ ապագայում կարող են կորուստների պատճառ դառնալ: Օրվա երկրորդ կեսը կանցնի գերազանցապես գործնական շփումների մեջ։ Կստացվի շատ բաների մասին պայմանավորվել և նկատելի հաջողությունների հասնել։ Ձեր հմայքը կլինի բարձրության վրա և կօգնի ձեզ ավելի արագ ընդհանուր լեզու գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բավական անհանգիստ կլինի, բայց պետք չէ տխրել այդ առիթով: Առավոտյան ձեզ համար հեշտ չի լինի պայմանավորվել գործընկերների հետ։ Փորձեք ցանկացած իրավիճակում ցուցաբերել առավելագույն քաղաքավարություն, դա կօգնի խուսափել շատ դժվարություններից: Օրվա առաջին կեսին առանց ավելորդ անհրաժեշտության վերադասի աչքին մի ընկեք։ Շուտով ամեն ինչ կկարգավորվի, և դուք կկարողանաք ավարտել այն ամենը, ինչ սկսել եք: Խեցգետինների մեծ մասը համարձակ և հավակնոտ նախագծեր կիրականացնեն։ Միևնույն ժամանակ, երեկոյան կհաջողվի բավականաչափ ժամանակ հատկացնել հանգստանալու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մի շտապեք: Միշտ չէ, որ կկարողանաք համարժեք գնահատել իրավիճակը։ Հետևաբար, ուշադիր մտածեք յուրաքանչյուր որոշման մասին: Դժվար պահերին մի հապաղեք դիմել ավելի փորձառու գործընկերներին կամ ղեկավարությանը, նրանք ուրախությամբ կաջակցեն ձեզ: Զգույշ եղեք խոստումներից, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում չափազանց շատ պարտավորություններ ստանձնել: Ապագայի գլոբալ ծրագրեր կազմելն ավելի լավ է տեղափոխեք մեկ այլ օր: Երեկոյան փորձեք ժամանակ հատկացնել սիրելիին, հաճելի զբաղմունքներին և ուժերի վերականգնմանը: Մտերիմներին աջակցելը կբարելավի տրամադրությունը և կօգնի աշխարհին դրականորեն նայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօրվանից շատ բան մի սպասեք: Դուք դյուրագրգիռ կլինեք և հակված կլինեք ոչ կառուցողական վեճերի, ուստի ավելի լավ է գործընկերների հետ շփումը հասցնել նվազագույնի: Արժե նաև ավելի հարմար պահ ընտրել ղեկավարության հետ հարցերը լուծելու համար։ Շատ Կույսերի համար հատկապես կարևոր է ֆինանսներին հետևելը, իմպուլսիվ գնումները դժվար թե հաճույք պատճառեն: Զգույշ եղեք, պահպանեք անվտանգության միջոցները, և այդ դեպքում դուք կկարողանաք խուսափել լուրջ անախորժություններից։ Փորձեք երեկոն անցկացնել միայնության մեջ։ Սա կօգնի վերականգնել էներգիան և բարելավել ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ համար հատկապես հեշտ կլինի հասկանալ այլ մարդկանց, հաշվի առնել նրանց հետաքրքրությունները և փոխզիջումային լուծումներ առաջարկել: Հաջող օր է բանակցություններ, կոնֆերանսներ և հանդիպումներ վարելու համար: Շատ Կշեռքներ կկարողանան աջակցություն գտնել ղեկավարության կողմից և ամրապնդել իրենց հեղինակությունը գործընկերների աչքում: Մոտ ապագայում առաջխաղացում ստանալու հավանականություն կա։ Հարմար պահ է սովորելու և վերապատրաստման համար: Երեկոն բարենպաստ է աշխարհիկ միջոցառումների կամ ընկերական խնջույքների մասնակցելու համար: Հաճելի տպավորություն կթողնեք շրջապատի վրա։ ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կարող է շատ բեղմնավոր լինել, սակայն ստիպված կլինեք անընդհատ մեկից մյուսին անցնել։ Ձեր ազնվությունն ու անմիջականությունը կհեշտացնեն գործընկերների հետ բանակցությունները: Շատ Կարիճներ կունենան մեծ ամբիցիաներ և հնարավորություն կունենան ցույց տալ իրենց լավագույն կողմերը։ Կկարողանաք հիմք դնել հետագա հաջողության համար, եթե առաջին իսկ դժվարություններին չհանձնվեք: Երեկոն այնքան էլ հարմար չէ նոր ծանոթություններ հաստատելու համար։ Բայց նրանց համար, ովքեր երկար ժամանակ հարաբերությունների մեջ են, չի խանգարի սիրելիի համար ռոմանտիկ անակնկալ կազմակերպել: ԲԻԶՆԵՍԸ՝5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօրվանից նկատելի ձեռքբերումներ սպասել պետք չէ։ Բայց հարմար է կարգուկանոն հաստատելու, առօրյա գործեր կատարելու և հին առաջադրանքներն ավարտելու համար: Մի սկսեք մասշտաբային նախագծեր, հեռահար պլաններ մի կազմեք։ Առավելագույն ուշադրություն դարձրեք մանրուքներին: Սա հատկապես կարևոր է այն Աղեղնավորների համար, որոնց աշխատանքը կապված է թվերի և հաշվարկների հետ: Գրասենյակային սարքավորումների աննշան խափանումների հավանականություն կա, բայց դրանք շտկելը դժվար չի լինի: Երեկոն անցկացրեք վստահելի մարդկանց շրջապատում, անկաշկանդ մթնոլորտում։ Դուք կարող եք քննարկել ընթացիկ գործերը կամ պարզապես հաճելի թեմաներից զրուցեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լավ կդասավորվի, եթե խոհեմություն ցուցաբերեք։ Չափազանց լավատեսությունը կխանգարի ձեզ ճիշտ որոշումներ կայացնել։ Զգացմունքներով մի առաջնոևդվեք և թույլ մի տվեք, որ ուրիշները ազդեն ձեր տեսակետի վրա: Խոստումներ տալուց առաջ լավ մտածեք, ամենևին էլ փաստ չէ, որ կհաջողվի կատարել դրանք։ Հնարավորության դեպքում երկար գործուղումները տեղափոխեք մեկ այլ օր: Փորձեք կոնֆլիկտներ չառաջացնել ընտանիքի անդամների հետ, նույնիսկ եթե կարծում եք, որ նրանք սխալ են: Որոշ ժամանակ միայնակ անցկացնելը չի խանգարի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտյան կզգաք ոգեշնչման ալիք և կկարողանաք հաղթահարել նույնիսկ այն, ինչ չեք կարողացալ սկսել: Ամենաբարդ իրավիճակներում լսեք ինտուիցիային, այն կհուշի ճիշտ ուղղությունը: Հաջող կլինի գործընկերների և ղեկավարության հետ փոխգործակցությունը։ Եթե ունեք աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ, ապա դրանք դրեք քննարկման: Ձեր մասնագիտական վստահելիությունը զգալիորեն կաճի։ Այն Ջրհոսները, ովքեր բաց են ռոմանտիկ հարաբերությունների համար, անսովոր հանգամանքներում նոր ծանոթություններ կգտնեն։ ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը սկսեք սովորական առօրյա առաջադրանքներով։ Առանց մեծ անհրաժեշտության մի շփվեք գործընկերների հետ: Մնացեք հանգիստ և որևէ պատճառով մի նյարդայնացեք: Հավանական են մանր անսպասելի անախորժություններ, որոնք հավասարակշռությունից փոքր-ինչ կհանեն: Վերահսկեք ձեր հուզերը, լսեք ինտուիցիային, դա կօգնի ելք գտնել դժվար իրավիճակներից: Եթե բավականաչափ ջանքեր գործադրեք, կարող եք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Երեկոն շատ Ձկների համար կարող է հաճելի անակնկալներ բերել։ Չեն բացառվում անսովոր հուզիչ պահերը, որոնք երկար կմնան հիշողության մեջ։ ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|