ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3126 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Պատրաստ եղեք զիջումների գնալ: Ամենայն հավանականությամբ միայն այդպես կկարողանաք խուսափել վեճերից: Հասարակ գործերը, որոնցից մեկ ուրիշ ժամանակ արագ գլուխ կհանեիք, այսօր համբերություն կպահանջեն: Չի բացառվում՝ խորհուրդների կամ հուզական աջակցության կարիք ունենաք:

Ֆինանսական հարցերում զգույշ եղեք: Հիմա օպտիմալ թվացող որոշումները լավը չեն լինի: Խոշոր գնումները լավ է հետաձգեք, եթե դրանք նախապես չէիք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հեշտ չի դասավորվի, բայց հաջողության հասնել ամեն դեպքում կկարողանաք: Շտպողական որոշումներ մի ընդունեք, աշխատեք վերլուծել հին սխալներն ու ձեռք բերած փորձը: Բոլոր գործերին լուրջ վերաբերմունք է անհրաժեշտ, խոսքը նույնիսկ միապաղաղ ու ձանձրալի գործերի մասին է: Միայն այդպես կարող եք խուսափել սխալներից ու տհաճություններից: 

Նույնիսկ հասարակ գործերն այսօր հոգնեցնող կթվան: Երբեմն կարող եք ձեզ թույլ տալ շեղվել, ավելի թեթև ու հաճելի բանի վրա կենտրոնանալ: Օրն այնպես ծրագրեք, որպեսզի հանգստի, ոչ մեծ զբոսանքի, մտերիմների հետ շփվելու համար ժամանակ մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք կփորձեք ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, բայց դա անել միշտ չի հաջողվի: Որոշ խնդիրներ կապված կլինեն նրա հետ, որ դուք ինքներդ էլ երկակի վերաբերմունք կցուցաբերեք շրջապատողների հանդեպ՝ մեկ նրանց կդատեք, մեկ շատ ներողամիտ կլինեք:

Կարող եք հաջողության հասնել գործերում՝ ինքնուրույն գործելու դեպքում, բայց դրա համար համբերատարություն ու համառություն է պետք: Սկսածը կիսատ մի թողեք, եթե անհրաժեշտ արդյունքը ստանալ միանգամից չստացվի: Պետք կգա վերջին շաբաթներին ստացած փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջողությունները հնարավոր են: Բայց դրանց հասնելու համար կազմակերպվածության, կարգապահության ու լրջության կարիք կլինի: Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն հրաշալի կդասավորվի, և դուք բոլոր գործերում հաջողակ կլինեք:

Շրջապատողները սովորականից հաճախ ձեր օգնության կարիքը կզգան: Պատրաստ եղեք ձեր հետաքրքրությունները զոհել ուրիշի օգտի համար: Այն, ինչ հիմա կարենք ուրիշների համար, ժամանակի հետ նաև ձեզ օգտակար կլինի: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ, որոնք հակված են շատ ծախսելու, վտանգ կա՝ դատարկ գրպանով մնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի: Ամուր լինելը կօգնի հաղթահարել խոչընդոտները, կենսուրախությունն ու լավատեսությունը նույնիսկ ամենաբարդ պահերին ձեզ չեն լքի: Դուք վստահ կլինեք ձեր ուժերին, ոչ ոք չի փչացնի ձեր տրամադրությունը, ոչինչ ձեզ չի ստիպի շեղվել ընտրած ուղուց:

Նման տրամադրվածության դեպքում ձեռքբերումները խոշոր կլինեն, բայց նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատասիրության ու նպատակասլացության պակաս կզգան սկսածն ավարտին հասցնելու համար: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կոգեշնչի ձեզ, անհրաժեշտ ուղու վրա կդնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերում հավանական են հաջողություններ: Այսօր դուք լուրջ ու պատասխանատու կլինեք, ամեն քայլը կմտածեք, հնարավորինս զգույշ կգործեք: Բացի այդ, նաև հաջողակ կլինեք: Կկարողանաք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել, հուսալի համախոհներ գտնել: Վստահեք ինտուիցիայի հուշումներին: Դրանց շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք:

Մտերիմների հետ հարաբերությունները կարող են փոխվել, ավելի ջերմ դառնալ: Շատ բաների մասին կարող եք զրուցել ձեզ համար թանկ մարդկանց հետ, կիսվել կասկածներով ու հույսերով: Նման զրույցները կօգնեն նորովի նայել անցյալի խնդիրներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ օր է: Դուք ակտիվ կլինեք, կտրուկ կգործեք, կաշխատեք հնարավորինս արագ լուծել ծագած հարցերն ու դրանում հաջողության կհասնեք: Բոլորին դուր չի գա, թե ինչպես եք շարժվում դեպի նպատակը: Բայց հազիվ թե ինչ-որ մեկը փորձի ձեզ խանգարել, իսկ լուռ դժգոհությանը կարելի է և չարձագանքել:

Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել ձեր ուժերն ու ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնք ունակ են օգնել ձեզ կյանքի կոչելու մտածածը: Ինտուիցիան կօգնի համախոհներ ընտրել, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահեշտ օրը չէ: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում, վեճեր սիրելի մարդու հետ: Սակայն դուք թույլ չեք տա, որ կոնֆլիկտը լուրջ բնույթ ստանա, կփորձեք խաղաղ լուծել բոլոր խնդիրներն ու հաջողության կհասնեք այդ գործում: Գործընկերների հետ միանգամից լեզու գտնել չի ստացվի: Համբերությամբ զինվեք ու հանգիստ բացատրեք, թե ինչ նկատի ունեք:

Նույնիսկ այն գործերը, որոնցից սովորաբար հեշտությամբ գլուխ եք հանում, այսօր մեծ համբերատարություն և ուշադրություն կպահանջեն: Բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե չշեղվեք ու չփորձեք շրջապատողների տված բոլոր խորհուրդներին հետևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նոր գործեր ու առաջադրանքներ կլինեն, սակայն դուք չպետք է կասկածեք, որ հրաշալի գլուխ եք հանելու դրանցից: Ինչ-որ բան ինքն իրեն կստացվի, մյուսների համար ստիպված եք լինելու շատ աշխատել, բայց բոլոր դեպքերում հաղթող դուրս կգաք: Շատ հարցերում կօգնեն այն մարդիկ, որոնք նախկինում ձեզ հետ բացառապես ֆորմալ հարաբերությունների մեջ էին: Չի բացառվում՝ այսօր երկարատև ընկերության սկիզբ դրվի:

Հարմար օր է ունեցվածքի և ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք զգույշ և ուշադիր կլինեք, գայթակղություններին չեք տրվի, այդ իսկ պատճառով շատ խնդիրներից կխուսափեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դուք ոչ միայն ձեր գործերից գլուխ կհանեք, այլ նաև շրջապատողներին կօգնեք, իսկ նրանք չեն ուշացնի շնորհակալություն հայտնելը: Հաճախ հենց ձեր խորհուրդների շնորհիվ մարդիկ պատասխաններ կգտնեն վաղուց անհանգստացնող հարցերին: Գործնական կապերը վերականգնելու շանս կա: Շուտով դրանք օգտակար կլինեն ձեզ համար: 

Կարող եք անսովոր, երևակայություն և ստեղծագործ մոտեցում պահանջող գործեր ստանձնել: Այստեղ հաջողությունն ուղեկից կլինի ձեզ: Հեշտ ու հաճելի կլինեն շրջապատողների հետ շփումները: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ: Որոշ Ջրհոսներ կհասկանան՝ ինչպես արագ բարձրանալ ծառայողական սանդուղքով կամ մեծացնել եկամուտները: Հաճախ հաջող կլինեն ձեր համարձակ գաղափարները, իսկ շրջապատողները միանգամից կհասկանան, որ դրանց պետք է աջակցել:

Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, սիրային ժամադրությունները բացառապես հաջող կանցնեն: Հրաշալի օր է զգացմունքները խոստովանելու, ապագայի ընդհանուր ծրագրերը քննարկելու, այլ կարևոր բաների մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ և ինչով արժե զբաղվել: Վստահեք նրան և անպայման կստանաք այն, ինչի մասին երազում էիք, նույնիսկ ավելին: Օրվա առաջին կեսին նպատակին հասնելու համար ստիպված եք լինելու օգտվել անսովոր, երբեմն նաև ռիսկային մեթոդներից: Այդ ամենը ձեզ չի վախեցնի, դուք կզգաք, որ հաջողության հասնելու շանսերը մեծ են:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ մարդկանցից, որոնց վաղուց եք համակրում: Լավ ժամանակ է հարաբերություններն ամրապնդելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ հաշտվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3126 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7